Ատել ազգին- այդպես էլ չկարողացա... Ու չեմ էլ ուզում: Բազմաթիվ թուրքեր կան, որ էնքան զարգացած են, որ ցեղասպանությունն ընդունում են ու դեռ մի բան էլ ավելին, բայց Հայեր էլ կան, որ արտասահմանում ազգի դիմագիծը այքան են գցում, որ էլ ասելու չի...
Ինչևէ, ասածս ինչ է, անկախ կառավարության գործած բարիքներից ու չարիքներից, մարդը մնում է մարդ; Նորմալ, կիրթ, խելացի ու զարգացած մարդուն ատել անկարելի է՝ անկախ նրա ազգային, կրոնական ու այլ պատկանելիությունից:

Օրինակ, անցյալ տարի երբ Հայաստանում մանկապատանեկան ֆիլմերի 7րդ փառատոնն էր, թուրքիայից ռեժիսորներ կային և նաև պատանիներ, որ հայերի ու վրացիների հետ հետ պետք է աանիմացիոն ֆիլմ պատրաստեին: Ռեժիսորը՝ Օզգյուր Դողանը, փառատոնի վերջին օրը խնդրեց , ավելի ճիշտ պահանջեց, որ Թուրքիայի պատվիրակությանն, ու հատկապես՝ երեխաներին տանել Ծիծեռնակաբերդ: Ի դեպ ծաղիկներ էլ գնեց ու բոլորիս մեկ առ մեկ տվեց...Երեխաները՝ որոնց հետ հասցրել էինք ընկերալ, ուղղակի ապշած էին ... Ոչինչ չգիտեին իրենք, բայց մեր լավ վերաբերմունքը հակադրելով թանգարանի պատկերների հետ շատ բան հասկացան : Նույնիսկ գրքեր գնեցին, հետո իրենց ծնողներին ու ընկերներին էին պատմել:

Հ.Գ. Կարևորը մարդը ՄԱՐԴ լինի