Հոլանդիայում այդքան վատ է՞ վիճակը։ Չհաշված 9 տարեկանում մի ամիս ապրելն ու մի քանի տարի առաջ Ամստերդամի օդանավակայանով ԱՄՆ թռնելը՝ Հոլանդիայում չեմ եղել։ Եղել եմ բազմաթիվ շենգենյան երկրներում (երևի թե կեսից ավելում), երբեք "No Turkish" կամ որևէ այլ ռեպլիկ չեմ լսել իմ հասցեին։ Գուցե պատճառն այն է, որ, ինչքան նկատել եմ, ինձ ավելի շատ իտալացի-իսպանացի-պորտուգալացու տեղ են դնում։ Իսկ թթված դեմքերի վրա ես վաղուց արդեն թքած ունեմ։ Եթե որևէ ռեստորանում մատուցողը իրեն անբարեհամբույր է պահում, ես մտածում եմ ոչ թե "ախր ինչու՞ հայերին չեն սիրում, ախր ես իրենց ոչ մի վատ բան չեմ արել", այլ "էս ինչ թթված մատուցող է, նախ ինքը чаевые չի ստանա, ես էլ հաջորդ անգամ այս ռեստորանը չեմ մտնի, այնքա՜ն ուրիշ ռեստորաններ կան"։