նախ, հինականում նորմալ մարդիկ հենց չեն կարողանում "վիզա" ստանալ, քանի որ հասկանալի պատճառներով ոչ մեկն էլ չունի էտքան գումար, որ կամ կաշառք տա կամ էլ իրական բանկային 20000անոց հաշիվներ ներկայացնի:
երկորդ, ասեմ, որ քո բերած օրինակը սկի կապ չուներ սրա հետ: Այստեղ ավելի ճիշտ է բերել պատերազմի օրինակը, երբ ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրելուց հետո ամեն մեկը փախչում է ով ոնց կարող է: դու որ /Աստված չանի/ 1 տարի անգործ նստես տանը, էն ժամանակ կտեսնենք թե Եվրոպական երկրեն /կամ քո սիրած Ռուսաստան/ ինչ վիզայի համար կդիմես ու ոնց կճողոպրես:
Մեծ մեծ մի խոսացեք: Էտ անօրինական գաղթածների մեջ լիքը շատ ավելի օրինական մարդիկ կան, քան թե օրինական եկածների մեծ մասը: Ասում եմ իմ իմացածներից: Ես ինքս եկել եմ օրինական ու ապրում եմ օրինական: Սակայն ըստ հայ համայքի հետ իմ քիփ շփումների, ճանաչում եմ լիքը մարդկանց, որոնք էսպես ասած "անօրինական" են:
…
ստեղ մի կարևոր բան էլ կա: Մարդկանց մեծ մասը լքում է Հայաստանը ոչ թե ուտելիքի կամ հագնելիքի խնդիր ունենալով այլ ունենալով ավելի մեծ ու արժեքավոր բանի խնդիր, որն է Արդարության սուր դիֆիցիտ: Ու այդ դիֆիցիտի անվերջ ավելացում: Այ սրանից է պետք խոսալ, թե չէ ուտել խմել… մարդ կարող է մի 40 օր հաց ընդանրապես չուտել ու կապրի: Բայց , մարդ անարդարությունից կաթված. ինսուլտ, ինֆարկտ է ստանում ու վայրկյանի մեջ մահանում: Սա է խնդիրը: Քանի՞ մարդ մահացավ էտ անասում Հյուսիսային Պողոտայում անարդարություններից: ու քանի՞սը մահացավ ասենք մարտի 1-ից հետո: դա ոչ մի վրճակագրական վարչություն էլ չի հաշվարկում:
դրա համար էլ որ հայակական թերթեր եմ կարդում ու հուզվում, ջղայնանում, ստեղի ծանոթներս ասում են ՛բա սա քեզ պետք է…՛ ու չգիտեմ ինչ ասեմ, քանի որ իրանք էլ են ճիշտ:
Էջանիշներ