Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
Նշանակություն չունի վիրտուալ թե այլ կերպ, հմա ասենք նամակով փոստով կամ դեմ առ դեմ ինչ տարբերություն՞ մարդը չպետք է միայն գրել կարդալու կրդություն ունենա, այլ նաև բարոյական սա առայինն է որ պետք է ստանա ծնողներից, մանկապարտեզից և դպրոցից:
Նշանակություն ունի վիրտուալ, թե այլ կերպ, քանի որ վիրտուալում այդ հարցը ունի շատ լավ լուծում, այն է` ուշադրություն չդարձնել/ջնջել/արգելափակել, որը ոչ թե "ջայլամի քաղաքականություն" է, այլ պատժելու ամենաարդյունավետ միջոցը: Չեք պատկերացնում` ինչքան ծանր է հայհոյասեր և ինքնահաստատվել փորձող ինչ-որ մեկի համար, երբ իրեն ուշադրություն չեն դարձնում: Շատ դեպքերում նա նույնիսկ կմտածի, որ իր գրառումը տեղ չի հասել: Եվ նման մի քանի փորձից հետո կամ կդաստիարակվի (որը քիչ հավանական է), կամ էլ կթողնի կհեռանա: