Պատերի արտաքին խոնավացումը կախված չէ օդափոխությունից, այլ պատերի և լոգասենյակի ջերմաստիճանային գրադիենտից` որքան սառն է պատը լոգասենյակի օդի համեմատ, այնքան արագ է խոնավությունը կոնդենսացվում պատերի վրա:
Ակտիվ օդափոխության համակարգը նվազեցնում, բայց չի վերացնում այդ երևույթը: Միակ տարբերակը պատերը տաքացնելն ա
Իսկ կախովի առաստաղի սալիկներով պատերը երեսպատելը այնքան էլ լավ միտք չի
1. Պոլիմերային նյութ է, պատին կիպ կպած վիճակում ավելի շատ է ենթարկվում ջերմաստիճանային ազդեցությունների` դեֆորմացվում է:
2. Բավականին արագ գունափոխվում կամ կեղտոտվում է: Առաստաղը կարելի է հանել ու լվանալ, բայց պատերը ...
3. միևնույն է չի ապահովի պատերի այնպիսի խոնավամեկուսացումը, ինչպես դա կանի նույնիսկ սովորական յուղաներկը, էլ չեմ ասում կերամիկական սալիկները:
Ամեն դեպքում կողմնորոշվելիս նաև հաշվի է առնվում ֆինանսական կողմը![]()
Էջանիշներ