Վիրավորում եսԻնչպե՞ս կարող ես մեր արիական արշավանքների դուրս եկած ազգի մասին այսպես թերահավատորեն խոսել:
Բուրգերի կառուցումը դու չգիտես
Դա այսպես է եղել. Հայաստանում արդեն բան չէր մնացել սարքելու, արիացիների ձեռքերն էլ քոր էին գալիս, պարապությունից արևածաղիկ էին կեղևազրկում: Անգամ հոգնել էին ուղղահայաց յարխուշտայից: Ու վերջը վճռում են ծովից ծով Հայասատանի, որը ի դեպ կայսրություն էր, սահմաններից դուրս գնալ, աշխարհ տեսնել, ման գալ... Տենց ոտ-ոտ գալիս հասնում են Նեղոսի մոտ ու, որպեսզի գիշերը քնելու տեղ ունենան, զարկ են տալիս բուրգերի կառուցմանը: Այստեղից հետևություն՝ այնտեղ եղել է հայկական-արիական լողափ... հետո որ հռոմեացիները վերցրին Եգիպտոսը տվեցին հրեաներին, կամաց-կամաց հրեաները բաժնետոմսերը խլեցին հայերից, և տերը դարձավ ծառա
Ու էդ հակահայկական քաղաքականության, քարոզչության պատճառով է, որ այժմ իբր թե հայտնի չեն բուրգերի կառուցման մանրամասները: Լավ էլ հայտնի է ամեն ինչ, ուղղակի վախենում են մեզնից, ու վաբշե էս աշխարհում ամեն ինչ մեր դեմ ա: Ոչինչ, մի օր Վահագնի բազկով հետ կվերցնենք մեր բուրգերը:






Ինչպե՞ս կարող ես մեր արիական արշավանքների դուրս եկած ազգի մասին այսպես թերահավատորեն խոսել:

Մեջբերել
Ի՞նչ անեմ էն աջ կողմի վիշապին տեսնու՞մ ես, էտ հայվանը վերջին պահին թևս կծեց ու տենց մնացի ինվալիդ, հայ արիներ իզուր իմ վրա հույս մի դրեք, էս Աստվածների մեջ էլ նորմալ բժիշկ չկա, էն Անահիտը բուժելու փոխարեն փինեց, հըբը, մի օր պտի ասեի ճշմարտությունը և դա արվեց այսօր ակումբում, ներեք ինձ ով հայ ազգ, հասկացեք մեղավորիս և ինվալիդիս:

Էտի ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հերյուրանքներն են…

Էջանիշներ