Ստռայկբոլը ռազմասպորտային խաղ է, որը առավելագույնս մոտեցված է իրական մարտական գործողություններին: Խաղում են իրական զենքերի կրկնօրինակններով, զինվորական հագուտով և հատուկ պաշտպանական միջոցներով: Խավը տեղի է ունենում ոչ մարդաշատ և հիմնականում փակ տեղերում:Մենք խաղը կազմակերպում Երևանում չգործող գործարաններից մեկում: Նախորոք սցենար ենք մտածում կամ առաջադրանք: Օրինակ. ամենապարզը շենքի գրավումն է: Ներսում եղածները ժամական են վերցնում դիրքավորվում են, հետո դրսից մեկ այլ թիմ հարձակվում է:
Զենքերի տեսականին շատ մեծ է `ավտոմատներ, ատրճանակններ, նռնակներ…Օգտագրոծվում են նաև այլ զինվորական սարքեր, հեռադիատկներ, նավիգացիոն համակարգ, լազեր…
Կրակում ենք պլաստիկից պատրաստված գնդիկներով 0.2, 0.25, 0.3, 0.43 զանգվածով:
Իմ զենքը AK47s –ի կրկնօրինակն է: Արտաքինից և քաշով ոչ մի տարբերություն չկա: Կրակում է 120 մ/վ արագությամբ: Կան շատ ավելի ուժեղները` 150, 200…բայց թանկ են:
Ինչ վնաս կարելի է հասցնել? Առանց պաշտպանական, միջոցների մինչև 5-6 մետր արյուն է հանում: Մինչև 30-35 մետր կապուտկներ են մնում: Իսկ հետո ուղղակի դաղում է:
Նպատակը ակտիվ հանգիստն է, ադրենալինը: Նաև հատուկ զինվորական գիտելիքներ ենք ձեռք բերում:
Հիմա մենք 8 հոգի ենք: Եթե շատանաք կարելի է լուրջ մրցույթներ կազմակերեպել:
Մնացածը, եթե հետաքրքի հարցեր լինեն կպատասխանեմ ընթացքում:
Այս նկարներում ես եմ ու մենք
Էջանիշներ