Ես ոնց հասկացա , ինչ որ մեկը Chuk-ին շատ գեշ բաներ ա գրել:
Քեզ ասեմ , որ էս հարցը ըտենց չեն լուծում ( ակումբում թեմա բացելով ու պատասխան անշնորք բաներ գրելով ):
Մի պոստում ասվում էր որ ip-ով պետք ա գտնել ու ...... :
Ի դեպ - իգնոր տալը սխալ ա :
Ես ոնց հասկացա , ինչ որ մեկը Chuk-ին շատ գեշ բաներ ա գրել:
Քեզ ասեմ , որ էս հարցը ըտենց չեն լուծում ( ակումբում թեմա բացելով ու պատասխան անշնորք բաներ գրելով ):
Մի պոստում ասվում էր որ ip-ով պետք ա գտնել ու ...... :
Ի դեպ - իգնոր տալը սխալ ա :
Վերջին խմբագրող՝ Cyber: 18.01.2010, 11:16:
Ցավալի երևույթ է:
Չուկ ջան, կարծում եմ դու ճիշտ ես նկատել՝ սա հիվանդություն է: Նման մարդիկ հոգեկան հիվանդներ են: Ու կարծում եմ սա առաջանում է ազատության «գերաստիճանի» «գիտակցման» հետևանքով: Ակումբում կարծեմ մի թեմա կար թաքնված ցանկությունների մասին՝ սա հենց էդ դեպքնա: Մարդկանց թվումա, թե վիրտուալը իրենց տալիս է արտահայտվելու գերագույն ազատություն ու այդ «թաքնված» հիվանդույթունը գլուխ է բարձրացնում: Մարդիկ՝ բառիս բուն իմաստով կորցնում են իրենց: Վիրտուալ միջավայրը նրանց ցանկությունները «բավարարելու» հնարավորությունա տալիս: Իսկ թե ինչպես սա բուժել, շատ բարդ է ասել… Կարծում եմ անտարբերությունը որոշ չափով կարող է ինչոր դեմ առնելու միջոց լինել: Այսինքն սրանք շատ մեծ ուշադրության կարիք ունեցող մարդիկ են ու ինչքան ավելի շատ ուշադրություն ես դարձնում նման մարդկանց վրա, դա նրանց ավելի է ոգևորում: Նրանց համար կապ չունի թե ուշադրությունը դրական է, թե բացսական, կարևորը այդ «ուշադրությունից» նրանք հասկանում են, որ «գոյություն ունեն», այսինքն ինչոր բան անում են՝ կարևոր չէ թե ինչ, որը պատասխան ռեակցիա է ստանում… Այսինքն, ինչպես ցակացած էակ, նրանք իրենց գոյության իմաստավորման կարիք են զգում ու համապատասխան միջոցներ են փնտրում, և նոմալ ձև չգտնելով ընտրում են այս «հեշտ» ձևը: Սա գալիս է և դաստիարակությունից և ապրելակերպից և շրջապատից: Հա ինչ էի ուզում ասեի՝ անտարբերությունը… Մասնավոր դեպքում անտարբերությունը ինչոր ազդեցություն կունենա, բայց միևնույնէ սա լուծում չի: Սա հասարակական խնդիր է՝ հասարակության մակարդակի ու դաստիարակման խնդիր: Մարդ պիտի նորմալ դաստիարակություն ստանա, որպիսի չունենա նման թաքնված ցանկություններ:![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էդ ո՞վ իրան լավ չի պահել, բերեք ծեծեմ![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
էտի նրանից էլ ա գալի , որ գրողը հոգեպես թույլ մարդ ա ( բառի ամբողջ վատ իմաստով ) ու մտածում ա , որ իրան բան չի լինի դրանից , գիտի թե ֆորումում սաղ դոդիկ են :
>«Համակարգչի էկրանի հետևից» խոսողները
Ինչ հետաքրքիր հակազդեցություն է նկատվում ձեր մոտ՝ թեմայում առկա 16 պատասխաններից 14-ը «Շնորհակալություն» են ստացել, իսկ բուն թեման պտտվում է քննարկվող խնդիրը իսպառ վերացնելու տարբերակների որոնման շուրջ:
Մինչդեռ եթե նույն ռազմավարությունը ընտրվեր, օրինակ, վանդալիզմի դեմ պայքարի համար՝ դա մի քիչ տարօրինակ կթվար իր մաքսիմալիստական բնույթով:
Chuk՝ ես, իհարկե, քեզ դեռ քիչ գիտեմ, բայց, ամեն դեպքում, չէի սպասում այսպիսի ոճով կազմված տեքստ քո մականունի կողքին, հլը միհատ էլ դուրս հանված ընդհանուր քննարկման: dvgray-ը շատ ճիշտ լուծում առաջարկեց խնդիրը կարգավորելու համար, որտև մարդիկ, որոնց դու այդպես գրագետ ձևով հայհոյեցիր թեմայի առաջին պոստում, ուշադրություն չստանալու դեպքում սովորաբար լքում են՝ ուրիշ զոհեր որոնելու: Հարցը վիրտուալ միջավայրի տեխնիկական հնարավորություններից օգտվելով նրանց անտեսումը չէ, այլ անտեսման սեփական քաղաքականության մշակումը:
Հասկանում եմ, որ քեզնից հիասթափված առանձնյակները մեծ հավանականությամբ կնետվեն քո ծանոթների վրա, բայց եթե նույն պաշտպանությունն էլ նրանք ունենան, արդեն խնդիրը պարզապես կդադարի ակտուալ լինել:
Իսկ եթե միևնույնն է ցանկանում ես բուն պատճառը վերացնել, ապա խորհուրդ կտամ նախ մարդկային հոգեբանությունը ավելի խորը ուսումնասիրել և հետո արդեն փորձել այդ տեսակի մարդկանց մեկ-առ-մեկ օգնություն ցուցաբերել, որովհետև, ինչպես դու նշեցիր, այդպիսի վարվելակերպը հոգեկան խնդիրների* և անբավարարվածության հետևանք է, և դրանով նրանք ակամա օգնություն են խնդրում, սեփական ուժերով ի վիկակի չլինելով գտնել ճիշտ ելքի ճանապարհը:
հ.գ. գրությունս ոչ մի ձևի ագրեսիա իր մեջ չի պարունակում, ուղակի ավելի մեղմ տարբերակով մտքերս դժվար կարողանամ դասավորել հայերենի անկատար տիրապետության պատճառով:
*սակայն հիվանդություն էլ չէի կոչի, որտև հոգեկան հիվանդությունները շատ ավելի լուրշ են, և ստեղ օգտագործվելով կրում են ավելի շուտ սովորական վերավորանքի բնույթ
Chuk բարեկամ մի մտահոգվի ոչ ոք անպատիժ չի մնա, դու կարող է չտեղեկանաս այդ մասին բայց նա կհասկանա:
Թող առաջինը նա կարկոծի, որ դեռ ոչ ոքի չի ..... :
Չուկ, չակերտները թեմայի վերնագրում, կարծես, մի քիչ շուտ ես փակել«Համակարգչի էկրանի հետևից» խոսողները:
Թեպետ «խոսողները» բառն առանձին չակերտներում ավելի ճիշտ կլիներ, երևի:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ինձ թվում ա դա ուղղակի թերհաս լինելու արդյունք ա:
Առաջին անգամ երբ մտա ինտերնետ՝ 10 տարեկան էի: 99 թիվն էր...
չաթ հասկացողությանը ծանոթանալով՝ փորձեցի մարդկանց ներվերը ուտելով զբաղվել: Իհարկե առանց հայհոյանքի... բայց ասենք աղջկա մականունով մտնել, խոսացնել և այլ նմանատիպ ինչ-որ բաներ: Անցավ մեկ, երկու տարի, ու զգացի, որ զբաղվում եմ էշությամբ...
Սկսեցի հասունանալ:
Իհարկե ամբողջովին չեմ նույնացնում իրար հետ այս ամենը, բայց եթե ընդհանուր վերցնենք, էդ մարդիկ ուղղակի դեռ չեն հասունացել:
Դե իրա արածներից հետո կարծում եմ, որ անպատիժ իրոք չի մնա:
Ինքը կարա ամբողջ ինտերնետում քեզ վիրավորի, հայհոյի տարբեր ֆորումներում, տարբեր մարդկանց, քեզ, հարազատիդ, ընկերոջդ ու մի քանի րոպե հետո ասի «կներես», որն էլ հենց եղելա: Բայց «կներես» ասելով էլ ոչինչ չի փոխվի:
Տվյալ դեպքի համար` համատեղ ուժերով քարշ տալ հոգեբուժարան:Chuk-ի խոսքերից
Ուզում եմ հարցնեմ, որևէ մեկդ նման վիժվածքների դեմն առնելու ձև գիտի՞:
Արևհատիկ (18.01.2010)
Գուցե իմ մոտ էլ է տարիքի/իմաստության պակասՍակայն ինքս միշտ դեմ եմ եղել ռեալ/վիրտուալ տարանջատմանը:
Ինձ համար ինտերնետը սովորական աշխարհի մի մասն է, ոչ թե առանձին աշխարհ: Բուն թեման էլ, իմ կարծիքով, ավելի հին է, քան ինտերնետը: Առաջ էլ կարելի էր նույն բանը հեռախոսով անել: "Խփել-փախնելու" մասին էլ չեմ խոսում: Հիշում եմ, մի անգամ դասընկերոջս հետ մեր մեկ այլ, "գողական" դասընկերոջը համոզում էինք, որ միշտ չէ, որ քո "ճիշտը" հաղթում է: Օրինակ, ասում էինք, մեկը քեզ խփեց, վազեց նստեց ինքնաթիռ, թռավ Ամերիկա: Ի՞նչ ես անելու: Սկզբում ասում էր, որ նա "գողական աշխարհում տապալված է"Ասացինք, որ նա թքած ունի քո գողական աշխարհի վրա, Ամերիկայում իր կայֆին ապրում է: Մի քիչ մտածեց "լուծումը գտավ": Ասաց` կմտածեմ ով կարող էր լինել, հո պատահական մարդ չէր խփի: Կհասկանամ ով էր, բարեկամին կբռնեմ, կասեմ թող իմաց տան գա, թե չէ բարեկամին կսպանեմ:
Թեև արդեն ասվել է, մի անգամ էլ ես ասեմ: Պետք է ավելի թեթև նայել իրավիճակին: Հայհոյում է, ջհանդամը չի հայհոյում: Իգնոր:
Mariam1556 (21.01.2010), Արիացի (18.01.2010), Արևհատիկ (18.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ