Նետ ջան, ուզում եմ առավելագույն ջերմամեկուսիչ շինություն սարքեմ:
Հայաստանում շատերը ջերմամեկուսիչ շինություն միայն պատկերացնում են երկու տակ քարով:
Հիմա մտածում եմ, եթե էդ երկու տակ քարի արանքում 5-10 սմ պենոպլաստ դրվի, ապա այս դեպքում մի քանի անգամ ավելի ջերմամեկուսիչ կստացվի:
Բայց այս դեպքում էլ դժվար է դրսի և ներսի պատերը իրար հետ ամրացնելը:
Ռուսաստանում շատերը դրսի և ներսի պատերի արանքում լցնում են կեռամզիտաբետոն (գազոբետոն, շլաքոբետոն), որը առնվազն 3 անգամ ջերմամեկուսիչ է քան սովորական բետոնը:
Պեմզաբլոկի պահով ել, մտածում եմ կեռամզիտաբետոնի փոխարեն, պատերի արանքում լցվի սպիտակ ավազով բետոն: Հետաքրքիր է այս դեպքում ավելի ջերմամեկուսիչ կստացվի, թ՞է պարզապես դրսի պատը սովորական քար, իսկ ներսինը պեմզաբլոկ:
Էջանիշներ