User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Սկրիմին Ջեյ Հոքինզ/Screamin' Jay Hawkins

  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սկրիմին Ջեյ Հոքինզ/Screamin' Jay Hawkins

    Screamin' Jay Hawkins (Jalacy Hawkins)
    (1929-2000)


    Վա՜յ, փրկեեեե՜ք, ժող, մեռռռաաա, ո՜նց եմ սիրում ես էս տուտուզ մարդուն: Ինքն իսկական ցնդած էր: Տե՛ր Աստված(ներ), Ճակատագի՛ր, Կյա՛նք, Պատահականությու՛ն, ով էլ լինես, ինչ էլ լինես, ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ Ճղճղանն էնքան անտաղանդ դուրս եկավ, որ այդպես էլ չդարձավ ինչ-որ շարքային օպերային երգիչ: Այո՛, գժվելու չափ ընտիր բան է, երբ երբեմն պլաններն ու նույնիսկ երազանքները չեն իրականանում: Դրա համար էլ կա այսօր Սկրիմին Ջեյ Հոուկինսը՝ R&B-ի արքան, ռոք-ըն-ռոլլ, բլյուզ... Ու՞ր էր 70-ականների շոկ-ռոքը, երբ Սկրիմին 50-ականներին մարդկանց լեղաճաք էր անում բեմի վրա դագաղից դուրս թռչելով, մոգություններ (որոնք, ինչպես չար ուժերն են պնդում, սովորել էր մանուկ հասակում իրեն պահած-խնամած հնդկացի բնիկներից) անելով, անեծքներ թափելով, էլ չհիշենք իր «նուրբ ու բարակ դայլայլը»...Առաջին շոկ-ռոքերը... ժողովու՜րդ:

    էխ, էխ, ձյաձ եմ էէէէ ասել: 2000 թվականին, երբ 70-ամյա հասակում մահացավ, արդեն 55 հոգի հայտնի էր կամ կասկածվում էր Հոուկինսի երեխան լինելու մեջ: Շատ շուտով նրանց թիվն անցավ 75-ից: Բաաա... Ինտերնետում շուտ մի հոդված էի կարդացել, որի համաձայն՝ մի անգամ ստուդիական ձայնագրություն անելու ժամանակ էս պրոդյուսերը (եթե չեմ սխալվում) սկսում է Հոուկինսին հանդիմանել, թե «Էս ի՞նչ ա (արա՛ ), խի՞ չես կարում նորմալ երգես, ախր համերգներին դու պարզապես անկրկնելի ես, հիմա ի՞նչ է պատահել»: Հոուկինսը պատասխանում է, որ կյանքում օյաղ (ոչ հարբած էլի) ժամանակ բեմ չի բարձրացել, սաղ էդ ա պատճառը... Դրանից հետո տու՛ր թե կտաս, որ մի հարբոցի ա սկսվում ստուդիայում: Բա, ինքը գիժ, իսկ իր արվեստը... վաաաախ, ժողովուրդ, ո՞նց կարելի է առանց Ճղճղան Ջեյին լսելու յոլա գնալ, չեմ հասկանում: Գիժ ա է:

    Նրա ամմմենահայտնի գլուխգործոցը՝ I Put a Spell on You.


    Այն քավր են արել այ էսքան (հաստատ մի բան էլ ավել) երաժիշտներ (Վիքիից)՝

    Alan Price
    The Animals
    Natacha Atlas
    Audience (band)
    Bette Midler on Hocus Pocus movie
    Jimmy Barnes
    Batmobile
    Tab Benoit
    Eric Burdon performed it live at his show in Lugano in 2006.
    C.A. Quintet
    Nick Cave's band The Birthday Party
    Champion with guest vocalist Betty Bonifassi
    Ray Charles
    Joe Cocker
    Crazy World of Arthur Brown
    Creedence Clearwater Revival (who also performed it at Woodstock)
    Tim Curry
    Dionysos
    Julien Dore
    Eels
    Estelle
    Bryan Ferry. This cover peaked at #18 in the UK charts in 1993.
    Diamanda Galas
    The Kills
    Buddy Guy (featuring Carlos Santana)
    Veronika Harcsa Hungarian jazz singer
    Jarboe
    Queen Latifah
    Phil Lesh & Friends (Famously covered the song at the Nokia Theater in New York City on Halloween Night 2007)
    Manfred Mann
    Marilyn Manson
    Katie Melua
    Kim Nalley
    Alan Price and The Electric Blues Company
    Gabriel Rios
    Roxy Music
    She and Him
    Sonique's version of the song peaked at #8 in the UK in 2001.
    Them (featuring Van Morrison)
    Pete Townshend on his Deep End Live! album (with David Gilmour).
    Bonnie Tyler
    Leslie West
    Demon Fuzz
    Iggy Pop / Catherine Ringer
    Բայց միայն էդ երգով սահմանափակվելը շատ սխալ է: Ներկայացնեմ նաև իմ ամենասիրած գլուխգործոցներից մի քանիսը.

    Portrait of a Man
    Իսկ դու՞ք ինչպես ես նկարում ձեր ինքնադիմանկարը...


    I'm Lonely
    1999 թվականին կենդանի կատարում, մահվանից ընդամենը 1 տարի առաջ:


    Սա դիտելն էր հետաքրքիր, իսկ լսել՝ ստուդիական տարբերակը.


    Hong Kong
    Ցնդած երգ ցնդած քաղաքի մասին. չինարեն գիտենալը պարտադիր չէ չինացիներին հասկանալու համար:


    I hear voices



    Հ.գ. Ես էս թեմայից ուրիշ ֆորումում էլ էի բացել, բայց ոչ մի արձագանք... Հուսով եմ ինձ ու Սկրիմիին էստեղ մենակ չեք թողնի: Ախր իրենից էնքա՜ն բամբասելու բան կա...
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (19.01.2010), matlev (20.01.2010), Yellow Raven (19.01.2010), Ռուֆուս (19.01.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Screamin' Jay Hawkins

    Էդ ինչ ախմախ դեմք ա

    I Put A Spell On You-ն Նինա Սայմընի կատարմամբ լսել էի, բայց դե օրիգինալը դուրս ավելի շատ եկավ, ոնց որ աֆրիկական մամբո-յամբո ցեղի բարի մարդակերի սիրո երգը լիներ

    Հետաքրքրեց, ուրիշ բաներ էլ կլսեմ
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (19.01.2010)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Screamin' Jay Hawkins

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ինչ ախմախ դեմք ա
    Հա, հաստատ: Իսկ եթե արկածային գրականություն շուտվանից չես կարդացել, կարաս մի հատ էլ իրա կենսագրությունը աչքի տակ անցկացնես, լաստ.ֆմ-ում ռուսերենը շատ հաջող ա գրած: Ես հըլը ուրիշ ոչ մի բիո էդքան կլանված չէի կարդացել: Էն մասը, որ արգելում են այլևս Սկրիմիին դագաղներ վաճառել ոչ սկզբնական նշանակությամբ օգտագործելու համար, ես էլ չկամ:

    http://www.lastfm.ru/music/Screamin%...+Hawkins/+wiki
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 19.01.2010, 12:52:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (20.01.2010), Ռուֆուս (19.01.2010)

  7. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Screamin' Jay Hawkins

    Ի միջի այլոց, ես էլ I Put a Spell on You-ի բոլոր քավրները չեմ լսել, բայց գիտեցածներիցս ամենաշատը CCR-ի կատարմամբ եմ սիրում: Շատ սիրուն բալլադ են արել... Ամենալավը ասելով` օրիգինալը հաշվի չեմ առնում, որովհետև դրա հետ անհնար ա ընդհանրապես ինչ-որ բան համեմատելը, մրցակցությունից դուրս ա:

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (19.01.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Screamin' Jay Hawkins

    Երեկ մի երգ էլ լսեցի Serge Gainsbourg-ի հետ - Constipation Blues (թարգմանաբար փորկապության բլյուզ): Ամբողջ երգի ժամանակ զուգարանային ձայներ էր հանում ու զոռում Բավականին զզվելի էր, բայց լավ զվարճացրեց Ի դեպ Վիկիում կարդացի, որ էս երգը մի անգամ ունիտազի վրա նստած է կատարել:

    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (19.01.2010)

  11. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սկրիմին Ջեյ Հոքինզ/Screamin' Jay Hawkins

    Ապրես, Վելվետ Սպանեցուցցիիիչչ էր...
    Լրիվ պռոգրեսիվ ա
    Դուք՝ չգիտեմ՝ ոնց, բայց ես՝ տրանսի մեջ ընկա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AniwaR (19.01.2010)

  13. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սկրիմին Ջեյ Հոքինզ/Screamin' Jay Hawkins

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, Վելվետ Սպանեցուցցիիիչչ էր...
    Լրիվ պռոգրեսիվ ա
    Դուք՝ չգիտեմ՝ ոնց, բայց ես՝ տրանսի մեջ ընկա
    Հըլը "I Hear Voices"-ը լսի, ոնց որ Փինք Ֆլոյդի Careful With That Axe, Eugene-ը լինի:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •