Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն պատկերացրու իրա համար ինչքան տհաճ պետք ա ըլնեն տեղական ռեստորանները, որ դրանք թողած գնա էդ քո ասած ռեստորանում քեֆ անի:
Տեղական ռեստորանների տհաճ լինելը դեռ ընտրության բացակայություն չի:
Ինչպես ասվում է Ջհուդի հայտնի ընտրության մասին անեկդոտում` իրավիճակը վատն է, որբ ընտրության հնարավորություն չկա:
Իսկ այս պարագայում կա` գնալ այլ տեղ, կամ ընդհանրապես չգնալ:
Եթե որոշում ես գնալ, ապա անտեսում ես ազգային գաղափարախոսությունը, եթե ոչ` զրկվում ես այնքան ցանկալի հանգստի հաճույթից:
Ամեն դեպքում անհատապես ամեն ոք իրավուն ունի կատարելու այդ ընտրությունը: Սակայն "գնալ" ընտրությունից հետո պետք է բարոյական կերպարով հանդես գա և չսկսի քննադատել "թուրքականը" և "թուրքերին":
Ես պարզ եմ մտածում. եթե մեկին չես սիրում, ապա խուսափում եմ նրա հետ շփումից, չեմ ժպտում նրան և քաղցր խոսքեր չեմ ասում:
Չի կարելի գնալ մեկի տուն, հաց ուտել, հետո վերադառնալ ու փնովել տան տիրոջը: Սա առնվազն անհարգալից վերաբերմունքի է բերում եհնց քննադատողին:
Հենց դրա համար էլ մեզ արտասահմանում չեն հասկանում:
Ժամանակին (նույնիսկ հիմա) պրիբալտները ընդհանրապես չէին նկատում ռուսերեն մաքուր խոսող եկվորներին` ցույց էին տալիս իրենց բացասական վերաբերմունքը օկուպանտներին:
Ֆրանսիայում շատ հասարակական և առևտրային կետերում, նույնիսկ հյուրանոցներում անգլերեն կամ գերմաներն ոչ մի բառ չես գտնի` ֆրանսերեն չգիտես կամ մի արի Ֆրանսիա, կամ մի բողոքի:
Ազգային ինքնության հանդեպ հարգանքը ոչ մի ֆինանսական և քաղաքական հիմնավորումներ չունի, սակայն ունի այդպիսի արժեվորում և հետևանքներ