Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե ջեռուցման համակարգ ունեք տանը, շատ հարմար տարբերակ է տաք հատակի անցկացումը, վրայից էլ մետլախ: Հիմա շատ գեղեցիկ սալիկներ կան, ոչ թե քառակուսի, ինչպես սովորաբար լինում է, այլ երկար, պարկետի նման, ու փայտի ֆակտուրայով: Համ շատ գեղեցիկ է ստացվում, համ ձմեռը տաք կլինի, համ անհամեմատ ավելի "երկարակյաց" հատակ կունենաք:
Բայց եթե ջեռուցման համակարգ չկա, կամ հնարավորություն չկա տաք հատակի համար, ամենալավ տարբերակը լամինատն է, 3000 դր.-ից սկսված կարելի է գտնել բավականին գեղեցիկ լամինատ, չնայած երկարակեցության առումով ահագին կզիջի, թե մետլախին, թե պարկետին:
Տաք հատակ+մետլախ ... ոնց որ "մի քիչ" թանկ ա գալիս
Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Տաք հատակի դեպքում շատ կարևոր է ուշադրություն դարձնել ներքևից լավ ջերմամեկուսացմանը, որպեսզի ձեր տունը ջեռուցեք, ոչ թե տակի հարևանի
Շատ դիպուկ և տեղին է ասված, ուղղակի ջերմամեկուսացումը ևս լրացուցիչ ծախս է Որքանով հիշում եմ խոսքը գնում էր ավել էժան տարբերակի մասին
3000 դր. անոց լամինատը շատ բարակ և անորակ է: վելի շատ նախատեսված է գրասենյակային տարածքների համար, քան թե բնակարանների:
նորմալ լամինատի 1քմ-ն ոնւյն արժեքն ունի, ինչ որ հաճարենուց պատրաստված մանրահատակը

Ամեն դեպքում կենցաղային ոլորտում լավագույն հատկությունները դրսևորում է մանրահատակը