Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Հաշվարկ.
Տաքացվող հատակի համար անհրաժեշտ նյութեր.
1. 3/8" մետաղոպլաստե խողովակ, 1 ք.մ.-ի հաշվարկով 4մ, սենյակի մակերեսը միջինը 25 ք.մ., ստացանք 100 մ խողովակ, 1 մ.-ի գինը` 180 դրամ, ընդամենը 18000 դրամ
2. մեկ հատ կալեկտոր, երկու կամ երեք թևանի, գինը` 2000-3000 դրամ
3. մի քանի հատ դետալ` կցորդներ, անկյունակներ, անցումներ, ընդհանուր արժեքը մոտ 5000 դրամ
4. մեկուսիչ շերտ` 4000-5000 դրամի կարգի
Այսպիսով. ընդամենը 30000 դրամ և դուք ունեք այնպիսի ճոխություն, ինչպիսին է տաքացվող հատակը , այդ գնով դժվար թե պատերով ու առաստաղներով պարկետ խփվի
Սա ինքնաշեն տաքացվող հատակ է, իսկ մենք մտածում էինք պատրաստի տարբերակի մասին
Ինքնաշեն տարբերակը ունի իր մինուսները.
1. մետաղապլատե խողովակների ջերմատվությունը փոքր է:
2. Երկար խողովակաշարը չի նպաստում ամբողջ ջեռուցման համակարգի համաչափ տաքացմանը, հետևապես նաև ջերմային հավասրակշռություն խախտվում է:
3. գազի ծախսը ավելի է շատանում:
4. Պոմպը ավելի մեծ նագրուսկայի տակ է ընկնում, հոսանքի ճախսն էլ շատանում է:

Բայց որպես էժան տարբերակ` ընտիր միտք է 5+

Նաև ասեմ, որ այդ նույն համակարգով սառը ջուր կամ ֆրիոն ֆռացնելու դեպքում կարելի է սառացնել սենյակը
Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Ես հիմա ամեն ինչ կտայի սառը հատակի վրայով ոտաբոբիկ քայլելու համար դե իսկ ձմռանը տաք հատակի վրայով ման գալու հետ ոչ մի բան չի համեմատվի,մանավան եթե տանը փոքր երեխա կա:
Միանգամայն համամիտ եմ Փոքր երեխայի համար կարևորը տանը ջերմաստիճանային գրադիենտի փոքր լինելն է, իսկ հաշվի առնելով այն, որ երեխան ավելի ցածրահասակ է, իսկ ներքևում օդը ավելի սառը, համ էլ երեխան շատ է սիրում գետնին պարկել, ուստի երեխաների համար տաք հատակը ընտիր լուծում է
Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Սենյակում մետլախը հաստատ չի ճաքի` մեխանիկական ազդեցություն չկա, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չկան (Եթե իհարկե օգտագործում ես ոչ թե 1500 դրամանոց, այլ գոնե 4000-5000 դրամանոց մետլախ)
Բայց ախր կոշտ ա է մանավանդ երեխայի համար