Ժո՜ղ, աչքիս մեր համալսարանի թերթի մյուս համարում տպագրվելու ա պատմվածքս![]()
Ժո՜ղ, աչքիս մեր համալսարանի թերթի մյուս համարում տպագրվելու ա պատմվածքս![]()
Ժո՛ղ, էս մասն ուզում եմ հանել, փոխարենը մեկ-երկու ուրիշ նախադասություն գրել: Դուք ի՞նչ առաջարկներ ունեք: Ճիշտ է՝ ես ձեր առաջարկները դժվար ընդունեմ, քանզի այդ դեպքում սա իմ ստեղծագործությունը չի լինի, բայց գոնե դա կնպաստի, որ հաղթահարեմ ալարկոտությունս և ուղեղիս մի քիչ զոռ տամ:…Լավ, եկեք տխուր թեմաներից չխոսենք: Դու պատմիր, տեսնենք Ռուբոն ո՞նց է:
- Ռուբոն ո՞վ է,- զարմացած հարցրեց Առաջինը, չնայած սովոր էր Երկրորդի ու Երրորդի՝ գոնե իր համար անծանոթ մարդկանց մասին խոսակցություններին:
- Դու նրան չես ճանաչում… բարեբախտաբար,- պատասխանեց Երրորդը:
- Յա՜խք, զզվում եմ Ռուբոյից: Նա իմ մեծ եղբայրն է առանց «մ»-ի: Հիմարի մեկն է, իսկական անասուն,- ասաց Երկրորդը:
- Էլ մի՛, շատ էլ լավ գիտեմ, որ դու սիրում ես նրան:
- Սիրու՞մ… ինչպե՞ս կարելի է սիրել նման այլանդակի: Ոնց որ առնետ լինի:
- Բառերիդ մեջ զուսպ եղիր, թե չէ հետո կզղջաս:
- Մի՞թե դու պատկերացնում ես ինձ զղջալուց,- ծիծաղելով ասաց Երկրորդը,- ես իմ արարքների համար երբեք չեմ զղջում: Իսկ Ռուբոյի մասին էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ:
Առաջինը հոգնեց իրեն անծանոթ մարդու մասին վեճը լսելուց, բայց, չգիտես ինչու, ընդհատել չցանկացավ: Փոխարենը մի հարմար գալար գտավ, գլուխը դրեց վրան ու քնեց:
Իսկ Երրորդը շարունակեց.
- Ստում ես: Ես գիտեմ, որ Ռուբոյին գժի պես սիրում ես: Ում ուզում ես, խաբիր, բայց ինձ չես կարող: Ես քեզ չեմ ասում. «Մի՛ սիրիր»: Պարզապես զգույշ եղիր, նա քեզ օգտագործում է:
- Հիմարություններ ես դուրս տալիս: Նա շատ միամիտ է, չի կարող ինձ օգտագործել: Ընդհանրապես, ես հզոր եմ, ոչ ոք չի կարող ինձ շահագործել:
- Ջանի՛կս, միամիտը հենց դու ես: Երբ Ռուբոյին լավ ճանաչես, այն ժամանակ ասածներս կհիշես: Հիմա երբ ինձ զանգում է, անգիր գիտեմ, թե որ բառից հետո ինչ է ասելու: Այլևս չի կարող ինձ խաբել, իսկ դու նրա ամեն ասածին հավատում ես:
- Ի՜նչ կասկածամիտն ես: Միշտ վատն ես մտածում մարդկանց մասին: Իսկ Ռուբոյին ոչ ոք ինձնից լավ չի ճանաչում:
Մի հարց էլ տամ: Շատ կարևոր է. խնդրում եմ՝ անկեղծ պատասխանեք և որքան հնարավոր է շուտ: Պատմվածքի հերոսների անունները չէի՞ն շփոթեցնում: Կարդալիս հե՞շտ էիք հասկանում, թե որն ով ասաց: Ձեր կարծիքով, լա՞վ կլիներ, եթե Առաջին, Երկրորդ, Երրորդի փոխարեն, ասենք, մարդկանց անուններ լինեին:
Թեև ահագին փոփոխությունների ենթարկեցի, բայց անուններին ձեռք չտվեցի: Կարծում եմ՝ ճիշտ եմ վարվելՀամն ու հոտը անունների մեջ է, հանես ու՞ր տանես:Նույնն է տանիքը առանց տուն:![]()
Բյուր, քո բոլոր գործերից, որ մինչև հիմա կարդացել եմ, ամենաշատն էս հավանեցի, բռավո, ընկերս ու գրկ (էլի գրագողություն անեմ)
Alphaone (24.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ