User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՑՈՂԵ ԿԱՐԿՈՒՏ....

    Գարնան հեքիաթի գիշերում ծնված
    Զուլալ ու փայլուն մի ցողի նման
    Թառեցիր դեռ նոր գարնան բույրն առած
    Իմ սրտի մատղաշ շիվերի վրա...

    Ու մի ողջ գիշեր դողդողաց հոգիս
    Սիրահար աչքիս երազ թափանցիկ
    Իմ իրակա՜նս, ես քեզ զգացի
    Թևերիս վրա, ու սրտիս մոտիկ….

    Բայց գոլորշացար վաղորդյան շոգից
    Արևի առաջին շողերից անսանձ
    Դարձար կարկուտի մի սառցե հատիկ
    Վերից ծեծեցիր ճյուղերս ծաղկած….

    Գիտե՞ս իմ սերը երկար թփրտաց`
    Թեկուզ ջարդված, ընկած վիճակում,
    Իսկ դու ձուլվեցիր առուների հետ
    Ալեկոծ ծովի ծարավ երախում….
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (02.07.2010), Agni (02.07.2010), E-la Via (11.07.2010), KiLa (03.07.2010), Malxas (04.11.2010), Nadine (02.07.2010), rainbow (21.07.2010), Renata (08.09.2011), Sambitbaba (28.09.2010), Tig (02.07.2010), Արևածագ (22.07.2010), Երկնային (02.07.2010), Ժունդիայի (02.07.2010), Նաիրուհի (18.01.2011), ՆանՍ (22.07.2010), Ուլուանա (03.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՑՈՂԵ ԿԱՐԿՈՒՏ....

    Գարնան հեքիաթի գիշերում ծնված
    Զուլալ ու փայլուն մի ցողի նման
    Թառեցիր դեռ նոր գարնան բույրն առած
    Իմ սրտի մատղաշ շիվերի վրա...

    Ու մի ողջ գիշեր դողդողաց հոգիս
    Սիրահար աչքիս երազ թափանցիկ
    Իմ իրակա՜նս, ես քեզ զգացի
    Թևերիս վրա, ու սրտիս մոտիկ….

    Բայց գոլորշացար վաղորդյան շոգից
    Արևի առաջին շողերից անսանձ
    Դարձար կարկուտի մի սառցե հատիկ
    Վերից ծեծեցիր ճյուղերս ծաղկած….

    Գիտե՞ս իմ սերը երկար թփրտաց`
    Թեկուզ ջարդված, ընկած վիճակում,
    Իսկ դու ձուլվեցիր առուների հետ
    Ալեկոծ ծովի ծարավ երախում….
    Վորլդ, բայց ճիշտն ասա սա էն նույն ձևի ներշնչումո՞վ ես գրել, ոնց որ էն մյուսները, որ ես շաաատ եմ հավանում, մի տեսակ մաթեմատիկա եմ տեսնում, հաշվարկ, որ եթե հանենք՝ տակը էն Վորլդը չկա, կներես, էս մեկը չեմ հավանում

    Հ. Գ. Գրառումս Բլթագիրք չտանես էլի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (03.07.2010), rainbow (21.07.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ, բայց ճիշտն ասա սա էն նույն ձևի ներշնչումո՞վ ես գրել, ոնց որ էն մյուսները, որ ես շաաատ եմ հավանում, մի տեսակ մաթեմատիկա եմ տեսնում, հաշվարկ, որ եթե հանենք՝ տակը էն Վորլդը չկա, կներես, էս մեկը չեմ հավանում
    Շին ջան խոստովանեմ, որ էս մեկը հեշտ չտրվեց ինձ, խմբագրելով հազիվ արտահայտեցի ուզածս..... այ սրա համար էի ասում, որ խմբագրելը չեմ ընդունում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան խոստովանեմ, որ էս մեկը հեշտ չտրվեց ինձ, խմբագրելով հազիվ արտահայտեցի ուզածս..... այ սրա համար էի ասում, որ խմբագրելը չեմ ընդունում....
    Վորլդ, էնպիսի տպավորություն ա, որ ուղղակի ցանկացել ես նոր ոտանավոր գրել, կներես՝ սա ոտանավոր եմ անվանելու, սրա չխմբագրվածն էլ չեմ պատկերացնում, ինքը չի եկել, ուղղակի դու գրել ես, համոզված եմ, ոչինչ, գրելով են ստիպում, որ ինքը էլի գա

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (03.07.2010)

  8. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ, էս տղեն չի խմբագրում ` ասում ենք լավը չի, խմբագրում է ՝ ասում ենք լավը չի, բա սրա վերջն ի՞նչ կլինի

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (03.07.2010), rainbow (21.07.2010), Երկնային (03.07.2010)

  10. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ ինձ պատկերները դուր եկան… ապրես
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (03.07.2010), Tig (03.07.2010)

  12. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա սոնետների մրցույթի համար գրվածն էր, բայց քանի որ ես սոնետ գրել չգիտեմ, որոշեցի ամբողջացնել միտքս......


    Անզգուշության վճարը` սեր

    Մենք անչափ հեռու ենք այսօր իրարից,
    Ոչ մի կերպ չենք կարող նորից մոտենալ,
    Այս հեռավաորությունը մետրով չես չափի.
    Ժամերն են խլել մեր սերն անսահման:

    Ամեն մի վայրկյան զինված է նետով
    Որը չարագույժ, որը բարեբեր,
    Մենք վայելում էինք, չեինք գիտակցում,
    Որ այդ պահին էլ վահաններ են պետք...

    "Անուշադրության համար վճարել
    Մի ամբողջ սիրով, կյանքով փայփայած..."
    Այս դատավճիռն ինչ խոսք դաժան էր
    Բայց ստորագրեցինք դրա տակ ստիպված...

    Մեր սերը զոհն էր այն սխալների,
    Որոնք գործեցինք անգիտակցաբար,
    Նրա հառաչանքն էլ ուղեկցեր պիտի
    Ապագայում մեզ` իրարից բաժան:

    Հիմա մենք նույնն ենք, նույն կետին հասած,
    Միայն թե տարբեր ճանապարհներով,
    Կյանքիս ավարտին եմ սպասում անդարձ,
    Որ ձեռքդ բռնած անցնեմ դրախտով,
    Ոչի՜նչ, որ գուցե հասնես ուշացած`
    Ես կսպասեմ քեզ երկար ապրելով…..
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.07.2010), E-la Via (11.07.2010), Malxas (04.11.2010), Nadine (21.07.2010), rainbow (14.07.2010), Renata (08.09.2011), Syuni (10.02.2011), Tig (10.07.2010), unknown (10.07.2010), Արևածագ (10.07.2010)

  14. #8
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա գրել եմ 1995թ-ին, եթե հիշում եք էդ ժամանակ Երևանը պարսիկները կրած տանում էի Պարսկաստան....

    Պարսիկ Վալիի նամակը երևանցի Վալոդին...
    /գաղտնի/

    Երևանցի բարեկամ,
    Ունե՞ս մի հինգ դահեկան
    Բեր դնենք մենք գործի մեջ
    Բիզնես անենք մինչև վերջ
    կամ էլ թե չէ պղինձ բեր,
    վաֆլի կտամ քեզ նվեր...

    Լսել եմ որ հայոց դաշտում
    "Կամացու" է տեղ-տեղ աճում
    Տեսք տուր դրանց ջարդոնի,
    Հասանը կգա կտանի...

    Գրածս գաղտնի պահիր
    կամ շտապով այն վառիր
    Չընկնի այլոց ականջը,
    Չփոխվի ձեր պահանջը......


    Հ.Գ. Դե ոտնավորիկ ա, էլի.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 21.07.2010, 17:26:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (22.07.2010), Nadine (21.07.2010), rainbow (21.07.2010), SSS (22.07.2010), Tig (21.07.2010), Արևածագ (21.07.2010), ՆանՍ (22.07.2010), Ռուֆուս (21.07.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Վորլդ ջան: Կներես, բայց խախտելով տրադիցիան ուզում եմ մի երկու բառ գրել ,,Ցողե կարկուտի" մասին ( նույնը ուզում էի անել, երբ կարդացի ,,Լուսնի գողը": Մի բան այն չէ, ու ինձ թվում է դա միայն խմբագրման պակասը չէ: Գիտես, միտքը հրաշալի էր, սյուժեն արտակարգ. կար սկիզբ, կար կոնֆլիկտ և ՝ ես կասեյի հիանալի ավարտ: Պատկերներն՝ ավելի քան գեղեցիկ էին: Բա՜աաայց… լավ չէր: Ինչու՞... Դու ունեցել ես լավագույնը ստանալու համար անհրաժեշտ 90տոկոսը: Նույնիսկ կառուցվածքային առումով վերցրած՝ ամեն ինչ ճիշտ էր: Ուրեմն ինչու՞ չի ստացվել, կամ ի՞նչը չի ստացվել: Այ սրա մասին է պետք մտածել, և ես հուսով եմ, որ դու կմտածես...
    Կներես Վորլդ ջան, բայց ինձ համար անկեղծ միևնույնը չէ քո գործերի ճակատագիրը, և դա է պատճառը, որ հայտնում եմ անհանգստությունս: Թե չէ, ինքդ էլ գիտես, դժվար չէ սեղմել բոլորիս քաջ ծանոթ կոճակը ու ,,գլուխս ազատել"...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (22.07.2010)

  18. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափսոս

    /"Կիսատներս" շարքից/

    Մտածում էի` գուցե կզղջաս,
    Գուցե կափսոսաս,
    Կուզենաս շտկել երազները մեր
    Ոտնակոխ եղած....

    Չե՞ս ուզում...
    Ափսո՜ս....

    Իսկ թե չես ցանկանում նաև հիշել,
    Ուրեմն ափսոս և այս պահը,
    Որ գիշերվա մթին
    Ափսոսանքի շունչ եմ
    Հաղորդում թղթին.....
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2010, 00:06: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.09.2010), davidus (18.09.2010), E-la Via (17.09.2010), Lianik (16.09.2010), Nadine (17.09.2010), rainbow (18.09.2010), Renata (08.09.2011), Tig (17.09.2010), Yeghoyan (17.09.2010), Արևհատիկ (30.09.2010), Եկվոր (20.09.2010), Ժունդիայի (16.09.2010), Մինա (18.03.2013), Շինարար (17.09.2010), Չամիչ (20.09.2010), Ռուֆուս (17.09.2010)

  20. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օտար լուսինը

    /"Կիսատներս" շարքից/

    Օտար երկինք է
    Իմ գլխի վերև
    Ու օտար աստղեր:
    Օտար լուսինն էլ
    Խնդնում է վրաս
    Ու հարց է ուղղել.
    - Էս ո՜ւր էս ընկել
    Ո՞վ է քո սերը,
    Ո՞ւմ ես կարոտել
    Ի՜նչ ծնող, ի՜նչ մեր
    Ու ի՜նչ ընկերներ
    Եվ ընդհանրապես
    ի՜նչ ես դուրս տալիս
    Դու այս կողմերում
    Ի՞նչ ես կորցրել....

    Սատանան տանի
    Ինչ էլ մի գտա՜վ
    Թույլ տեղիս կպավ....

    - Կա՛ց այ անիրավ,
    Ամբողջ աշխարհին
    մի՞թե մի հատ չես
    Էդ դեպքում ո՞նց է,
    Որ օտար եմ քեզ....
    Դու ինձ չե՞ս տեսել
    Իբր չե՜ս հիշում
    Ախր միասին
    Ինչքա՜ն ենք քայլել
    Թե՞ էն ժամանակ
    Ես օտար չէի
    Մի րոպե՜, էդ ո՞ւր,
    Էդ ո՜ւր ես չքվում,
    Ո՞ւր ես ամոթից
    Երեսդ փակում.....

    Լսե՛ք օտարներ
    Օտար քաղաքի,
    Որ ձեր հարազատ
    Ինձ օտար երկրում
    Լուսինն ամոթից
    Երեսն է ծածկում
    Փախչում ինձ նման
    Քոչվոր օտարից
    Հետս ծիծաղեք,
    Չարտասվեմ նորից.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.09.2010), Chilly (18.09.2010), davidus (18.09.2010), E-la Via (18.09.2010), Lianik (18.09.2010), Norton (18.09.2010), rainbow (18.09.2010), Tig (18.09.2010), Yeghoyan (18.09.2010), Ալիք (06.12.2010), Արևածագ (18.09.2010), Արևհատիկ (30.09.2010), Գանգրահեր (19.09.2010), Դատարկություն (18.09.2010), Եկվոր (20.09.2010), Կաթիլ (17.09.2010), Մինա (18.03.2013), Նաիրուհի (19.09.2010), Շինարար (17.09.2010), Չամիչ (20.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •