User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ

    Ասֆալտին գամված ճակատագրեր անտուն,
    Քաղցով առլեցուն հայացքներ անհուն,
    Որոնց հատակում վախով շղթայված,
    Բորբ ատելության վրեժ չլուծված,
    գազանային կիրք ու վայրագ ավյուն....

    Հասարակության խճճված ցանցում
    Մանուկներ` հիվանդ, լքված, անտեսված,
    Փոքրիկ ափերը դես ու դեն պարզած
    Փողի հետ մեկտեղ ժպիտ են մուրում....

    Եվ օր ու գիշեր քաղաքն են չափում
    Այս հին քաղաքի սանիտարները
    Ու որպես անկեղծ, անգութ հայելի
    Մեր դեմ են կանգնում հասարակության խորթ զավակները
    Ցուցադրելով իրենց ցավերը....

    Ուշադի՜ր նայենք նրանց աչքերին,
    Որ լա՜վ ճանաչենք... մե՛ր իսկ դեմքերը....

    Վահան Տերյան

    ***
    Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
    Կյանքի որբերն են անցնում համրորեն.
    Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
    Մենակ, դժնադեմ...

    Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
    Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
    Որ մենակ շավղով օրորում են հար
    Նոր արևի բոց....

    Կյանքի որբերը.... վշտերով սնված,
    Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
    Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
    Ճակատներ կնճռոտ...

    Ուրուրների պես մտքերի հետքին
    Գնում են անդուլ, գնում են անվերջ —
    Անլուր աշխարհի անմիտ անեծքին
    Գնում են հավերժ...

    Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
    Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
    Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
    Մենակ ոգիներ...

    ---------- Ավելացվել է՝ 09:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:28 ----------

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


    Հանուն գալիք վառ խարույկի
    Ես պատրաստ եմ այսօր ծխալ....
    Պ. Սևակ


    Վազվզուքից քրտնած երկիր,
    Պատերազմով շնչող երկիր,
    Իսկ մենք` մարդիկ, որպես զեռուն,
    Վխտում ենք քո սև երեսին....
    Ու քրտինքիդ աղը լիզում,
    Որ համեմենք օրերը մեր անվերնագիր:
    Ինչքան էլ որ խաղերը քո կիրքս հեգնեն,
    Կիրքս` անկիրթ ու մանկամիտ,
    Մեկ է, ես պիտի որպես աներես արմատ եղեգնի`
    Մխրճվեմ անհաս խորքերը տիղմիդ:
    Խորքերը ճահճի, որ քեզ է գրկել
    (Որի անընդհատ եռքն ու դիֆուզիան
    Ժամանակով մարդը չափել` կյանք է կոչել):
    Ու սնեմ նրան` այն վեր սլացող ճկուն եղեգնին
    Հումուսով կյանքի, սննդով երկրի,
    Թող զգա համը քո ջերմ քրտինքի,
    Բայց չկեղտոտվի ու չցեխոտվի,
    Թող վեր սլանա ու ացավ շնչի,
    Թող երկինքը երկունք դարձնի կյանքի....

    Իսկ ես ճանկերով կյանք կփորեմ,
    կյանք կծնեմ քո խորքերց,
    Երակներով ցավ կլափեմ,
    Միայն թե նա` վեր բարքերից,
    Ինձնով սնվի ու բարձրանա,
    կապրիչներով գեղեցկանա,
    Ու մոռանա սահման-եզերք
    Ձեռնոց նետի երկնին նույնիսկ
    Ու իր առջև բացի տիեզերք,
    Թող հենց ինքը ԿՈՍՄՈՍ դառնա,
    Հրամայի ու պահանջի,
    ինքն իրենով թող հիանա,
    Ու մեկ-մեկ էլ իր արմատով հպարտանա....

    Իսկ ես ամուր կկառչեմ քո սև խորքերից,
    Ու ինչքան որ հրեշտակն այդ վեր բարձրանա,
    Թո ես այնքան ճյուղավորվեմ ու խորանամ,
    Թող ես այնքան քո ընդերքում,
    Այրվեմ, շիկնեմ ու մոխրանամ քո կրակից.....

    Սա գրելուց առաջ նորից ու նորից կարդում էի Սևակի "Որդուս"-ը

    ՈՐԴՈՒՍ

    Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
    Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
    Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
    Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
    Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
    Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
    Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
    Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
    Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
    Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
    Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
    Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
    Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
    Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
    Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
    Եվ տաք տեղն է ապահովված…
    Այդպես ապրել դու չե՜ս կարող:
    Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
    Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
    Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
    Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
    Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
    Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
    Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
    Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
    Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
    Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
    Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
    Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
    Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
    Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
    Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
    Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
    Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
    (Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
    Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
    Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
    Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
    Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

    Ժամանակն ու բարքերն են փոխվել փոքր ինչ, ու մի քիչ վերաձևակարպվել են արժեքները.,...
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 30.09.2010, 08:42:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.09.2010), E-la Via (30.09.2010), Nadine (30.09.2010), rainbow (30.09.2010), Tig (30.09.2010), Ալիք (06.12.2010), Արևածագ (30.09.2010), Ինչուիկ (04.11.2010), ԿԳԴ (25.12.2010), Նաիրուհի (30.09.2010), ՆանՍ (18.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •