Ուրեմն երեկ մեր ճաշարանում մասուրի հյութ վերցրեցի:
Միշտ թան կամ սպաս էի վերցնում, բայց էս անգամ մասուրի հյութ վերցրեցի: Էսօր էլ մասուրի հյութ վերցրեցի, երևի շիշն էր գրավել: Հետ զգացի, որ մասուրի հյութերը թանից շատ են: Համ էլ պիտակն ու շիշը գեղեցիկ էին: Հայկական մասուրի հյութ էր: Հիմա նստած մտածում եմ, որ դա էդքան էլ հայկական չէր ու էդքան էլ սովորական հյութ չէր, ու իմ արածն էլ ազգադավաճան գործ էր: Բացատրեմ:
Մասուր բառը ըստ Հերունու վերլուծելով ստանում եմ մաս և ուր ըստ նույն հերունու ազգանվեր աշխատանքի՝ ես կարող եմ կամայական տառախումբ ավելացնեմ այս երկու բառամասերին, որպեսզի ստանամ ինձ հարմար բառեր: Եվ այսպես ստացա մասսոն և ուրանալ: Այսինքն մասուրը դա մասսոնների սարքած ազգն ուրանալու ծրագրի հապավումն ա:
Բավականին արհեստավարժ քողարկված հայկական հյութի տակ այն մտել է բոլորիս կյանքը և շատերը գնում են այն, չգիտակցելով, որ դրանով հարստացնում են մասսոններին և մութ ուժերին: Միևնույն ժամանակ երկրորդ պլան է մղվում մեր պապերի խմված թանը:
Ես դառել եմ դավադիր ծրագրի զոհ:
Հեսա գնամ Վահագնականչում իմ ոչ-ը ասեմ մասուրին, որ քոփի պասթ անեն ստեղ:
Էջանիշներ