ՈՒրախ եմ, որ անխռով մանկություն ես ունեցել

Իսկ ես, ի տարբերություն քեզ, բալիկիս ձեռքը բռնած նախ և առաջ կգնամ Ծիծեռնակաբերդ ու Ցեղասպանության թանգարան, հետո նոր Արցախի պատերազմի թանգարան: ՈՒ կբացատրեմ, որ եթե չես կարող սեփական անձդ պաշտպանել, չես կարող նաև երկիրդ ու հողդ պաշտպանել: ՈՒ եթե չպատժես քո վրա ձեռք բարձրացնողին, քո վրա հա էլ ձեռք կբարձրացնեն:
Ես էլ եմ գտնում, որ հերիք եղավ ատամները անզորությունից սեղմել, բայց կարծում եմ նաև, որ մեր ազգը միայն մեկ գաղափարի շուրջ չի, որ կարող է համախմբվել: Մեկը մյուսին չի խանգարում ու պետք չի ազգի կեսը մի հարցով զբաղվի, կեսն էլ մյուս հարցով ( էն մեկը մոռանալով ու քիչ կարևոր համարելով ): Չենք հաղթի նաև մի հարցը կիսատ թողնելով... Հետո կարծում եմ, որ մեր խնդիրների քանակը 2-ով չի վերջանում, էնպես որ անկախ հարցից, որ մեր ազգը միասնական լինի, դա էլ հենց կլինի մեր ուժն ու հաղթանակը

Էջանիշներ