Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ես թե ման նորից զարթնացնեմ

Վերջերս կյանքում առաջին անգամ այցելեցի այդքան հայերիս կողմից իդեալականացվող ու գովաբանվող Եվրոպա, ավելի ճիշտ ընդամենը երկու քաղաքում եղա (Ամստերդամ ու մի քիչ էլ Վիենա):
Նախ ահավոր զայրանում էի, որ մեզ հայերիս անընդհատ խառնում էին թուրքերի հետ: Պարզվումա իրանց համար մենք ու թուրքերը իրար շատ նման ենք: Ու զայրանում էի ոչ միայն նրանից, որ հայն իրեն վատ է զգում թուրքի հետ համեմատվելուց և թուրք համարվելուց,
նորմալ բան է. ուզեք-չուզեք նման ենք թուրքերին շատ բաներով, իսկ թուրքիան էլ աշխարհում ավելի հայտնի է… հատկապես էն «հայրենասեր» քյառթու տղերքը ստեղի քյառթու թուրքերից ոչ մի բանով չէին տարբրեվի...
այլ նաև նրանից որ էդ մարդիք առանց թաքցնելու ատում էին թուրքերին: No Turkish արտահայտությունն արդեն սովորական էր դարձել լսելը տեղաբնիկների կողմից: Ամոթ չիլնի ասելը, բայց նույնիսկ դրանց մարմնավաճառները no turkish ասելով փախչում էին: Ու սրանից հետո ես պիտի հավատամ ինչ-որ տեսական ու լավատեսական արտահայտությունների մարդու իրավունքների, եվրոպական արժեքների ու մարդասիրության մասին? Լավ, մեզ կոտորել են, խլել են մեր կյանքերը, հողն ու ունեցվածքը, պատմությունը, մշակույթը: Ինչ-որ տեղ որ ատենք էլ հասկանալի է, համենայն դեպս բացատրելի: Բա իրենց ինչ են արել? Հակառակի պես զբաղված են ցածրակարգ ու միջին եվրոպացու համար այսպես ասած "զապադլո" աշխատանքով:
Սխալ, ընդհանրացված գնահատական, որը ոնց հասկացա հիմնականում ձևավորված է ցածրակարգ եվրոպացիների հետ շփման միջոցով: Էտ մարդիկ իրանց կյանքի ընթացքում հիմնականում շփվում են բառադի իմիգրանտների հետ, այդ թվում թուրքերի, որոնցից ահագին վատ բաներ են տեսնում: Մոտավոր նույն վերաբերմունքը կտեսնես էտ խավի մարդկանց մոտ Ռուսաստանում կովկազցիների նկատմամբ: Վստահ չեմ Հոլլանդում ոնց է, բայց Գերմանիայում, որը թուրքերից ավելի դավադիտ եղած է, նման վերաբերմունքը մասսայական բնույթ չի կրում:

հ.գ. բայց համաձայնվեմ, որ ընդհանուր առմամբ դրսում շատ թուրքեր, կովկազցիներ, հայեր և այլն իրանց «չոբանի» նման են պահում: