User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2009
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մենք՝ հայերս, պետք է ոչ միայն հասկանանք համազգային միասնության շատ կարեւոր նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման ու հարատեւման համար, այլեւ` տեսնենք այն ուժերին, որոնք ազդում ու առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունը, որն իր ամենօրյա ազդեցությունն է թողնում Հայաստանի ու հայության վրա:
    Անցած 100 տարիների ընթացքում մեծ տերություններն ավելի ու ավելի են միջամտել այլ երկրների գործերին՝ աստիճանաբար վերածվելով համաշխարհային ոստիկանների: Նրանք էլ ստեղծել են այսպես կոչված «Նոր աշխարհակարգ», ինչը Պարսից ծոցի պատերազմի ժամանակ առավել բացահայտ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:
    Այդ «աշխարհակարգի» իրական իմաստը բոլոր պետությունների սերտաճումն է մեկ-եզակի պետության՝ համաշխարհային տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) միանձնյա իշխանության հասնելու համար: Եթե մի քիչ վերհիշելով զբաղվեն մեր ընթերցողները, ապա նորովի կհասկանան ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի «Պետությունների վախճանը» հրապարակախոսական տարօրինակ տեսությունը, որում նա նույնպես ակնարկում է ազգային պետությունների կորստի անհրաժեշտության (գրեթե անխուսափելիության) եւ մեկ համաշխարհային պետության ստեղծման մասին... Դե՜, ինչ պիտի անի կառավարական աթոռին բազմած վարչապետը, երբ Համաշխարհային բանկի հովանավորությամբ է հասել իր պաշտոնին եւ առ այսօր էլ պատսպարվում է նրանցով... Բայց մինչեւ ե՞րբ:
    Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին սկսեցին ահազանգել նաեւ մեզանում (նախապես ասում էին, թե մեզ վտանգ չի սպառնում), եւ ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից եւ այդ կարգի այլ կազմակերպություններից վարկեր ստացավ, հայկական որոշ զլմ-ներ գրեցին, թե գաղտնիք չէ, որ «ֆինանսական կառույցներն այս միջոցները տրամադրում են նաեւ այն պատճառով, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վայելում է հիշյալ կառույցների վստահությունն ու աջակցությունը»: Պատահական չհամարվեց նաեւ այն փաստը, որ Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ասադ Ալամը մեր վարչապետին պարգեւատրեց մրցանակով` «իբրեւ աղքատության դեմ արդյունավետ պայքար մղող կառավարության ղեկավարի»: Նույնիսկ լուրեր էին «նետվում» զլմ-ներ եւ հանրության մեջ, թե Տ. Սարգսյանը իր «կառավարական շրջանակները» հայտնի օթյակային ձեւերով է «ամրացնում»...
    Ազատ եւ անկախ (եթե չասենք ազգային) պետությունները անեծքի պես մի բան են «Նոր աշխարհակարգ»-ի նախաձեռնողների եւ կողմնակիցների համար: Միակ եւ ընդհանուր համաշխարհային կենտրոնի հետ կապված միջազգային ու շրջանային հաստատությունների զարգացմամբ պետությունները կկառավարվեն մեկ «համաշխարհային կառավարության» կողմից, որը իր վերջնական խոսքը կունենա աշխարհի բոլոր գործերում՝ արտահայտելով հզորների (փողատեր անդեմների եւ դիմակով սիոնա-մասոնական խմբերի) շահերը: Նախ փոքր երկրների կենսական շահերը կստորադասվեն հզոր երկրների շահերին, ապա մեծ տերությունները կփորձեն ուժով համոզել, որ իրենց առաջնային շահերը նաեւ ցանկացած այլ երկրի շահերն են: Այս ամենը արվում է եւ կարվի, մինչեւ չհաջողեն մեկ համաշխարհային պետության ձեւավորումը: Այսօր էլ աշխարհի 80-90%-ի կամքը թելադրվում է այդ ուժերի կողմից, սակայն մնացյալ 10-20%-ը թույլ չէ բարեբախտաբար եւ համաշխարհային բեւեռների ստեղծմամբ կարողանում է դեռեւս տապալել մութ ուժերի գերնպատակը... Երբ մարդկությունն իրապես հասկանա, թե ինչ ուժերի ազդեցության տակ է հիմնականում, բազմաբեւեռ աշխարհը կկործանի միաբեւեռ-մեկաշխարհական երազանքները...
    «Նոր աշխարհակարգ»-ի ժամանակ միջպետական սահմանները կդառնան անիմաստ, եւ տարածքային արդարացի վեճերն անգամ կընկալվեն որպես անցյալի մնացորդ ու սպառնալիք՝ նոր աշխարհի անվտանգության ու գոյության համար: Աշխարհի «միանձնյա տերերի» եւ նրանց պաշտպանների կողմից կմշակվեն քաղաքականություններ եւ կձեռնարկվեն քայլեր միակողմանի բարոյա-կրթական եւ ազգեր-ժողովուրդների ազգային-պետական գիտակցությունը թուլացնելու նպատակով (ինչը հիմա էլ նկատելի է մեզանում)՝ քողարկված «գլոբալիզմ» եւ «ինտերնացիոնալիզմ» գաղափարական անվանումների տակ: Կխրախուսվի բազմազգ երկրների ձեւավորումը եւ կխոչընդոտվի ազգային միատարր պետությունների՝ ազգ-պետությունների ստեղծումը: Այդպիսի երկրներում միշտ օրենքներ կընդունվեն, որոնք կխրախուսեն եւ նույնիսկ կարագացնեն ազգեր-ժողովուրդների ձուլումը, որ ոչ մի էթնիկ-ազգային խումբ չհավակնի որեւէ տարածքի՝ պատմական կամ ժողովրդագրական հիմքի վրա: Որքան քիչ լինեն պետությունները, այնքան հեշտ կլինի ղեկավարել աշխարհը, մինչեւ մեկ պետության ստեղծումը: Որքան քիչ էթնիկ խմբեր եւ փոքրամասնություններ գոյություն ունենան, այնքան ավելի քիչ կլինեն ազգամիջյան բախումները: Ինչքան շատ լեզուներ եւ մշակույթներ ձուլվեն կամ անհետանան, այնքան ավելի հեշտ կլինի զբաղվել ապազգային ու մարդատյաց հարցերով, այդ թվում՝ բացառապես շահույթի վրա հիմնված ձեռնարկչատիրական գործունեությամբ՝ վաճառելով (իմա՝ պարտադրելով) միանման ու թելադրվող արտադրանքներ, ապրանքատեսակներ ամբողջ աշխարհում:
    Միջազգային հաղորդակցության եւ տեղեկատվության համակարգերը, որոնք ղեկավարվում են նույն «գլոբալ» ուժերի կողմից, նույնպես աշխատում են այդ ուղղությամբ: Ճնշված եւ փոքրաթիվ ազգեր-ժողովուրդների ազգային ազատագրական կամ հանրային բողոքի այլ շարժումները՝ նպատակաուղղված ազգային ազատությանն ու ինքնորոշմանը, կընկալվեն որպես «նոր չարիք», որի դեմ միջազգային կոչված հանրությունը (մարդկության 3-5%-ը թերեւս) կպայքարի մեծ տերությունների (իրականում վերոնշյալ մութ -գաղտնի ուժերի) գլխավորությամբ: Սա եւս մեկ անգամ վերահաստատվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ազգությամբ հրեա Մադլեն Օլբրայթի բացահայտ հայտարարություններով: Նա ասել էր, որ «ՆԱՏՕ-ն ներկայումս նոր թշնամի ունի. պետությունների անկայունությունը՝ առաջացած աղքատության, սահմանային խնդիրների եւ էթնոնացիոնալիզմի հետեւանքով»: Քաղաքականություն մշակող հաստատությունների մի ամբողջ բանակ պատրաստ է ազգային ազատագրական պայքարը սահմանելու որպես «Էթնիկ կոնֆլիկտ»: Նրանք կանխամտածված հակադրվում եւ միջամտում են այս պայքարին՝ ձգտելով անկայունացնել իրադրությունը եւ նվազագույնի հասցնել այդ կոնֆլիկտ-բախումի հետեւանքով ուժեղ ու անկախ պետությունների առաջացման հնարավորությունը: Ինչը սպառնալիք է նրանց համաշխարհային տիրապետությանը: Իսկ եթե դա անխուսափելի է, ապա այդ պետությունը ստեղծվում է ի շահ իրենց նպատակի: Դիցուկ՝ Կոսովոն ճանաչվեց անկախ, իսկ Արցախ-ԼՂՀ-ն՝ ոչ: Եվ էլի կան նման օրինակներ, ու ամեն բան այս առումով պարզ է ու հստակ, միայն «լվացած ուղեղներին» սա հասու չէ...
    Սա իր հերթին կարող է նշանակել «օգնություն» աշխարհի հզորների կողմից այն երկրներին, որոնք ունեն սահմանային խնդիրներ եւ հատկապես ազգային-ազատագրական պայքարի հնարավորություն՝ իրենց վիճելի սահմաններում: Սա կարող է նշանակել նաեւ նոր արյունահեղություններ՝ հանուն պետությունների տարածքային ամբողջականության՝ ի վնաս իրենց ազատության համար պայքարող ազգեր-ժողովուրդների, ազգային արժեքների:
    Աշխարհի այս ձեւափոխությունն արագացավ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «ապագայով մտահոգված» 100 հասարակաստեղծ ինժեներների մի խմբի ստեղծմամբ, որի առաջին գործը եղավ Վերսալի հաշտության պայմանագիրը: Այս խումբը ձեւավորեց «Միջազգային հարաբերությունների ինստիտուտի» միջուկը, որը հետագայում հիմնեց Նյու Յորքի «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» եւ Լոնդոնի «Միջազգային գործերի թագավորական ինստիտուտ» մասնաճյուղերը: Այդ ժամանակվանից ի վեր այս համակարգը, որ ներկայացնում է հզոր տնտեսական ու քաղաքական շահեր, վերածվել է այսօրվա 7-ի կամ 8-ի խմբի (նաեւ՝ 20-ի խմբի) եւ ներկայումս փորձում է իրեն ծառայեցնել հատկապես Ռուսաստանը, որը նվազագույնը ապահովում է երկբեւեռ աշխարհի գոյությունը: Իշխանության այս կենտրոնացումը իրագործվել է Միավորված ազգերի կազմակերպության միջոցով: ՄԱԿ-ը ցուցադրաբար ստեղծվեց այն պատրանքով, որ իբր վերջ կդնի պատերազմներին ու տարբեր աղետներին: (Բայց ոչ մի լուրջ բացատրություն չկա Կորեայի, Վիետնամի, Արգենտինայի, Սոմալիի, Պարսից ծոցի, Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի, Բոսնիայի, Կոսովոյի կամ այլ պատերազմների համար): Դեռ ավելին, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, վերածվել է ՄԱԿ-ի իրավապահ թեւի: Սրանով կարելի է բացատրել 8-ի խմբի կողմից եւ՛ Թուրքիային եւ՛ Ադրբեջանին ցույց տրվող օգնությունները: Այս խումբը ներառում է հետեւյալ երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, ԱՄՆ եւ ՌԴ: Ահա սրանք ու սրանց կառավարող գաղտնի ուժերը պարտադրում են նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունները, որին կհաջորդի Արցախի հարցը կամ հայ-ադրբեջանական արձանագրությունների պարտադրումը...
    Այս «Նոր աշխարհակարգ»-ում հայության եւ Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու համար ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ավելի ու ավելի հզոր զինված ուժերի եւ անվտանգության համակարգի կարիք կունենան՝ աջակցված ուժեղ տնտեսությամբ, բնակչության աճով, միացյալ եւ բնական ազգային հավատով, գաղափարախոսությամբ, մշակույթով ու լեզվով` ներառելով անվտանգության ու հաղորդակցության շրջանային եւ միջազգային արդի կառուցվածքները, այլ` հնարավորությունները: Մի խոսքով` պետք է լինենք մեկ ազգ-մեկ հայրենիք:

    Արամ Ավետյան

    Հ.Գ. - խմբագրությունը պատրաստակամ է այս թեմայի շուրջ ծավալվող քննարկումներ հրապարակել:
    "Լուսանցք" Թիվ 132, հունվարի 15 - 21, 2010թ.

    ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (17.01.2010), Elmo (17.01.2010), Rammer (17.01.2010), Աբելյան (17.01.2010), Հայկօ (17.01.2010), Նարե (20.01.2010), Տրիբուն (17.01.2010)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Իմ Արիացի Բարեկամ, ես բա խի մի հատ հարցում չես բացել, որ նշեմ, որ ԱՅՈ, չար և մութ ուժերի ՀԵՏ եմ... թե սենց պտի քոնը ասես ու գնաս

  4. #3
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մութ ըլնեմ, թե բան եմ հասկանում:
    Վայ եմ ասել էնպիսի մութ ուժին, որի մասին ակումբի անդամները նույնիսկ գիտեն:
    Ասենք գերգախտնի գործողություն, որը հայտնի է ամբողջ աշխարհին:
    Թեմայով լույսը բացվելիս կզբաղվեմ: Հիմա մութը գետնին մութ ուժերի մասին մտածելը վտանգավոր:
    էսպես չի մնա

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.01.2010), Jarre (17.01.2010), Rhayader (23.01.2010), Sagittarius (17.01.2010), VisTolog (17.01.2010), Բիձա (17.01.2010), Լեո (17.01.2010)

  6. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ Արիացի Բարեկամ, ես բա խի մի հատ հարցում չես բացել, որ նշեմ, որ ԱՅՈ, չար և մութ ուժերի ՀԵՏ եմ... թե սենց պտի քոնը ասես ու գնաս
    Իրանք բոլորն էլ ասում ու գնում են


  7. #5
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մութ ըլնեմ, թե բան եմ հասկանում:
    Վայ եմ ասել էնպիսի մութ ուժին, որի մասին ակումբի անդամները նույնիսկ գիտեն:
    Ասենք գերգախտնի գործողություն, որը հայտնի է ամբողջ աշխարհին:
    Թեմայով լույսը բացվելիս կզբաղվեմ: Հիմա մութը գետնին մութ ուժերի մասին մտածելը վտանգավոր:
    Էլմո ջան ինֆորմացիայի արտահոսք ա լինում, ինֆորմացիա է տարածվում այդ մութ ուժերի դեմ պայքարով ազգայնական ուժերի կողմից: Այս մարդիկ էլ տարածում են, բացում են մեր աչքերը: Ես օրիանակ շնորհակալ եմ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (17.01.2010)

  9. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Էս մարդը ճիշտ ա ասում, ամեն ինչ պարզ գրած ա: Ես էլ եմ անչափ շնորհակալ՝ հոդվածի համար: Հայերը պիտի ուշադիր լինեն. մութ ուժերը վխտում են շրջապատում, անտեսանելի են հատկապես գիշերը:

    Իրոք որ պիտի թույլ չտանք հանկարծ ու հանկարծ պետությունների վերացմանը, սենց շատ լավ ա, պետք եղած ժամանակ պատերազմ կմղենք, հետո 50 տարի կվերականգնվենք, հետո պետք եղավ հայկազունների բանակը կուղարկենք Բաքու՝ նավթի հանքերը այրելու համար, Անտառային եղբայրներին կմոբիլիզացնենք, հարկ եղած դեպքում ապաստան կտանք Հայաստանում, քրդերին կզինենք, փորձեն ու չենթարկվեն, Արամազդի անունից 7 պորտ կնզովենք: Հայ ազգը հզոր է գենետիկորեն, դա մեկընդմիշտ հասկացեք, պետք չէ թուլամորթի նման սրա-նրա ընդունած բանաձևերով ապրենք. մենք ունենք մեր արիական պատմությունը, որը խրոխտ է ու հաղթական՝ ինչպես Վահագնը, ունենք մշակույթ, որը գեղեցիկ է ու կարող է մշուշով պատել շրջապատը՝ ինչպես Աստղիկը... փառք հայոց աստվածներին, որոնց անունն ենք կրում մենք: Պիտի թույլ չտանք, որ ինչ-որ ոչ արիական էթնիկ խմբեր հաստատվեն Հայաստանում. դա ազգային անվտանգությանը շատ մե՜ծ վնաս կհասցնի. կարող ա դրանք ծածուկ հրեաներ լինեն ու սկսեն հայերին իրենց սեփական երկրում իրենց ձուլելու նենգ ու դավադիր քաղաքականությունը: Այնպես որ զգուշացեք. եթե մեկը ներկայանա՝ <<գազի մարդ>>, մի վստահեք, որ դա ռուսական գազի մարդն է, միգուցե Բաքվից են բերում՝ խարխլելու համար երկբևեռ աշխարհակարգը պահող ՌԴ-ի գերիշխող դիրքը Հայաստանում:

    Դե ուրեմն, հայորդիներ, զգոն եղեք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (17.01.2010), murmushka (18.01.2010), Rammer (17.01.2010), Sagittarius (17.01.2010), VisTolog (17.01.2010), Աբելյան (17.01.2010), Հայկօ (17.01.2010), Նարե (20.01.2010), Տրիբուն (17.01.2010)

  11. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Իմ աչքերն էլ բացվավ: Ահագին ժամանակ ա մութ ուժ էի ման գալիս, որ հետը լինեի, չէի գտնում: Արիադավան ըլնեմ, երկու անգամ խանութում ռաստ էկավ, էն էլ նենց մութ էր, չհասցրեցի հետը լինեի: Ու վաբշե ինչքան ուժը մութ լինի, էնքան էրոտիկ կլինի, ու էնքան հաճելի կլիլնի հետը լինելը:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (17.01.2010), Ungrateful (17.01.2010), VisTolog (17.01.2010)

  13. #8
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ աչքերն էլ բացվավ: Ահագին ժամանակ ա մութ ուժ էի ման գալիս, որ հետը լինեի, չէի գտնում: Արիադավան ըլնեմ, երկու անգամ խանութում ռաստ էկավ, էն էլ նենց մութ էր, չհասցրեցի հետը լինեի: Ու վաբշե ինչքան ուժը մութ լինի, էնքան էրոտիկ կլինի, ու էնքան հաճելի կլիլնի հետը լինելը:
    Հաաաան թռելա վրիցդ...Ապեր բա խանութում տենց էլ պետք ա լիներ, գոնե խալադելնիկ հրավիրեիր: Ապեր բայց խառնում ես: Քո ասածը մութ ուժը չի, մութ ակումբն է, եթե մաքուր հայերեն ասեմ Նայթ Կլուբ: Ընդեղ ընենց ուկրինական մութ "ուժեր" կան, ջաննննն, քանդ ու քարափ են անում լուբոյ երկրի...

    Բայց եկեք թեմայից չշեղվենք: Կարևոր հարցեր են բարձրացված հոդվածում:

  14. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մութ ուժն էլ մասսոններն էին հա փաստորեն? Էս ոնց բանա Լևոնին չեն հիշել
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մոդերատորական: Ոչ քաղաքական թեման հերթական անգամ փակելու փոխարեն ուղարկում եմ «դեսից-դենից», որպեսզի հետագայում չմեղադրվեմ մութ ուժերին պաշտպանելու և լուսավոր ուժերին հալածելու մեջ: Հերթական անգամ ցավում եմ, որ միստիկա բաժին չունենք, բայց «դեսից-դենից» -ում երևի միստիկայից զրույցները թույլատրելի են: Թեմայի հետագա ճակատագիրը թող վճռի տվյալ բաժնի մոդերատորը:

    Հ.Գ. Չուկ մի հատ ուժեր բաժին բաց 2 ենթաբաժնով՝ լույս ուժեր, մութ ուժեր: Էս կարգի թեմաները արդեն շատացել են ու առանձին բաժնի կարիք ունեն:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (18.01.2010), Jarre (18.01.2010), Sagittarius (18.01.2010), VisTolog (17.01.2010)

  17. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մութ ուժն էլ մասսոններն էին հա փաստորեն? Էս ոնց բանա Լևոնին չեն հիշել
    դե զարգացումը դրան երևի կտանի էլի..... "Կարգին հաղորդման" մանրապատումներցից մեկի մեջ հիշում ես ոնց էր ասում???
    Հայկոն փող ուզելու համար շատ հեռվից որ սկսում ա հարցուփորձ անել, էս Մկոն էլ հարցնում ա
    - Ապեր մի հատ մեջքս կպաչես????
    - Խի որ??
    - Դե դու էլ էնենց հեռվից էկար...


    ստեղ էլ ա նույն պատմությունը

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (18.01.2010), VisTolog (18.01.2010), Ռուֆուս (18.01.2010)

  19. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մեջբերում Հայ Արիադավան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք՝ հայերս, պետք է ոչ միայն հասկանանք համազգային միասնության շատ կարեւոր նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման ու հարատեւման համար, այլեւ` տեսնենք այն ուժերին, որոնք ազդում ու առաջնորդում են աշխարհի հզորների արտաքին քաղաքականությունը, ռազմավարությունը, որն իր ամենօրյա ազդեցությունն է թողնում Հայաստանի ու հայության վրա:
    ...
    Հայ Արիադավան, այս էլ որերորդ անգամ թեմա ես բացում, որում դնում ես մի մեծ դավթար՝ տարօրինակ բովանդակությամբ ու էլ պըրծ՝ հեռանում ես թեմայից, նույնիսկ քննարկումներին չես մասնակցում: Համաձայնվիր, որ մի քիչ սիրուն չի: Տպավորություն ա ստեղծվում, որ դու ընդամենը այս կամ այն նյութը copy-paste անելով ես զբաղված, մինչդեռ սկի էդ նյութերը երևի նորմալ չես էլ կարդում:
    Ինչ վերաբերվում ա թեմային, կասեմ հետևյալը. Իմ համոզմամբ ազգը ու պետությունը վերացող կատեգորիա են ու դրանց գոյությունը խանգարում ա մարդկության նորմալ ու բնականոն զարգացմանը: Ժամանակակից գլոբալիզացիոն պրոցեսները տանում են նրան, որ այդ պրոցեսը բնական ճանապարհով արագանում է ու դա բնականաբար համամարդկային արժեքների տեսանկյունից շատ դրական է: Իսկ այդ մութ-լույս, բարի-չար, ուժեղ-թույլ, կարևոր չեն, քանի որ այս ամենի արդյունքում պետությունները ու ազգերը կվերանան ու աշխարհում կհաստատվի իրական հավասարություն:
    Պարզապես պետք ա դատել ոչ թե զգացմունքայնորեն, այլ տրամաբանական:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.01.2010), Sagittarius (19.01.2010), VisTolog (18.01.2010)

  21. #13
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Ուրեմն երեկ մեր ճաշարանում մասուրի հյութ վերցրեցի:
    Միշտ թան կամ սպաս էի վերցնում, բայց էս անգամ մասուրի հյութ վերցրեցի: Էսօր էլ մասուրի հյութ վերցրեցի, երևի շիշն էր գրավել: Հետ զգացի, որ մասուրի հյութերը թանից շատ են: Համ էլ պիտակն ու շիշը գեղեցիկ էին: Հայկական մասուրի հյութ էր: Հիմա նստած մտածում եմ, որ դա էդքան էլ հայկական չէր ու էդքան էլ սովորական հյութ չէր, ու իմ արածն էլ ազգադավաճան գործ էր: Բացատրեմ:
    Մասուր բառը ըստ Հերունու վերլուծելով ստանում եմ մաս և ուր ըստ նույն հերունու ազգանվեր աշխատանքի՝ ես կարող եմ կամայական տառախումբ ավելացնեմ այս երկու բառամասերին, որպեսզի ստանամ ինձ հարմար բառեր: Եվ այսպես ստացա մասսոն և ուրանալ: Այսինքն մասուրը դա մասսոնների սարքած ազգն ուրանալու ծրագրի հապավումն ա:
    Բավականին արհեստավարժ քողարկված հայկական հյութի տակ այն մտել է բոլորիս կյանքը և շատերը գնում են այն, չգիտակցելով, որ դրանով հարստացնում են մասսոններին և մութ ուժերին: Միևնույն ժամանակ երկրորդ պլան է մղվում մեր պապերի խմված թանը:
    Ես դառել եմ դավադիր ծրագրի զոհ:

    Հեսա գնամ Վահագնականչում իմ ոչ-ը ասեմ մասուրին, որ քոփի պասթ անեն ստեղ:
    էսպես չի մնա

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (19.01.2010), VisTolog (03.02.2010), Աբելյան (20.01.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ Արիադավան, այս էլ որերորդ անգամ թեմա ես բացում, որում դնում ես մի մեծ դավթար՝ տարօրինակ բովանդակությամբ ու էլ պըրծ՝ հեռանում ես թեմայից, նույնիսկ քննարկումներին չես մասնակցում: Համաձայնվիր, որ մի քիչ սիրուն չի: Տպավորություն ա ստեղծվում, որ դու ընդամենը այս կամ այն նյութը copy-paste անելով ես զբաղված, մինչդեռ սկի էդ նյութերը երևի նորմալ չես էլ կարդում:
    Ինչ վերաբերվում ա թեմային, կասեմ հետևյալը. Իմ համոզմամբ ազգը ու պետությունը վերացող կատեգորիա են ու դրանց գոյությունը խանգարում ա մարդկության նորմալ ու բնականոն զարգացմանը: Ժամանակակից գլոբալիզացիոն պրոցեսները տանում են նրան, որ այդ պրոցեսը բնական ճանապարհով արագանում է ու դա բնականաբար համամարդկային արժեքների տեսանկյունից շատ դրական է: Իսկ այդ մութ-լույս, բարի-չար, ուժեղ-թույլ, կարևոր չեն, քանի որ այս ամենի արդյունքում պետությունները ու ազգերը կվերանան ու աշխարհում կհաստատվի իրական հավասարություն:
    Պարզապես պետք ա դատել ոչ թե զգացմունքայնորեն, այլ տրամաբանական:
    Էհ, Արիացի ջան, այդ ազգերի վերացումը որքան էլ տեսանելի, իրական թվացող երևույթ ա, նույնքան էլ անհնարին ա, որովհետև գլոբալիզացիան մի ուղղությամբ չի ընթանում, Եվրոպան իր ձևով ա մեզ գլոբալիզացնում, ԱՄՆ-ը իր ձևով, Չինաստանն էլ իր ձևով ԱՄՆ-ին ու Եվրոպային ա գլոբալիզացնում… Գլոբալիզացիոն ցանկացած գործընթաց պատմության ընթացքում պառակտվել ա, քրիստոնեությունը ուզում էր կրոնի միջոցով համախմբել մարդկությանը, տրոհվեց ուղղափառության, կաթոլիկության, բողոքականության ու էլ չգիտեմ ինչ հազար ու մի աղանդների, ու ազգային տարբերությունը քիչ էր, մի հատ էլ կրոնական տարբերություններ ու այդ հողի վրա միևնույն ազգերի մեջ պառակտումներ հասունացան, դե հեթանոս ժամանակներում էլ են կրոնական տարբերություններ եղել, բայց էն ժամանակ կրոնը մարդկային խմբերի համար այդքան էլ տարբերակիչ նշանակություն չուներ, էս ամենը քիչ չէր, մի հատ էլ քրիստոնեությանը հակակշիռ գլոբալիզացիոն նոր շարժում ծնվեց՝ իսլամը, որը իր հերթին մի կողմից թուր թվանք դարձավ քրիստոնեության հետ, մյուս կողմից ինքն էլ տրոհվեց ամենատարբեր, իրար թշնամի թաիֆաների՝ սուննի, շիա, ալավի, սուլեյմանի, դրուզ, իսմաիլի, մուրշիդի, մի փոքր Լիբանանում, որի բնակչության մեծամասնությունը արաբներ են, իրար դեմ են դուրս գալիս քրիստոնյա արաբ մարոնիները, անհայտ կրոնական պատկանելության արաբ դրուզները, որ բարձրաձայնում են, թե իրենք մուսուլման են, սուննիները, շիիները, մյուսները, մյուսները… Գլոբալիզացիան նոր երևույթ չի մարդկության պատմության մեջ, ըստ էության մարդասիրական ձգտումներով երևույթ է, մի երազային ապագա է խոստանում, որ Ավետարանի մարգարեներն էին խոստանում, որ առյուծն ու գառը իրար հետ են արածելու, որ չգիտեմ ինչ, բայց դեռևս միայն պատերազմներ է բերել, ու այսօրվա գլոբալիզացիան էլ է հղի պատերազմներով, մենք այստեղ անելիք չունենք, բոլոր գլոբալիզացիոն շարժումներն էլ որոշակիորեն ազգայնական են, այսինքը ամերիկյան գլոբալիզացիան ամերիկացնում է աշխարհը՝ Ռամշտեյնի՝ "We all live in America" երգը վկա, Չինաստանը ամենուր իր Չայնաթաուններն ա կառուցում, Եվրոպան եվրոպական արժեքներ է պարտադրում, որոնք որքան էլ լավը, դրական լինեն, եվրոպական են և ոչ երբեք աֆրիկյան, ոչ մի Ամերիկա երբևէ գլոբալիզացիոն գործընթաց չի սկսի ասենք ռուսերենը դարձնելու համաշխարհային լեզու, ոչ մի Չինաստան Երևանում Ջափանթաուն չի կառուցի: Մաքուր գլոբալիզացիա չկա, այն միշտ կայսերապաշտության հետ ա հանդես գալիս, ինչպես և Մակեդոնացու կայսերապաշտությունը ուզեր թե չուզեր գլոբալիզացիոն հետևանքներ ունեցավ:
    Հիմա, ինչ-որ բան ինձ հուշում ա, որ գլոբալիզացիայի ավետյաց պտուղը մենք չենք ճաշակելու, մեր թոռներն ու ծոռները նույնպես չեն ճաշակելու, նույնիսկ մտավախություն ունեմ այդ տարբեր, անհամատեղելի գլոբալիզացիոն պտուղների ճաշակումից մեր ծոռների զավակների մոտ աղեստամոքսային լուրջ խնդիրներ առաջանան:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.01.2010, 01:19:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժողովրդահայրենասիրական ուժերի միավորում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.05.2011, 20:14
  2. Մութ Պատմություն 6
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 45
    Վերջինը: 24.09.2010, 01:45
  3. Մութ պատմություն
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.06.2010, 11:51
  4. Մութ պատմություն 4
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 46
    Վերջինը: 02.10.2008, 12:23
  5. Մութ պատմություն 3
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 20
    Վերջինը: 29.02.2008, 20:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •