User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 78 հատից

Թեմա: «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

  1. #61
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Էդուարդ_man-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք փորձե՞լ էք փոխել որևէ գողի, խուլիգանի, մարդասպանի կամ այլ արատավոր մեկի վարքագիծը: Ինչ է կարծու՞մ էք դա հնարավոր է: Նման արատների դեմ պայքարելն անիմաստ է, դրանք մարդկության մի մասն են կազմում ու դա ցավոք սրտի անխոսափելի իրողություն է: Դրանց դեմ միայն պաշտպանական միջոցեներ պետք է կիրառել այն էլ նախամիջոցներ:Եթե տենց ամեն ախմախի հետ գլուխ դնես գլուխդ կուռի, արդեն քո կյանքի վրա սկի նորմալ չես կարա կենտրոնանաս:
    Փորձում եմ: Նրանց սուտ, կեղծ, չարիք պարունակող «խաբեբա ճիշտի» ճանապարով գնացող մարդկանց պոկել նրանց: Ինչպես «փետուրներն» են մեկ մեկ պոկում քանի, որ «փետուրներն» են նրանց օդում պահում: Այդպիսիներին հետևողներն են «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները:
    Այո վստա եմ հնարավոր է նման արատների դեմ պայքարել: Եթե կա սեր, ցանգություն, հավատ ինքդ քո նկատմամբ

  2. #62
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Համոզված չեմ, թե արժի արդյոք մեկ անգամ ևս սեփական կարծիքով կիսվել այս հարցի շուրջ, եթե թեմայի և քո սկզբնական խնդրանքի կտրվածքով դու նկատում ես միայն մեկ մարդու գրառումներ, իսկ dvgray-ի միտքն ընդհանրապես նեղացնում մինչև տարրական անտեսման քաղաքականությունը:
    Երևի մենակ մի ենթակետի մասին գրեմ, որովհետև մնացածները սենց թե նենց ճիշտ են, չնայած, հնարավոր է և անիմաստ:
    Ի՞նչ շահեց տվյալ սուբյեկտը ինչ-որ մեկին հայհոյելուց: Առավելագույն շահումը ուշադրության կենտրոնում հայտնվելն է, մնացած բոլոր հարթություններում ինքը դառնում տուժած կողմ. հայհոյանքները վերադարձվում են տասնապատիկ, տվյալ հասարակությունից, համայնքից առանձնացվում, հեռացվում է, կա հնարավորություն, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն իրական կյանքում:
    Նախ, արի որոշենք, թե այդպիսի վիրտուալ կյանք վարող մարդկանցից որոնց ենք մենք քննարկում, որովհետև, օրինակ համար, հենց այս թեմայում ինչ-որ մեկը կիսվել էր սեփական փորձով այդ ոլորտից, որը պարզապես ժամանակին ոչ բավական հասուն լինելու հետևանք էր:
    Մինչդեռ այդպիսի «անհասուն» մարդկանցից բացի կան նաև «պադոշ»-ներ, ինչպես դու իրենց կոչեցիր, ձանձրացած մարդիկ և, բաց թողելով մնացած մանր ու ոչ այդքան կարևոր խմբերը, մեկ այլ կարգի ներկայացուցիչներ ևս: Եվ եթե պադոշներին բան բացատրելը ի սկզբանե անհնարին է թվում, իսկ ձանձրացածներին կարելի է այդպիսի ռազմավարությամբ վախեցնել, ապա այդ խմբի ներկայացուցիչները արդեն կորցնելիք չունեն:
    Դրանք այն մարդիկ են, ովքեր արդեն հասցրել են դառնալ տուժած կողմ և քեզնից բերված քաղվածքում թվարկված անձի համար բացասական արդյունքների և հետևանքների մեծամասնությունը նրանց համար արդեն նորմա է դառել: Նրանք ոչ թե վարվում են այդպես ալտերնատիվ հաճույքի աղբյուրներ փնտրելով, այլ որովհետև մյուս աղբյուրները նրանց համար արդեն փակ են կամ սահմանափակված: Մի խոսքով, ասածս էնա, որ եթե մարդն արդեն ասոցիացնում իրեն այս թվարկվածքի հետ
    ...հասանելի դարձնել, որ...տականքին վայել արարք է, ճղճիմ քայլ է, մարդկային չէ, թույլ մարդու հոգեբանություն է:
    և արդեն շարունակաբար տուժում է, ապա քո առաջարկած քաղաքականությունը նրանց միայն վատություն կանի, հնարավոր է, սակայն, օգնելով վերը թվարկված մանր խմբերի դեմ:

    Եթե քո կարծիքով հիմարություն է ասածս, կարող ես ստեղ ասել այդ մասին, կամ գրել նամակի տեսքով՝ ամեն դեպքում ոնց հասկանում եմ իմ ու քո թեմայի պատկերացման տարբերությունները կրիտիկական սահմանից այն կողմ են:

  3. #63
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը

    Բնավ ոչ
    Նախ նշեմ, որ ես «բողոքել» էի այն գրառումների դեմ, որոնք առաջին գրառումս անձնավորում, կոնկրետացնում էին:
    Հետո ավելացնեմ, որ հատուկ շնորհակալություն եմ հայտնել այն գրառմանը, որ կոնկրետ լուծում էր առաջարկում: Այլ հարց, որ այդ լուծումը ինձ էլ չի գոհացնում, բայց ըստ էության թեմայի պահանջին բավարարող միակ գրառումն էր (իմ գնահատականով):

    Ինչ վերաբերվում է մյուս բոլոր գրառումներին, ապա դրանց մեծ մասում, այդ թվում և քո գրածներում, տեսել եմ արժեքավոր մտքեր:
    Սակայն ըստ էության լուծում ոչ մի տեղ չի առաջարկվել:

    Ես առաջարկել եմ լուծման «ռոմանտիկ» մոդել (վերջին երկար գրառմանս մեջ), որը խնդիրն ամբողոջովին չի լուծում, այլ վերացնում է ընդամենը մասնավոր դեպքեր: Միաժամանակ գրառումս կառուցել եմ էնպես, որ քննարկման ծավալման հնարավորություն լինի, մասնավորապես բազում ծակ տեղեր եմ թողել հետևություններումս...

    Իմ համար արժեքավոր է թեմայի ցանկացած, այդ թվում dvgray-ի գրառումները: Ինչու եմ Դիվիինն առանձնահատուկ նշում, որովհետև թեև այդ տեսակետների ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ իմ համար լրիվ հասկանալի ու ընուդնելի է, բայց արժեքային համակարգը կտրուկ տարբերվում է: Նշում եմ նաև այն պատճառով, որ թեմայի համատեքստում դրանք շատ կարևոր գրառումներ են. չէ որ ես զերծ եմ այն մտքից, որ իմ արժեքային համակարգն ու տեսակետներն անբեկանելի են ու միակ ճշմարտությունը, ու դրանից այն կողմ աշխարհ չկա: Եթե ես այդպես համարեի, թեմայի առաջին գրառումը կլիներ հոդվածի տեսքի, թեման էլ կլիներ փակ: Ես, կրկնում եմ, ուրախ եմ ցանկացած տեսակետի համար, անկախ նրանից, համաձայն եմ, թե ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (20.01.2010)

  5. #64
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Հետո ավելացնեմ, որ հատուկ շնորհակալություն եմ հայտնել այն գրառմանը, որ կոնկրետ լուծում էր առաջարկում:
    Դե իմ ասածն էլ հենց էն էր, որ առնվազն երեք թե չորս կիրառելի որոշումներ են առաջարկվել, որոնցից մեկը հենց dvgray-ինն էր:
    Ինչ վերաբերվում է մյուս բոլոր գրառումներին, ապա դրանց մեծ մասում, այդ թվում և քո գրածներում, տեսել եմ արժեքավոր մտքեր:
    Շնորհակալ եմ այդպիսի բարձր վարկանիշի համար, բայց ես կոմպլիմետնտի չէի ուզում արժանանալ("напрашиваться" ո՞նց ասեմ հայերեն): Հարցը հենց dvgray-ի առաջարկած քաղաքականության մասին էր, որի և «սուբյեկտին» ճիշտ էմոցիոնալ աջակցության տրամադրման արդյունքում հենց հնարավոր է լինում նկարագրված խնդրի լուծումը:
    Ռոմանտիկ մոդելի մասին. ավելի լավ է մոդելը լինի իրատեսական ու գործող, սակայն և քիչ արդյունավետ, քան սարեր խոստացող, սակայն արդյունքում ոչնչի չբերող:
    Փոխակերպելով Չինգիզ-Խանի և նրա մահացած զինվորների կառուցած քարե բլուրի առակը օրինակ բերելու համար՝ եթե ամեն մեկը կարողանա գոնե մեկ կամ երկու քար վերցնի բլուրի վրայից, ապա, վերջն ի վերջո, բլուրը կսպառվի: Չնայած և այստեղ պետք է հաշվի առնել մասնագիտական որակավորման խնդիրը, որի պատճառով ամեն մեկը չի, որ կկարողանա այդ քարը բարձրացնել ու հլը միհատ էլ փորձելիս տեղը նորերը ակամայորեն կավելացնի:
    Եթե ես այդպես համարեի, թեմայի առաջին գրառումը կլիներ հոդվածի տեսքի, թեման էլ կլիներ փակ:
    Իրոք: Եվ հլը միհատ էլ թեման կդադարեր թեմա լինելուց:

  6. #65
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իմ ասածն էլ հենց էն էր, որ առնվազն երեք թե չորս կիրառելի որոշումներ են առաջարկվել, որոնցից մեկը հենց dvgray-ինն էր:

    Շնորհակալ եմ այդպիսի բարձր վարկանիշի համար, բայց ես կոմպլիմետնտի չէի ուզում արժանանալ("напрашиваться" ո՞նց ասեմ հայերեն): Հարցը հենց dvgray-ի առաջարկած քաղաքականության մասին էր, որի և «սուբյեկտին» ճիշտ էմոցիոնալ աջակցության տրամադրման արդյունքում հենց հնարավոր է լինում նկարագրված խնդրի լուծումը:
    Ռոմանտիկ մոդելի մասին. ավելի լավ է մոդելը լինի իրատեսական ու գործող, սակայն և քիչ արդյունավետ, քան սարեր խոստացող, սակայն արդյունքում ոչնչի չբերող:
    Փոխակերպելով Չինգիզ-Խանի և նրա մահացած զինվորների կառուցած քարե բլուրի առակը օրինակ բերելու համար՝ եթե ամեն մեկը կարողանա գոնե մեկ կամ երկու քար վերցնի բլուրի վրայից, ապա, վերջն ի վերջո, բլուրը կսպառվի: Չնայած և այստեղ պետք է հաշվի առնել մասնագիտական որակավորման խնդիրը, որի պատճառով ամեն մեկը չի, որ կկարողանա այդ քարը բարձրացնել ու հլը միհատ էլ փորձելիս տեղը նորերը ակամայորեն կավելացնի:

    Իրոք: Եվ հլը միհատ էլ թեման կդադարեր թեմա լինելուց:
    Ուշադիր լինելու դեհքում թերևս կնկատեիր, թե Դիվիգրեյի առաջարկած «լուծումն» ինչու եմ անտեսում, այն համարելով այլ արժեքային համակարգի և արդյունքի չբերող: Ինչևէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #66
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադիր լինելու դեհքում թերևս կնկատեիր, թե Դիվիգրեյի առաջարկած «լուծումն» ինչու եմ անտեսում, այն համարելով այլ արժեքային համակարգի և արդյունքի չբերող: Ինչևէ:
    Էտ մեկի պատասխանը, ոնց որ, գիտեմ՝ որտև համարում ես «ջայլամի» քաղաքականություն, որը իր մեջ սեփական անձի հարմարությունն ապահովելուց բացի ուրիշ ոչինչ չի՞ պարունակում:

  8. #67
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ մեկի պատասխանը, ոնց որ, գիտեմ՝ որտև համարում ես «ջայլամի» քաղաքականություն, որը իր մեջ սեփական անձի հարմարությունն ապահովելուց բացի ուրիշ ոչինչ չի՞ պարունակում:
    Ոչ միայն: Իր մեջ անշուշտ ջայլամի քաղաքականության տարրեր պարունակում է, քանզի հաճախ մասնավորապես կարող ես ներվայնանալ ստացված խոսքերից, բայց ձև անել, թե բան չի եղել, մուտքը կտրես այստեղ, նույնը հայտնվի այլ կողմից ու շարունակի նույն ոգով: Այս առումով, այո, ջայլամի քաղաքականություն է. ձևացնում ես թե բան չի եղել, բայց իրականում եղել է: Ի դեպ այս արտահայտությունն իրականում սխալ է, որովհետև ընդունված կարծիքը, թե ջայլամները գլուխը թաղում են ավազի մեջ՝ արտաքին վտանգը չտեսնելու համար, իրականում հորինվածք է: Նրանք լրիվ այլ նպատակներով են գլուխներն ավազի մեջ մտցնում: Բայց դե տերմինն օգտագործելի է:

    Բայց միայն սա չէր:
    Խնդիրը հետևյալն է:
    երբ դու անտեսում ես եղածը, դու մտածում ես ինքդ քո մասին, չես մտածում կողքիններիդ մասին: Դիցուք Դիվիի որոշումը ճիշտ է, բայց կողքը կարող է լինել օրինակ 13 տարեկան աղջնակ, ով այդ հասունությունը չունի նման բաներն անտեսելու: Իսկ նման տականքները կարող են նաև վիրավորել նրանց, հայհոյել նրանց և այլն: Այլ կերպ ասած դու ազատում ես գլուխդ ու չես մտածում թե շուրջ բոլորդ ինչ է կատարվում: 13 տարեկան աղջնակը կարող է մեծ շոկ տանել դրա պատճառով: Համայնքներում մարդիկ մտածում են ոչ միայն իրենց մասին, այլև համայնքի մյուս անդամների, այդ թվում 13 տարեկան աղջնակների մասին: Ահա այստեղ է, որ գալիս է իմ ու Դիվիի տեսակետների իրար հակասումը, արժեքային համակարգերի խիստ տարբերությունը:

    Երբ ինչ-որ տհաս ինձ հայհոյում է ինտերնետում, ինձ դրանից ոչ տաք, ոչ սառը: Այդ անձի խոսքերն արժեք չունեն, նրա հայհոյանքներն ինձ չեն խոցում. բայց ես անմիջապես մտածում եմ, որ նա կարող է նույն կերպ վարվել նաև այլոց հետ ու այդ այլոցից շատերը գուցե պատրաստ չեն անտեսելու: Ուրեմն պետք է ոչ թե անտեսել, այլ փորձել այդ ավելորդ խոսողի դեմն առնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (20.01.2010), VisTolog (20.01.2010)

  10. #68
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Ես հստակորեն չեմ կարող պնդել, բայց կասկածում եմ, որ dvgray-ը նկատի ուներ այն, որ մեկի հետ շփումը գիտակցորեն սահմանափակել կարելի է միաժամանակ նրան շան տեղ չդնելով, եթե վերջինս անցնում է որոշակի սահմանները: Այս դեպքում «ձևացնում ես թե բան չի եղել, բայց իրականում եղել է» միտքը սխալ է դուրս գալիս:
    Հենց դա է բազային դրույթը, որը մեթոդը դարձնում է օգտակար՝ անտարբերության արժանանալով ագրեսիվ կողմը սեփական անձի մղումները վերանայելու և բարելավելու շանս է ստանում:
    Իսկ մտավոր պաշտպանիչ համակարգ դեռ չզարգացրած մարդկանց մասին — ոնց հասկացա քո առաջարկած տարբերակը հետևյալին է հանգում.
    ...Ու դրվում է ընդամենը մի պարզ խնդիր, կարողանալ այդ համայնքում ամենքին հասանելի դարձնել, որ նման վարքը, անանուն հայհոյանքը, տականքին վայել արարք է, ճղճիմ քայլ է, մարդկային չէ, թույլ մարդու հոգեբանություն է: Կարողանալ հասկացնել, որ կոնկրետ այդ հայհոյողները տուժում են: Ինչպես նաև հասկացնել, որ մի օր ինչ-որ մեկը, ով ավելի լավ է տիրապետում ինտերնետ գործիքին ու ունի լավ կապեր, իրեն կարող է բռնացնել խանութից դուրս գալիս...
    որն ավելի մանր ենթամասերի տրոհելուց սենց քայլեր ենք ստանում.
    1. համայնքում ամենքին հասանելի դարձնել, որ նման վարքը, անանուն հայհոյանքը, տականքին վայել արարք է, ճղճիմ քայլ է, մարդկային չէ, թույլ մարդու հոգեբանություն է
    2. հասկացնել, որ կոնկրետ այդ հայհոյողները տուժում են
    3. հասկացնել, որ նրանց իրական կոորդինատների հայտնաբերման դեպքում նրանց կարող է սպառնալ իրական ֆիզիկական վտանգ

    Կետերից առաջին երկուսը իրենց ուժը կորցնում են իմ կողմից նախկինում նկարագրված կարգի ագրեսորների դեմ(պատճառները ես նույնպես արդեն ոնց կարեցել, նենց մեկնաբանել եմ): Երրորդ կետը անիմաստ է դառնում ցանկացած մարդու դեմ, ով սովոր է ապահովագրել սեփական առկայությունը ցանցում մի շարք տեխնիկական կամ տարածական որոշումների հաշվին:
    Անտարբերության քաղաքականությունը, մյուս կողմից, ճիշտ կիրառելու և բացատրելու դեպքում(կարծեմ սրա մասին էլ եմ նշել), կարող է պաշտպանել նաև այդպիսի 13 տարեկան աղջիկներին: Ես չեմ ասում, որ նրանք նման մարդկանց չեն հանդիպի: Ուղակի շատ անգամ ավելի արդյունավետ ու օգտակար կլինի նրանց նախապատրաստելը այդպիսի հանդիպումներին, քան թե փորձել - չգիտեմ - ցանցը մինչև գագաթը լցնել բոլոր տատանումները կլանող մասսայով, որպեսզի ոչ մի հարված արդեն ցավոտ չկարողանա լինել:
    Հետո ինչ էլ չասեք իրարից տարբեր աշխարհների մասին, երկուսում էլ նույն մարդիկ են բնակվում, հետևաբար վտանգները նույնպես նույնն են(խոսքը գնում է մտավոր վտանգների մասին), և մի անգամ լավ յուրացված տարրական ինքնապաշտպանման մեթոդները ապագայում կարող են օգնել շատ ավելի լայն հնարավոր իրավիճակներում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (20.01.2010)

  12. #69
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Որպեսզի երկխոսության չվերածվի, առայժմ չեմ պատասխանում, սպասելով քննարկման հետագա զարգացմանը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (20.01.2010)

  14. #70
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Իհարկե «13 տարեկան աղջկա խնդիրը» բավականին լուրջ է: Բայց կա մի հանգամանք՝ ինչպե՞ս է մարդ ադապտացվում այս ախշարհին, մասնավոր դեպքում վիրտուալ աշխարհին: Մարդ պիտի առճակատ հանդիպի մնան երևույթի հետ որպիսի նրա մոտ սկսվի ադապտացման պրոցեսը և ձևավորվի համապատասխան վերաբերմունք տվյալ երևույթի վերաբերյալ: Այսինքն մարդ ինչքան էլ թեորապես պատրաստ լինի դրան, միևնույն է գործնականում դժվար է միանշանակ ասել, թե նա ինչ ռեակցիա կդրսևորի: Նախապատրաստել իհարկե անհրաժեշտ է, բայց լիովին զերծ պահել կյանքի դրսևորումներից գործնականում անհնար է և երևի թե սխալ էլ է, քանի որ 13 տարեկան աղջիկը մտնում է ռեալ կյանք և պիտի պատրաստ լինի նման երևույթների հետ առընչվելուն: Դրա համար նրան անպայման պիտի նախապատրաստել մնան իրավիճակներին: Այ այստեղ գալիս ենք ավելի բարդ խնդրին, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստել նրան, որպիսի մեր տված ինֆորմացիան ճիշտ ընկալվի, այլ ոչ թե վախ առաջացնի նման երևույթների հանդեպ: Սա արդեն անհատական խնդիր է: Եվ ամեն մի ծնող պիտի լավ ճանաչի իր երեխային ու գտնի նրան համապատասխան մոտեցումով խնդիրը ներկայացնելու ձևը:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դեկադա (20.01.2010)

  16. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե «13 տարեկան աղջկա խնդիրը» բավականին լուրջ է: Բայց կա մի հանգամանք՝ ինչպե՞ս է մարդ ադապտացվում այս ախշարհին, մասնավոր դեպքում վիրտուալ աշխարհին: Մարդ պիտի առճակատ հանդիպի մնան երևույթի հետ որպիսի նրա մոտ սկսվի ադապտացման պրոցեսը և ձևավորվի համապատասխան վերաբերմունք տվյալ երևույթի վերաբերյալ: Այսինքն մարդ ինչքան էլ թեորապես պատրաստ լինի դրան, միևնույն է գործնականում դժվար է միանշանակ ասել, թե նա ինչ ռեակցիա կդրսևորի: Նախապատրաստել իհարկե անհրաժեշտ է, բայց լիովին զերծ պահել կյանքի դրսևորումներից գործնականում անհնար է և երևի թե սխալ էլ է, քանի որ 13 տարեկան աղջիկը մտնում է ռեալ կյանք և պիտի պատրաստ լինի նման երևույթների հետ առընչվելուն: Դրա համար նրան անպայման պիտի նախապատրաստել մնան իրավիճակներին: Այ այստեղ գալիս ենք ավելի բարդ խնդրին, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստել նրան, որպիսի մեր տված ինֆորմացիան ճիշտ ընկալվի, այլ ոչ թե վախ առաջացնի նման երևույթների հանդեպ: Սա արդեն անհատական խնդիր է: Եվ ամեն մի ծնող պիտի լավ ճանաչի իր երեխային ու գտնի նրան համապատասխան մոտեցումով խնդիրը ներկայացնելու ձևը:
    Քննարկման շարունակությունն ապահովելու համար մի քանի դիտարկում.
    1. Մեր ավագ սերունդը հիմնականում ծանոթ չի ինտերնետին, այնտեղ սպասվողին, չգիտի թե դա ինչ է ու ըստ էության չի կարող նրան այնպես պատրաստել, ինչպես կարող է պատրաստել ասենք «բակ իջնելու համար» ու խնդիրը դառնում է շատ ավելի բարդ, գալիս ենք նրան, որ հենց միջավայրում պետք է կարողանանք այդ ամենն անել:
    2. Իմ ասած մոդելը իր մեջ ներառում է նաև այդ պատրաստելը, որովհետև ոչ միայն 13 տարեկան աղջիկը կարող է նման «հարձակման» ենթարկվել, այլև 11 տարեկան տղան կարող է դառնալ նման «հարձակում» իրականացնող: Ու ըստ իս կա մեծ խնդիր արժեքային համակարգի տարածման ու խորացման:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.01.2010)

  18. #72
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մեր ավագ սերունդը հիմնականում ծանոթ չի ինտերնետին, այնտեղ սպասվողին, չգիտի թե դա ինչ է ու ըստ էության չի կարող նրան այնպես պատրաստել, ինչպես կարող է պատրաստել ասենք «բակ իջնելու համար» ու խնդիրը դառնում է շատ ավելի բարդ, գալիս ենք նրան, որ հենց միջավայրում պետք է կարողանանք այդ ամենն անել:
    2. Իմ ասած մոդելը իր մեջ ներառում է նաև այդ պատրաստելը, որովհետև ոչ միայն 13 տարեկան աղջիկը կարող է նման «հարձակման» ենթարկվել, այլև 11 տարեկան տղան կարող է դառնալ նման «հարձակում» իրականացնող: Ու ըստ իս կա մեծ խնդիր արժեքային համակարգի տարածման ու խորացման:
    Բնականաբար իրավացի ես: Սա շատ բարդ խնդիր է: Դրա համար ծնողը, պիտի ավելի շատ հետաքրքրվի իր երեխայի հետաքրքրություններրով: Օրեկան գոնե մի քանի րոպե տրամադրի ու զրուցի նրա հատ՝ մասնավորապես տվյալ դեպքում ինտերնետի մասին: Կարծում եմ ցանկացած ավագ սերնդի ներկայացուցիչ էլ լսած կլինի սենց մի արտահայտություն՝ էդ ինտերնետում ինչ այլանդակություն ասես որ չկա… Ու եթե իր երեխան ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի, ապա նա ակամաից պիտի հետաքրքրվի դրանով: Ու նենց վստահություն ունենա իր երեխայի մոտ, որ երեխան պատմի նրան նման խնդիրների մասին… Բարդ բան է, բայց անհնար չի:
    Այսպիսով ծնողը պիտի հնարավորինս աշխատի կարողանալ և՛ նախապատրաստել իր 13 տարեկան աղջկան նման իրավիճակներին, և՛ կանխարգելի իր 11 տարեկան տղայի մոտ նման թերարժեքային համակարգի ձևավորումը: Իհարկե շատ ծնողներ չունեն համապատասխան կրթություն, կամ ժամանակ այս ամենը իրականացնելու համար: Ու եթե այս խնդիրը այնքան հրատապ է, որ հասել է ճգնաժամային վիճակի, պիտի այս պարտականությունները ինչոր ձևով իրականացվի դպրոցներում…

    հ.գ. շատ բարդ հարց է, քնաի որ հոգեբանության ոլորտին է վերավերվում…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. #73
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Դրա դեմն առնելու միակ միջոցը ,առայժմ, հասարակական կարծիք ստեղծելն է՝ կոնկրետ հասարակական խմբի շրջանակում. Տվյալ մարդուն պետք է բոլորս միասին կարողանանանք հասկացնել , որ նա ավելորդ է մեր շրջապատում այնքան ժամանակ, քանի դեռ չի խոսում մեր լեզվով, չի խաղում մեր կողմից սահմանված կանոններով:«Մեկս՝ բոլորի համար, բոլորս՝ մեկի համար» ,սկզբունքը ,համոզված եմ , կօգնի մեզ՝ թեկուզ ակումբում ազատվել նման դատարկամիտներից առավել թեթևությամբ, իսկ նրանց հաշվի չառնելու տարբերակը կիրառելի է միայն այն ժամանակ, երբ մենակ ես զգում քեզ՝ նմանների դեմ և անհարմար ես զգում շրջապատից՝ վեճի հետագա տհաճ զարգացումների համար:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (21.01.2010), Chuk (21.01.2010), VisTolog (21.01.2010)

  21. #74
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Ինչքան փորձում եմ հասկանալ տենց վարվողների մտածելակերպը, ավելի եմ համոզվում, որ դա կանի միայլն բզեզի ուղեղով մեկը: Ուղղակի չեմ հասկանում, իրան դուր ա գալիս ավելորդ միջատի դեր ստանալը ֆորումներում, կամ չաթերում? Սրանից ավել էլ ասելիք չունեմ: Քանի որ քննարկման թեման ա ճղճիմ (սակայն էտ հարցը շատ տեղեր ա ծառացել), հետևաբար շատ ասելիք էլ չկա:

  22. #75
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Համակարգչի էկրանի հետևից» խոսողները

    Բզեզների ականջը՝ խուլ. իմացան՝ հաստատ կնեղանան ու ճիշտ էլ կանեն: Ախր նրանք էնքան նրբանկատ են, որ հենց ուզում են հայհոյեն՝ բզզում են՝ հո էդ հիմարների նմա՞ն չեն :

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակարգչի պրոցեսորը
    Հեղինակ՝ Pu4a4o, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 47
    Վերջինը: 14.08.2013, 22:06
  2. Վաճառք. Համակարգչի սեղան
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.05.2011, 15:31
  3. TeamViewer - Անվճար հեռակա մուտք և էկրանի համագործակցում ինտերնետով
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 60
    Վերջինը: 24.05.2011, 00:52
  4. Գրառումներ: 56
    Վերջինը: 09.05.2011, 02:23
  5. Համակարգչի մասեր
    Հեղինակ՝ xaladilnick, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.06.2009, 20:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •