Մի քանի հարց տամ, բայց դեռ նայում եմ էլի

1. Լարի հատույթից կախված ապահովիչի ամպերաժի տարբեր արժեքներ կան տարբեր աղբյուրներում: Ես միքիչ ավելի զապասով կանեի: Օրինակ Լույսերի համար ինչն ա խանգարում 10Ա դնել: Մեկա էդքան բեռ չես միացնելու: Յութուբ տեղ միհատ քյաչալ կա ինքն ասում ա 1,5 -ին 10Ա, 2,5մմ2-ին 16Ա:

2. Օդափոխիչը կոնդիցիոներ ա՞: Եթե հա՝ քիչ չի՞ 20Ա: Ես լրիվ առանձին լար կտանեի ու չէի կապի ուրիշ բաների հետ:

3. Ջերոցները մինչև 4կՎտ լինում են: Արդեն կա՞ ջեռոցը: Եթե չէ, խորհուրդ կտամ վերագնահատել ըստ խանութներում եղածների հզորության:

4. ՈւԶՈ-ների միլիամպերները չեմ հիշում ինչ կարգի թվեր են, բայց կարելի ա դիտարկել թաց տեղերում առավել զգայունները տեղադրելը (կարող ա քո գծածն էլ ա շատ զգայուն, էս օդի մեջ եմ ասում):

Հլը միքիչ էլ կնայեմ, ինձ էս թեման հետաքրքիր ա: Իսկ միացումները ո՞նց ես անում: Տուփերո՞վ, թե՞ առանց: