Ոչ թե ուրանում ենք, այլ ի վիճակի չենք հասնել նրան, որ թուրք պետությունը ճանաչի իր հանցանքը: Մենք շաաաաատ հարցերում ենք մեղավոր: Հենց թեկուզ էս ազգի մեջ արմատավորված ծավալապաշտությունը: Թե ինչի՞ հաշվին են Սասուն ու Վան տենչում, մարդ չի հասկանում: Մի հատ Արցախ չեք կարում խիտ բնակեցնեք, որ վաղ թե ուշ ադրբեջանցի փախստականը վերադառնա, գերակշռություն չկազմի, ընկել եք անկապ երազների հետևից: Հերիք ա էլի: Բոլորը Պողոս Նուբար են դարձել: Լավ ա էս նորընտիրն էլ դաշնակ չի, թե չէ վաղուց կամ էս երկիրը Թուրքիայի կազմում կլիներ, կամ էլ ինքը՝ էն աշխարհում:
Ոչ ոք էլ չի ասում՝ 15 թվին հայերն են թուրքերին սպանել: Նորմալ վիճակ ա, բա ի՞նչ էիր ուզում: Քո կարծիքով էս ազգայնական կոչերով որ թեմաները ողողում են, պատմություն գիտե՞ն: Մի շատ լավ անեկդոտ կա. մեկը մինչև ատամները զինված, տանկով հասնում է հայ-թուրքական սահմանին, սահմանապահները կանգնեցնում են, թե՝ ու՞ր ես գնում: Ասում ա՝ գնում եմ թուրքերին սպանեմ, ես դրանց...սահմանապահները ասում են՝ հա, բայց ինչի՞, քեզ ի՞նչ են արել: Ասում ա՝ 15 թվին մեզ կոտորել են, ու նորից՝ ես դրանց...
սահմանապահները ասում են՝ հաաա, էդ գիտենք, նորություն ասա: Ասում ա՝ բա ես երեկ եմ իմացել
Էդ վայրենասիրական ճառերը մենակ դաշնակների օգտին են, որ մարդիկ չխորանան ու չտեսնեն նրանց հանցավոր անխելքությունը: Միակ դաշնակը, որ խելք ա ունեցել Հովհաննես Քաջազնունին ա:
Էջանիշներ