Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Հաշվարկ.

Տաքացվող հատակի համար անհրաժեշտ նյութեր.

1. 3/8" մետաղոպլաստե խողովակ, 1 ք.մ.-ի հաշվարկով 4մ, սենյակի մակերեսը միջինը 25 ք.մ., ստացանք 100 մ խողովակ, 1 մ.-ի գինը` 180 դրամ, ընդամենը 18000 դրամ
2. մեկ հատ կալեկտոր, երկու կամ երեք թևանի, գինը` 2000-3000 դրամ
3. մի քանի հատ դետալ` կցորդներ, անկյունակներ, անցումներ, ընդհանուր արժեքը մոտ 5000 դրամ
4. մեկուսիչ շերտ` 4000-5000 դրամի կարգի
Այսպիսով. ընդամենը 30000 դրամ և դուք ունեք այնպիսի ճոխություն, ինչպիսին է տաքացվող հատակը , այդ գնով դժվար թե պատերով ու առաստաղներով պարկետ խփվի
Բա խողովակի մեջի ջուրը ո՞նց ա տաքանալու:
Բացի էդ, բնակարաններում, իմ կարծիքով էնքան էլ ճիշտ չի տաքացվող հատակը, որ վթարի դեպքում ներքեւի բնակարանը վարի չգնա:

Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Սենյակում մետլախը հաստատ չի ճաքի` մեխանիկական ազդեցություն չկա, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չկան (Եթե իհարկե օգտագործում ես ոչ թե 1500 դրամանոց, այլ գոնե 4000-5000 դրամանոց մետլախ)
Մարդու քայլելը մեխանիկական ազդեցություն չի՞: Որ վատ սարքեն, ամեն տեղ էլ կճաքի, իսկ ես մեր մոտ քիչ եմ հանդիպել լավ սարքած մետլախ: