Վերջերս գրել էի իմ այս խնդրի մասին, ու պարզվեց, որ դա միայն իմ մոտ չէ: Խոսքն այն մասին է, որ որոշ դեպքերում հայերեն «դ» եւ «ր» տառերը հատկապես բառասկզբում գրված լինելու դեպքում երեւում են այլ տառատեսակով, ավելի կոնկրետ` Verdana (տեսեք կցված նկարները): Շատերը երեւի անտարբեր կլինեն, եւ գուցե նկատած էլ չեն լինի իրենց մոտ սա, բայց կոնկրետ ես չկարողացա սրա կողքով անտարբեր անցնել, ու չստանալով խնդրի լուծումը ինքս ստեղծեցի այն:
Անցնեմ խնդրի լուծմանը.
Բեռնում ենք Verdana տառատեսակի խմբագրված տարբերակը այստեղից`
http://rammstein.110mb.com/verdana.zip, եւ արտաբերում ենք դրանք ZIP արխիվից, հետո տեղադրում ենք եղածների փոխարեն:
Տեղադրել չիացողների համար.
Windows XP-ի դեպքում.
Բացում ենք Start > Control Panel > Fonts, գտնում ենք verdana անունով բոլոր ֆոնտերը (bold, italic…), եւ պատճենում ենք մի ապահով տեղ` back-up, եւ ջնջում ենք դրանք Control Panel-ի Fonts պանակից (հաջող արդյունքից հետո back-up-ը նույնպես կարելի է ջնջել):
Հետո նոր բեռնած տառատեսակները պատճենում ենք Control Panel-ի Fonts պանակի մեջ:
Windows 7-ի դեպքում.
Նոր բեռնած տառատեսակները նշում ենք, մկնիկով աջ կլիկ ենք անում, ու տալիս ենք Install: Հարցին, թե փոխարինի՞ արդյոք գոյություն ունեցողները, պատասխանում ենք Yes:
Վերջում, արդյունքը տեսնելու համար անջատում միացնում ենք բրաուզերը:
Էջանիշներ