User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Կինոշաբլոններ

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կինոշաբլոններ

    Այս թեմայում խոսելու ենք կինոյից, բայց մի քիչ դեսից-դենից: Եթե թեման սխալ տեղում եմ բացել, խնդրում եմ մոդերատորներին տեղափոխել այն:
    Բոլորս հեշտությամբ ճանաչում ենք հնդկական ֆիլմերը հեչ չլինի երգ ու պարի տեսարաններից:
    Սակայն հոլիվուդյան ֆիլմերն էլ ունեն բնորոշ տեսարաններ, որոնք ծիծաղելիության աստիճան օրինաչափորեն ֆիլմից ֆիլմ կրկնվում են: Մասնավորապես շատ տարածված են հիմնականում ֆիլմի եզրափակիչ տեսարաններից մեկում ծափահարությունները: Կարծես թե թատրոնին բնորոշ այս երևույթը հոլիվուդյան ֆիլմարտադրողները փորձել են հաղորդել նաև կինոյին, և ծափահարությունները մտցրել են ֆիլմի մեջ: Ես այդ տպավորությունն եմ ստացել դրանից: Օրինակները բազմաթիվ են, «Ավիատորում», երբ գլխավոր կերպարը հաղթում է դատը, «Ծանոթացեք Ջո Բլեքի հետ», կամ «Կնոջ բույրը»՝ կույր գնդապետի բոցաշունչ ճառից հետո, բոցաշունչ ճառերն էլ իմիջիայլոց շատ սիրված են հոլիվուդյան կինոարտադրողների կողմից…
    Շատ տարածված է տեսարանը, որում հասարակական զուգարանում երկու տղամարդ իրար կողք կանգնած միզում են:
    Իմ ամենասիրածը՝ բարոյական հաղթանակի տեսարանը, երբ գլխավոր կերպարը իր պայքարում պարտություն է կրում, բայց ստանում է իր համակիրների աջակցության հավաստիքը, որի ժամանակ սովորոաբար հնչում է պաբաբաբամ կարգի երաժշտություն, հետո խոշոր պլանով ցույց են տալիս հերոսի դեմքը, որի արտահայտությունը մոտավորապես նման է Մուրադի դեմքի արտահայտությանը, երբ Արուսը կով է կթում: Օրինակ, «Մեռած պոետների կազմակերպությունը», երբ ուսուցչին աշխատանքից հեռացնում են, աշակերտները հերթով բարձրանում են նստարանների վրա՝ կրկնելով՝ ով կապիտան, իմ կապիտան…
    Հետաքրքիր է՝ դուք ինչ օրինաչափություններ կարող եք նշել, լավ կլինի, որ ներկայացնեք կոնկրետ օրինակներով, կարող եք նշել նաև իմ բերած օրինաչափությունների այլ օրինակներ ևս, կամ մեկս մյուսի բերած օրինաչափությունները հաստատող օրինակներ բերենք…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.01.2010, 01:59:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.08.2010), Freeman (16.08.2010), helium (28.06.2010), Hripsimee (11.01.2010), Jarre (23.01.2011), Լեո (14.01.2010), Կաթիլ (11.01.2010), Մանոն (11.01.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակակից կինոյի առանձնահատկությունները

    Հոլիվուդյան ֆիլմերից... Այստեղ ֆիլմերի մի ժանր կա, որտեղ, պայմանականորեն ասած մի "թիմ" /մարդկային խումբ, սպեցնազի ջոկատ և այլն/ ընդհարվում է որևէ հզոր երևույթի հետ /այլմոլորակային, հրեշ, բնության տարերք, կենդանի և այլն/: Ես մի անգամ նման ոճի մոտ 30 ֆիլմ հաշվեցի, սկսած հենց հանրահայտ "Խիշնիկ"-ից ու "Չուժոյ"-ից: Սա ամերիկյան կինոյի սիրած թեման է...

    Ուրեմն նման ֆիլմերում, ինչ ուզում ես արա, վերջում թիմում գտնվող գլխավոր հերոսը և իր ընկերուհին ողջ են մնում: Մյուսները որպես կանոն զոհվում են, թեկուզ նույնիսկ եթե լինեն ավելի ուժեղ, ճարպիկ և այլն: Այս սխեման շատ է կրկնվում և կան միայն չնչին բացառություններ - "Չելյուստ"-ում ողջ են մնում գլխավոր հերոսն ու... նեգր խոհարարը, իսկ ողջ մնացած աղջիկը վերջին պահին այնուհանդերձ զոհվում է: "Չուժոյ"-ում փրկվում է միայն գլխավոր հերոսուհին, բայց դե սա կապված է նրա անձի, որպես գլխավոր կերպարի հետ - նրա համար "ընկեր" նախատեսված չէ: Իսկ օրինակ "Պոդյեմ ս գլլուբինի"-ում հերոսի ու նրա ընկերուհու հետ ինչ-որ մի հրաշքով ողջ է մնում նաև... հերոսի ընկերը, որը ի սկզբանե թիմի անեմաանխոցելի ու անպատրաստ անդամներից մեկն էր: Բայց դե սրանք երևի թե միակ բացառություններն են - մնացածը գնում է արդեն դասական սխեմայով` բոլորը զոհվում են, իսկ տղան ու աղջիկը, չգիտես ինչպես հաղթահարելով խոչընդոտները, որոնք մյուսների համար մահացու են, փրկվում են:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), Hripsimee (11.01.2010), Jarre (23.01.2011), Կաթիլ (11.01.2010), Մանոն (11.01.2010), Շինարար (11.01.2010), Ռուֆուս (11.01.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակակից կինոյի առանձնահատկությունները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն նման ֆիլմերում, ինչ ուզում ես արա, վերջում թիմում գտնվող գլխավոր հերոսը և իր ընկերուհին ողջ են մնում:
    Հա, ու թեկուզ մի հարյուր անմեղ մարդ են մեռնում, մեկ ա ֆիլմի ամենավերջում ողջ մնացած գլխավոր հերոսն ու իր ընկերուհին փաթաթվում են իրար ու սկսում են կրքոտ համբուրվել, յանիմ ջհանդամ թե սաղ չմեռան, կարևորը մենք ողջ ենք, ուռաաա՜...
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.01.2010), Freeman (16.08.2010), Jarre (11.01.2010), Lion (15.08.2010), Magic-Mushroom (10.09.2010), Reh32 (28.06.2010), Sagittarius (15.01.2010), terev (28.06.2010), Yevuk (19.09.2010), Լեո (14.01.2010), Կաթիլ (11.01.2010), Շինարար (11.01.2010), Տրիբուն (28.02.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակակից կինոյի առանձնահատկությունները

    Հոլիվուդյան հերթական ևս մեկ շտամպ - սովորաբար ֆիլմի սկզբում տղան ինչ-որ մի պատճառով կորցնում է աղջկան կամ էլ խնդիր է ունենում գտնել կոնկրետ մի աղջկա: Ու միշտ էլ նրան որպես օգնական հայտնվում է մեկ այլ աղջիկ, որը "մասնագիտության բերումով" սկսում է օգնել նրան: Սկզբում ամեն ինչ կարծես մի գործնական է, բայց նրանց միջև աննկատ զգացմունք է առաջանում: Վերջում տղան գտնում է աղջկան, բայց զգում է, որ նրան արդեն "այնպես չի ուզում, ինչպես սկզբում": Բացի այդ այդ աղջիկը մի ինչ-որ անտաշ քայլ է անում, որն ավելի է հիասթափեցնում տղային:

    Վերջն էլ է ստանդարտ: Տղան ու գտնված,աղջիկը որոշ ժամանակ իրար հետ են մնում, օգնական աղջիկը պատրաստվում է հեռանալ, իսկ տղան... ի վերջո թողնելով գտած աղջկան, վազում է օգնականի հետևից ու նրանք ռոմանտիկ երաժշտության տակ գրկախառնվում են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), Magic-Mushroom (10.09.2010), Mariam1556 (11.01.2010), Կաթիլ (11.01.2010), Շինարար (11.01.2010)

  9. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2009
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակակից կինոյի առանձնահատկությունները

    ժամանակակից ֆիլմերում
    1. տղեն տղայա
    2. տղու շեֆը **** **** ա
    կամ
    2. տղու շեֆը իր ժամանակով տղա էր
    3. ինչ-որ մեկը համը հանում ա
    4. տղեն որոշում ա լրիվ դզի
    5. բայց ամեն ինչի համը հանում ա էն աղջիկը, ում հետ տղեն նոր նոր էր ծանոթացել. իրան գողանում են կամ նման մի բան
    6. տղեն փախանակ աշխարհը փրկի աղջկան ա փրկում
    7. վերջում տղեն աշխարհն էլ ա փրկում
    8. տղեն ու աղջիկը իրար հետ են
    կամ
    8. տղեն ու աղջիկը իրար հետ չեն, դա նշանակում ա to be continued
    9. տղու շեֆը խելոք բաներ ա ասում
    կինոն պրծնում ա

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), Շինարար (11.01.2010)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոշաբլոններ

    Մոդերատորական. թեմայի վերնագիրը փոխվում է՝ «Ժամանակակից կինոյի առանձնահատկություններից» դառնալով «Կինոշաբլոններ»:
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.01.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոշաբլոններ

    Կինոշաբլոններից մեկն էլ «տրանսպորտային» happy end-ն է, երբ հերոսներից մեկը կինոյի ավարտին միայն հասկանում է, որ չի կարող ապրել առանց մյուսի, իսկ մյուսը թարսի նման որոշել է մեկնել հենց այդ ճակատագրական պահին: Ու չգիտես որտեղից, ինչ միջոցներով, ֆանտաստիկ արագությամբ առաջին հերոսը հայնվում է կամ օդանավակայանում, կամ կայարանում, կամ չգիտեմ որտեղ, ու անշուշտ հասցնում է ասել սիրելիին, որ չմեկնի... Ու պատկերացրեք՝ միշտ հասցնում է: Վատագույն դեպքում, եթե ինքնաթիռի թռիչքը չի հասցնում, ու այնուամենայնիվ այն թռչում է, հերոսը ձեռքերը լացակումած աչքերից հեռացնելուց հետո նկատում է, որ սիրելին չի թռել այդ չվերթով: Ամեն դեպքում ֆիլմն ավարտվում է սիրազեղ գրկախառնությամբ, իսկ ետին պլանում սլանում է կամ արդեն ոչ մեկին չհետաքրքրող գնացքը, կամ թռչում ինքնաթիռը, կամ հեռանում փոքրացող նավը...Դե հիմա հիշեք քանի ֆիլմ կլինեք դիտած այդպիսի ավարտով:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), Lion (15.08.2010), Magic-Mushroom (10.09.2010), Yevuk (19.09.2010), Արշակ (07.01.2011), Արևածագ (27.06.2010), Կաթիլ (14.01.2010), Ձայնալար (15.08.2010), Շինարար (15.01.2010), Ուլուանա (27.06.2010), Ֆրեյա (15.04.2010)

  15. #8
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոշաբլոններ

    Հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմերում հենց աշխարհը սկսում է կործանվել, կամ ասենք երկնաքար է ընկնում, կամ այլմոլորակայիններն են գալիս, կամ էլ որևէ բնական աղետ է լինում, ամեն ինչ սկսվում է հենց Ամերիկայից, և հենց ամերիկացնիներն են փրկում աշխարհը: Ընդ որում բոլոր այդ կինոներում անպայման լինում է մի «կռուտոյ պարին», ով էլ հենց փրկում է մարդկությանը: Եվ վերջում այդ «կռուտոյ պարին»-ին շնորհակալություն է հայտնում անձամբ ԱՄՆ նախագահը, որն էլ իր հերթին լինում է չափից դուրս բարի ու ողջ մարդկության մասին մտածող անձնավորություն (հիմնականում ԱՄՆ-ի նախագահների հակապատկերը):
    Վերջին խմբագրող՝ Լեո: 14.01.2010, 23:40:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), terev (28.06.2010), Արևածագ (27.06.2010), Դատարկություն (18.09.2010), Կաթիլ (14.01.2010), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (15.01.2010)

  17. #9
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոշաբլոններ

    Մի բան էլ. նույնիսկ տանկի տակ ընկած ու մի ոտքն ու մի ձեռքը կտրված արյունաթաթախ հողի մեջ թավալվող մարդուն կմոտենան ու կհարցնեն. «Սըր, ար յու օքեյ?»:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.09.2010), Freeman (16.08.2010), Heqim (14.09.2010), Sagittarius (15.01.2010), Հայկօ (19.09.2010), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (15.01.2010), Տրիբուն (28.02.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոշաբլոններ

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմերում հենց աշխարհը սկսում է կործանվել, կամ ասենք երկնաքար է ընկնում, կամ այլմոլորակայիններն են գալիս, կամ էլ որևէ բնական աղետ է լինում, ամեն ինչ սկսվում է հենց Ամերիկայից, և հենց ամերիկացնիներն են փրկում աշխարհը: Ընդ որում բոլոր այդ կինոներում անպայման լինում է մի «կռուտոյ պարին», ով էլ հենց փրկում է մարդկությանը: Եվ վերջում այդ «կռուտոյ պարին»-ին շնորհակալություն է հայտնում անձամբ ԱՄՆ նախագահը, որն էլ իր հերթին լինում է չափից դուրս բարի ու ողջ մարդկության մասին մտածող անձնավորություն (հիմնականում ԱՄՆ-ի նախագահների հակապատկերը):
    Հիմնականում էդ աշխարհը փրկող տղեն էլ Բրյուս Ուիլիսն ա լինում

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), LoK® (15.01.2010)

  21. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամանակակից կինոյի առանձնահատկությունները

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ու թեկուզ մի հարյուր անմեղ մարդ են մեռնում, մեկ ա ֆիլմի ամենավերջում ողջ մնացած գլխավոր հերոսն ու իր ընկերուհին փաթաթվում են իրար ու սկսում են կրքոտ համբուրվել, յանիմ ջհանդամ թե սաղ չմեռան, կարևորը մենք ողջ ենք, ուռաաա՜...
    էս բրիտանական կինոն, էտ կարգի կինոների տոչնի հումորային պառոդիան ա, անպայման նայեք

  22. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կինոշաբլոններ

    Ու նաև շատ տարածված ա ոչ միայն հոլիվուդյան, նաև ֆրանսիական ֆիլմերում, որ ոստիկանները միշտ վերջում են գալիս, երբ Բրյուս Ուիլիսը արդեն աշխարհը փրկել ա, կամ միակ ողջ մնացած զույգը կրքոտ համբուրվում են, կամ խեղճ մարդը արդեն տանկի տակ ա ընկել, ու ասել Լեոն՝ մոտենում են նրան ու քեֆ-հալ հարցնում

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (15.01.2010)

  24. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ենք հասկանում ամերիկյան ֆիլմերի բովանդակությունից.

    1. Ցանկացած գործ քննելիս "գլխավոր" ոստիկանն իր գործընկերոջ հետ պարտադիր մտնում է սթրիփ-բար, կամ պարզապես բար:
    2. Օտարերկրացիները, նույնիսկ եթե իրար հետ մենակ են, խոսում են անգլերեն
    3. Եթե գլխավոր հերոսի վրա հարձակվել են տաս մարդ, ապա նրանք անպայման կռվում են հերթով, մյուսներն այդ ժամանակ վախացնող շարժումներ են անում:
    4. Ննջասենյակում անկողնու մեջ պառկած կնոջ ու տղամարդու վրա կա սավան, որը ծածկում է տղամարդուն մինչև գոտկատեղը, կնոջը` մինչև ուսագլուխը:
    5 Ամենալավ դետեկտիվին միշտ կամ հեռացնում են գործից, կամ տալիս են 24 (48) ժամ` գործը բացահայտելու համար:
    6. ցանակացած մարդ կարող է վայրեջքի տանել "եքա" ինքնաթիռը:
    7. Շենքի օդափոխության համակարգը ամենալավ թաքնվելու վայրն է` ոչ մեկի մտքով չի անցնում ստուգել այնտեղ, իսկ այնտեղից հանգիստ կարելի է դուրս գալ շինության ցանկացած հատվածում:
    8. Թայմերով ցանկացած պայթուցիչ ունի կարմիր թվերով մեծ էկրան, որպեսզի պայթողները տեսնեն, թե ինչքան մնաց ապրելուն:
    9. ցանկացած թայմերով պայթուցիչ ունի կարմիր ու կապույտ լարեր:
    10. Վերմախտի սպաներն ու զինվորները խոսում են անգլերեն` գերմաներեն ակցենտով:
    11. Ցանկացած դուռ կարելի է բացել գնդասեղի, դանակի և այլ գործիքների օգնությամբ, բացառությամբ այն դեպքերի , երբ շենքում հրդեհ է, իսկ փակ դռան հետևում երեխաներ են մնացել.
    12. Վերջում աշխարհը փրկողի վրայից միշտ տիտրեր են անցնում.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  25. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.09.2010), helium (28.06.2010), Jarre (23.01.2011), Reh32 (28.06.2010), terev (28.06.2010), VisTolog (27.06.2010), Yevuk (28.06.2010), Արևածագ (27.06.2010), Հայկօ (27.06.2010), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (16.08.2010), Ուլուանա (27.06.2010), Ռուֆուս (27.06.2010), Սլիմ (24.01.2011), Տրիբուն (28.02.2011)

  26. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամենաչսիրած շտամպերից մեկը հոլիվուդյան կինոներում: Թվում է թե մանրուք է, չէ, բայց զզվում ես - սովորաբար հանդիպում է ֆիլմ-աղետներում (օր. "Անկախության օրը" կամ "2012") ու ունի այս տեսքը.

    Գլխավոր հերոսներից կազմված "փրկվողների խումբը", որի շուրջն է բնականաբար զարգանում սցենարը, անպայման իր հետ ունենում է մի շուն, որը ինչ-որ պահի հետ է մնում ու դատապարտվում մահվան: Եվ ահա, գլխավոր հերոսներից մեկը գերմարդկային ճիգերով փրկում է իր շանը ու դա ներկայացվում է "հափի-էնդի" պես մի բան, այն դեպքում, երբ նույն այդ պահին զոհվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ:

    Օրինակ, "Անկախության օր"-ում, եթե կհիշեք, հերոսի ընկերուհին ենթարկվում է "կրակի հարվածի" թունելում ու ինչ-որ մի հրաշքով պահպանված սենյակում պատսպարվում է: Թունելում գտնվող մյուս մարդիկ սկսում են զոհվել առաջացող կրակից: Ու հենց այդ պահին հերոսուհին տեսնում է շանը ու... գերմարդկային ջանքերով փրկում նրան: Սկզբունքորեն նման մի կադր կա նաև "2012"-ում, երբ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում "տապանը" նստել, իսկ հերոսուհին մի կերպ տապան է հասցնում իր շանը ու դա ներկայացվում է որպես հաջողություն...

    Ամերիկյան էգոիզմի արտացոլում, հաշվարկված առ այն, որ միջին ամերիկացուն ավելի հաճելի է պատկերացնել, որ ինքը փրկում է սեփական շանը, այլ ոչ թե ինչ-որ անհայտ մարդու...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.08.2010), Jarre (23.01.2011), Շինարար (16.08.2010), Տրիբուն (28.02.2011)

  28. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մի քանի շաբլոններ.

    1. Հերոսուհին ու հերոսը, որոնք հետապնդվում են, պատսպարվում են մի վայրում ու քնում են: Հետո ցույց են տալիս հերոսուհուն քնած ու ինչ-որ մեկի ձեռքը, որը փակում է հերոսուհու բերանը: Աղջիկը սարսափահար արթնանում է, թփրտում վախեցած աչքերով... ու արդյունքում պարզվում է, որ դա տղան է, որը ուզում էր այդ կերպ աղջկան այնպես արթնացնել, որ սա ձայն չհանի, քանի որ շատ մոտ գտնվում են հետապնդողները (ամենաթարմ օրինակը` "Պարսկաստանի արքայազնը"),

    2. Մեքենաներով հետապնդման ժամանակ անպայման հայտնվում է մի մարդ սայլակով ու փորձում է անցնել ճանապարհը: Որպես կանոն մեքենաներից մեկը մխրճվում է սայլակի մեջ, որը "ցխվում է" շատ էֆեկտիվ ձևով, ("Արագություն 1", "Տանգո և Կեշ" և այլն),

    3. Շենքում գլխավոր հերոսին հետապնդելիս այնպայման պետք է այնպես ստացվի, որ հերոսն ու հետապնդողը մտնեն մի սենյակ, որտեղ խաղաղ նստած կամ պառկած են ինչ-որ մարդիկ ու վախեցնեն նրանց:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (23.01.2011), Magic-Mushroom (10.09.2010), Հայկօ (10.09.2010), Նաիրուհի (17.09.2010), Ռուֆուս (10.09.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •