artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Միայն հոլիվուդյան ֆիլմերում է, որ քսանամյա շիկահերը (4-րդ համարի կուրծք, «ուզում եմ քեզ» մակնիշի շուրթեր) կարող է ատոմային ֆիզիկայի անվանի մասնագետ լինել:
DIXIcarpe noctem
impression (17.09.2010), Lion (18.09.2010), Magic-Mushroom (18.09.2010), VisTolog (18.09.2010), Կաթիլ (17.09.2010), Նաիրուհի (17.09.2010), Ռուֆուս (18.09.2010), Սլիմ (24.01.2011), Տրիբուն (28.02.2011)
իսկ ես կաթված եմ ստանում, երբ զույգը տեղավորվում է մայր մտնող արևի՝ վառվող հսկա գնդի ճիշտ դիմացն ու սկսում լպստվել, դա նշանակում ա՝ կինոն արդեն պրծավ, ջհանդամը թե բան չջոկեցիք
էդ կադրերը նկարվում են խոշոր պլանով, իսկ բեքգրաունդում ականջ ծակող սաքսաֆոն ա մլավում հիմնականում
իսկ էն լրիվ վերջ կինոներում հենց էդ պահին սկսում ա տեղատարափ անձրև գալ, բայց այն միայն ոգևորում է մայր մտնող արևի ֆոնին խոշոր պլանով ինքնամոռաց "լեզվակռիվ" տվող սիրահար զույգին
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Lion (18.09.2010), Magic-Mushroom (18.09.2010), Հայկօ (18.09.2010), Ռուֆուս (18.09.2010)
Հայկօ… իսկ նրա` զարգացող սյուժեի ընթացքում հայտնված բախտակից-զուգընկերը` Վիետնամի, ու այլ «վատ տեղերի» վեց հարյուր հատ շքանշանակիր ոմն, ով կասկածելի համբավ ունեցող վաղեմի ծանոթներ ունի, որոնք էլ իրենց հերթին միշտ պատրաստ են մեծ քանակությամբ զենք-զինամթերք մատակարարել, նույնիսկ հարկ եղած դեպքում այդ ձախողակներին տրամադրել սեփական ավտոմեքենան /մոտոն, ուղղաթիռը…/, նախապես մտահոգվելով, որ աստված մի արասցե, եթե այն մի փոքր քերծեք:
impression: Դուք բավականին լավատես եք… ֆիլմը պիտի ավարտվի ընդհանուր պլանով, վերևից ընդգրկելով այսուայնկողմ դեգերող ոստիկաններին, հրշեջներին… ու մեր բազմաչարչար հերոսները շտապ օգնության մեքենայի թարթող լույսերի տակ պիտի իրենց հոգնաբեկ տեսքով հասկացնեն, որ մենք, դիտողներս, այլևս չհամարձակվենք ավելին ակնկալել նրանից…
Միայն 90-ականների հոլիվուդյան «արևելյան մարտարվեստներ» ֆիլմներում է, որ գլխավոր հերոսի երկրորդ շնչառությունը բացվում է միայն ու բացառապես ԱՀԱԶԱՐՀՈՒՐ ծեծ ուտելուց հետո: Ծեծը ներառում է ռելսի կտորով հարվածներ՝ գլխին, ողնաշարի կոտրվածքներ, որոշ ոչ կարևոր ներքին օրգանների դուրսկորզում, բարոյական հարվածներ՝ գոտկատեղից ներքև (ես քո հա՜յրն եմ, Լյուկ), վեց լիտր արյան վայրկենական կորուստ, բեռնատարով վրաերթ, ժամանակավոր մահ և այլ թեթև մարմնական վնասվածքներ: Ապա գլխավոր հերոսը մի քանի գեղեցիկ ու դիտարժան հնարքներով գալիս է գլխավոր չարագործի հախից. նախավերջին հարվածն անպայման լինում է ոտքով՝ ցատկով և շրջապտույտով, իսկ վերջին հարվածը հերոսն այդպես էլ չի հասցնում՝ գլխավոր չարագործին հնարավորություն տալով մեռնելու իր իսկ շպրտած դավաճանական դանակից: Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը փոքր-ինչ կաղալով հեռանում է դեպի մայրամուտը:
DIXIcarpe noctem
Ինչ լավ թեմա է:Ուռա!!!!
Մենակ տրիլլերներում , երբ ինչ- որ կին լողասենյակում բացում է հայելիով փոքրիկ պահարանի դռնակը, ապա անմիջապես այն փակելուց հետո, հայելու մեջ հայտնվում է ինչ- որ մանյակի կամ մարդասպանի ֆիզանոմիա:
Առանց բացառությունների, բոլեր ֆիլմերում հազը հանդիսանում է անբուժելի հիվանդության սիմպտոմ:![]()
Чеширский КотЭ
Էլի շաբլոններ մարտաֆիլմերից.
1. Հոլիվուդյան սիրված կադրերից է, երբ մայրուղու վրա մի ծանր բեռնատար սեղմում է գլխավոր հերոսին տանող մեքենային (կան տարբեր տարբերակներ) և փորձում է դուրս մղել ճանապարհից,
2. Էլի - գլխավոր հերոսի վրա "օչերեդ" են թողնում, ու նա կարծես մահացած է, բայց հետո հայտնվում է ու, անպայման բացում վերնաշապիկը ու ցույց տալիս զրահաբաճկոնը ("Մահացու զենք 1", "Տանգո և Կեշ" և այլն),
3. Էլի - Հասել է վերջին կրակոցի ժամանակը, բայց պարզվում է, որ այլևս փամփուշտ չկա, ("Տերմինատոր 2"),
4. Առանձին թեմա է "սպորտային մարտաֆիլմը" ("Արյունոտ սպորտ" և այլն): Ստեղ անպայման կա մի մի ուրիշ տիպի ՉԱՂ սումոիստ որին հեր-մեր են անում երկրորդ անգամից, եվրոպացի բռնցաքամրտիկ (գերմանացի, անգլիացի, դաժե ռուս, բայց էդ էլ իրան չի փրկում), աֆրիկացի թեթև-քաշային (մի չափալախով պառկցնում են), թայլանդցի կիքբոքսեր (ողբերգական մահ), բայց ամենակարևորը - տղեն շան ծեծ ուտելուց հետո մեկա, սաղին հաղթումա![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համարյա բոլոր հոլիվուդյան ֆիլմերում ամերիկացիները հանդիսանում են մարդկության ամենալավ մասը, նրանք են փրկում երկրագունդը այլմոլորակայիններից, աստերոիդներից, դինոզավրներից, մանյակներից, բնական տարերքներց, ֆաշիստներից, նույնիսկ իրենք իրենցից: Աշխարհի վերջը միշտ սկսվում ա Ամերիկայից:
![]()
Чеширский КотЭ
Magic-Mushroom (18.09.2010), Sona_Yar (18.09.2010), Կաթիլ (18.09.2010), Շինարար (18.09.2010), Ռուֆուս (19.09.2010)
Շատ արկածային մարտաֆիլմեր ու ֆիլմեր, որտեղ հերոսը հազար ու մի փորձանքի միջովա անցնում, վերջանում են տրոպիկ պլյաժում պառկած հերոսի ու իր ընկերուհու երջանկության տեսարանով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Առանց բացառության բոլոր սարսափ-ֆիլմերում գեղեցկուհի հերոսուհին, ինչ-որ զարհուրելի բան տեսնելով, շրջվում է և ճչալով փախչում դեպի ու՞ր. ճի՜շտ է, դեպի ամենատրամաբանական տեղը՝ մութ անտառի ամենաանմարդաբնակ ու խուլ մասը: Ընդ որում՝ հինգ րոպե վազքից հետո հայտնվում է քաղաքակրթությունից հազար կիլոմետր հեռավորության վրա:
DIXIcarpe noctem
Ամենաանհարմար պահերին, երբ անհրաժեշտ ա լինում բենզապիլան// հայերենի համարժեքը չգիտեմ//, միշտ ձեռքի տակ ա լինում:
Համարյա բոլոր սարսափ ֆիլմերում, հերոսուհին գիշերը մնալով մենակ մռայլ ու գաղտնիքներով լի տանը, տարօրինակ աղմուկ ա լսում: Ու միշտ գնում ա դեպի աղմուկը, իսկ նրա հագին միշտ-միշտ սեքսուալ ներքնազգեստ ա լինում:
![]()
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ