Ժող անհամեստ հարց տամ էլի
Մի 45-50քմ 1 հարկանի տուն սարքելը 0ից, ինչ կնստի? իդալական տուն չէ էլի եսիմ ինչ, սովորական տուն:
Հա մեկ էլ որտեղից մատչելի քար կարելի է գնել պարսպատման համար![]()
Ժող անհամեստ հարց տամ էլի
Մի 45-50քմ 1 հարկանի տուն սարքելը 0ից, ինչ կնստի? իդալական տուն չէ էլի եսիմ ինչ, սովորական տուն:
Հա մեկ էլ որտեղից մատչելի քար կարելի է գնել պարսպատման համար![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Դե, եթե մեկ հարկանի սարքես, ապա համեստ հաշվարկներով մի $20-30.000 կնստի` աշխատանքներն էլ հետը (առանց հողի արժեքի), նայած, թե ինչ շինանյութ կոգտագործես և ինչ ներքին հարդարանք կանես:
Մոտ մի $2.500-3000 նստում է սանհանգույցը, մնացած ծախսերից ամենաշատը պատերը շարելը ու տանիքը կապելն է:
Սենց ասեմ մի քարե ավտոտնակ սարքելը (2 տակ պատերով, դարպասով, ծածկով և տանիքի մեկուսացմամբ) մոտ $4.000-5.000 նաստում է: Հաշվի առնելով, որ ավտոտնակը քո նշած մակերեսի մոտ կեսն է, ապա մենակ մի $10.000-12.000 կծախսես պատերը շարելու ու առաստաղը կապելու վրա:
Մատչելի քար գտնելը կախված է վայրից: Ամենաէժան տարբերակը հենց հանքից "լեվի" քար առնելն է![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 22.07.2011, 11:52:
Ժողովուրդ, Հայաստանում կեռամզիտ աչքներովդ ընկել ա՞, թ՞է Հայաստանում չեն արտադրում:
Керамзит – это легкий пористый строительный материал, получаемый путем обжига глины.
![]()
Bruno (25.09.2012)
Ինձ հետաքրքրում ա կեռամզիտի հետևյալ հատկությունները.
1. կեռամզիտաբետոն - թեթև, ջերմամեկուսիչ, համեմատաբար ամուր,
2. կեռամզիտի որպես սուբստրատ օգտագոծումը - շատ լավ խոնավություն է պահում ու լավ աերացիա է ապահովում
Այս երկու դեպքերում էլ ի՞նչ կարելի է օգտագործել կեռամզիտի փոխարեն:
Մի հարց էլ, ի՞նչ հումք են օգտագործում պեմզաբլոկի արտադրության ժամանակ:
Նախապես մերսիներ:
Varzor, ինչ լավ էր եկար, թէ չե Chuk-ը արդեն խառնվել էր իրար:![]()
Bruno (25.09.2012)
Չեմ տեսել ու չեմ էլ պատկերացնում, ոնց կարելի է էդ շեբենը օգտագործեն բետոնի մեջ, ախր շատ փխրուն ա:
ԻՍկ որպես սուբստրատ օգտագործելու համար էլ, մի քանի օր պետք է լվանալ: Էտքան լվանալուց հետո էլ հարց ա, կփխլվի՞, թ՞է չէ:
Մերսի:
Փաստորեն սպիտակ ավազով ու ցեմենտով կարելի ա կեռամզիտաբետոնի հատկություններով բետոն ստանա՞լ:
Ճիշտն ասած կոնկրետ չհասկացա որ ուզում ես բետոնի մեջ լցնել: Բետոնի մեջ հարմար է Ջրաբերի շեբենը: Բայց ավելի լավ ա ասես, թէ ինչ ես ուզում անել: Գուցե ավելի հետաքրքիր պայման գտնենք:
կեռամզիտաբետոնի հատկություններով բետոն կարող ես կեռամզիտաբետոնով ստանալԴու հարցրել էիր թե ինչպով են պեմզաբլոկը պատրաստում, ես էլ պատասխանեցի՝ Հայաստանի համար:
Նորից խնդրում եմ նշիր թէ ինչ ես ուզում կառուցել:
Bruno (25.09.2012)
Նետ ջան, ուզում եմ առավելագույն ջերմամեկուսիչ շինություն սարքեմ:
Հայաստանում շատերը ջերմամեկուսիչ շինություն միայն պատկերացնում են երկու տակ քարով:
Հիմա մտածում եմ, եթե էդ երկու տակ քարի արանքում 5-10 սմ պենոպլաստ դրվի, ապա այս դեպքում մի քանի անգամ ավելի ջերմամեկուսիչ կստացվի:
Բայց այս դեպքում էլ դժվար է դրսի և ներսի պատերը իրար հետ ամրացնելը:
Ռուսաստանում շատերը դրսի և ներսի պատերի արանքում լցնում են կեռամզիտաբետոն (գազոբետոն, շլաքոբետոն), որը առնվազն 3 անգամ ջերմամեկուսիչ է քան սովորական բետոնը:
Պեմզաբլոկի պահով ել, մտածում եմ կեռամզիտաբետոնի փոխարեն, պատերի արանքում լցվի սպիտակ ավազով բետոն: Հետաքրքիր է այս դեպքում ավելի ջերմամեկուսիչ կստացվի, թ՞է պարզապես դրսի պատը սովորական քար, իսկ ներսինը պեմզաբլոկ:
Չոր խոտից ու կավից պատ, ասում են ավելի ջերմամեկուսիչ ա, քան քարինը:
Bruno (25.09.2012)
Իսկ մտածե՞լ ես պենոպլաստը դրսից կպցնելու մասին:Այ էստեղ արդեն հանգիստ կարող ես իմ ասած կարմիր շլակը լցնել:Հետո պարտադիր չէ որ այն շաղախես բետոնով, կարող ես ուղղակի չոր վիճակում լցնել մինչև քարի գլուխը, այնուհետև վրայից քսել շաղախը, հաջորդ քարի համար... ու շարունակ:
Bruno (25.09.2012)
Մի քանի հղում տամ, կարող ա պետք գա՝
http://shinarar.am/index.php?mod=dir...23&parentId=98
http://shinarar.am/index.php?mod=dir...tId=181&id=819
http://shinarar.am/index.php?mod=dir...tId=181&id=904
http://areg.biz/firms/?lng=am&ID=12841
http://mybox.am/am/get/item/00542
Ամեն դեպքում պենոպլաստը էկոլոգիապես ոչ մաքուր ու հրդեհավտանգ նյութ ա։
Bruno (25.09.2012)
Իհարկե մտացել եմ, բայց պենոպլաստի վրա եթե արտաքին երեսպատման սալիկներ կպցնեմ, ավելի թանկ կնստի, քան երկրորդ տակ պատը: Իսկ մենակ սվաղելու դեպքում էլ, ամուր ու հուսալի չի լինի:
Այդպես մեծ վտանգ կա, որ կոնդենսատը երկու պատերի արանքում կարող է հավաքվել ու խոնավացնել շլակը:
Շատ լավ հղումներ էին, մերսիներ:
Պեռլիտը հետաքրքրեց, ուսումնասիրում եմ:
Bruno (25.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ