Դու պատճառն ու հետևանքը խառնում ես: 90-ականներին լավ էլ վիզա էին տալիս առանց բանկային հաշիվների: Հայերը չարաշահեցին: Դրա համար էլ պահանջները խստացրեցին:
Դու երևի լավ չհասկացար իմ ասածը: Հեղինակի արարքը իր համար շատ նորմալ, բնական և խելամիտ արարք է: Ես ինքս բանակում ծառայել չեմ ուզում: Եթե կարողանամ խելքին մոտ կաշառքով ազատվել, կանեմ առանց մտածելու և թքած կունենամ, թե ինչ կմտածեն իմ անօրինական արարքի մասին Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը: Սակայն միաժամանակ եթե Պողոսը ասի "բոլորս պարտավոր ենք բանակում ծառայել, ես ծառայել եմ, և հույս ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, և դու նույնպես կգնաս ծառայելու", ես դա չեմ համարի "գռեհիկ, ինքնասեր, անտակտ": Շատ նորմալ տեսանկյուն է: Նույնը այստեղ: Ես մտածում եմ իմ, ընկերներիս, բարեկամներիս մասին: Ինչու՞ քույրս չպիտի կարողանար գնալ Ֆրանսիա հորեղբորը այցելության:
Էջանիշներ