Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Արէա ջան, էն մարդիկ մտածում են` թանկ չլինելու համար մետլախ անեն թե լամինատ, դու ասում ես` տաքացվող հատակ: Էդ տաքացվող հատակի գումարով թերեւս կարելի ա սաղ հատակներով, պատերով, առաստաղով պարկետ խփել:
Հաշվարկ.

Տաքացվող հատակի համար անհրաժեշտ նյութեր.

1. 3/8" մետաղոպլաստե խողովակ, 1 ք.մ.-ի հաշվարկով 4մ, սենյակի մակերեսը միջինը 25 ք.մ., ստացանք 100 մ խողովակ, 1 մ.-ի գինը` 180 դրամ, ընդամենը 18000 դրամ
2. մեկ հատ կալեկտոր, երկու կամ երեք թևանի, գինը` 2000-3000 դրամ
3. մի քանի հատ դետալ` կցորդներ, անկյունակներ, անցումներ, ընդհանուր արժեքը մոտ 5000 դրամ
4. մեկուսիչ շերտ` 4000-5000 դրամի կարգի
Այսպիսով. ընդամենը 30000 դրամ և դուք ունեք այնպիսի ճոխություն, ինչպիսին է տաքացվող հատակը , այդ գնով դժվար թե պատերով ու առաստաղներով պարկետ խփվի

Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Բացի էդ, ձմեռվա ջեռուցումը մի կողմ, բա մարդ ամռանը չկարողանա՞ իր սենյակում ոտաբոբիկ ման գա (կերամիկական հատակի վրա ամռանն էլ ա սառը):
Ես հիմա ամեն ինչ կտայի սառը հատակի վրայով ոտաբոբիկ քայլելու համար դե իսկ ձմռանը տաք հատակի վրայով ման գալու հետ ոչ մի բան չի համեմատվի,մանավան եթե տանը փոքր երեխա կա:

Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Էլ չասեմ, որ մետլախը, եթե մի քիչ վատ սարքեն, ճաքելու ա, լրիվ տեսքից ընկնի` ինչքան ուզում ա գեղեցիկ ֆակտուրա ունենա:
Սենյակում մետլախը հաստատ չի ճաքի` մեխանիկական ազդեցություն չկա, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չկան (Եթե իհարկե օգտագործում ես ոչ թե 1500 դրամանոց, այլ գոնե 4000-5000 դրամանոց մետլախ)