User Tag List

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

  1. #46
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,



    ՄԻՆՉ ԿՀԵՌԱՆԱՄ


    Միօր էլ ես վեհ կամ վհատ,
    Կամ հագեցած, կամ անհագուրդ,
    Գլուխս կախ, կամ ձիգ, հպարտ,
    Կհեռանամ` պատմության մեջ
    Գրանցվելով որպես աբսուրդ....
    Ու երբ կսկսի արյունս սառել,
    Ես կհեռանամ իմ հին օրերի երգը շուրթերիս`
    Քարտեզագրումն ացած ճամփեքիս
    Թողնելով հաջորդ սերնդին ջահել....

    Ու մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքով,
    Սեթևեթանքով քո եթերային,
    Ու ես հոգով ու մարմնով,
    իմ պարադոքսալ էությամբ ամբողջ
    Կզոհաբերվեմ քո խենթ քայլերին:
    Կդառնամ ածխի մի փոքրիկ կտոր քո վառ կրակում
    Ծուխ կներշնչեմ, հուր կարտաշնչեմ,
    Հայացք-հնոցիդ խորխորատներում
    Այրվելով լրիվ` հանգիստ կհանգչեմ....

    Իսկ մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքով,
    Որպես հրեշտակ` հրեշտակ լուսե,
    Որի ստվերը կրքի գալուստ է,
    Փեշի թրթռոցը մի հոգեխռովք:
    Ամեն մի բառը մի Կտակարան,
    Ո՛չ խաբկանքների, այլ գործող կյանքի,
    Գեթ մի ժպիտը մի ամբողջ հույս է,
    Դեղ ու բալասան`
    Տկարությունից մեռնող հիվանդի.....

    Ես` որպես մի խեղճ ու սովորական մի մահկանացու
    Հանգիստ ու խաղաղ, վեհ կհեռանամ,
    Եթե քո անունը աստվածաշնչի
    Գեթ մի սաղմոսում լոկ հիշատակվի՛:
    Ու մինչ այդ դու իմ ծուռումուռ ճամփեքը
    Քո աստվածային մեծությամբ պայծառ
    Քի՜չ լուսավորի,
    որպեսզի հետո սերունդը ջահել
    Հեշտ գծագրի այն դար ու թեքը
    Որ անցա մի կերպ`
    Կառչելով կյանքիս ամեն մի օրից....

    Իսկ մինչ այդ դու գեթ քայլիր իմ կողքից....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 13.01.2010, 16:08:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.02.2012), Malxas (04.11.2010), Nadine (13.01.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (13.01.2010), Եկվոր (04.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Մաեստրո (27.04.2011), Մանոն (13.01.2010), Նաիրուհի (10.07.2011)

  3. #47
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,



    Մասնատի՛ր


    Ոտքս պոկի՛ր, ձեռքս պոկի՛ր,
    հետո թել-թել դու մասնատիր մկաններս:
    Թող այդ ցավից մարեն մյուս բիրտ ցավերս:
    Շուշաթղթիր ու փայլեցրու ոսկորներս,
    Թող որ փայլեն,մ ու այդ փայլից
    Մարեն մյուս խենթ փայլերս....
    Էլ չեմ ուզում ինձ նկատեն,
    Թող մի կեղտոտ, մութ անկյունում
    Անձևացած ու մասնատված,
    Անգործ փռվենք` ես ու խելառ երազներս....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.11.2010), Nadine (13.01.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (13.01.2010), Եկվոր (17.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011), Մանոն (13.01.2010), Մանուլ (18.09.2010)

  5. #48
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Իմը չի, բայց չեմ կարող ժխտել, որ գրածներիդ մեջ մի բան կա: Ինչևէ, չեմ կարծում, որ գրածներդ երբևէ ինձ դուր գան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (13.01.2010)

  7. #49
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմը չի, բայց չեմ կարող ժխտել, որ գրածներիդ մեջ մի բան կա: Ինչևէ, չեմ կարծում, որ գրածներդ երբևէ ինձ դուր գան:

    համենայն դեպս շնորհակալ եմ, ես չէի էլ հավակնում, որ բոլորիդ դուր կգա.........
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.01.2010)

  9. #50
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Պատկերացրու, ինչքան ձանձրալի կլիներ, եթե բոլորին դուր գար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #51
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրու, ինչքան ձանձրալի կլիներ, եթե բոլորին դուր գար
    նման բաներ չեմ սիրում պատկերացնել..... որովհետև դրա նպատակը չկա, ես գրում եմ ոչ նրա համար, որ մարդկանց դուր գա, կամ չգա.........
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. #52
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Շատ լավ գրվածքներ ունես... ուժեղ, հուզական ու սրտից եկող...
    Շատ հավանեցի որոշները. հատկապես նրանք, որոնք շատ խորը զգացմունքային էին,
    բայց

    մյուս կողմից էլ հիշում եմ Մեծն Իմաստունի` Հ. Թումանյանի տողերն.


    ***
    Թե հոգնել ես հաղթահարված
    Կյանքի անվերջ հոգսերով,
    Թե տանջվում ես արհամարհված
    Բոցավառվող քո սիրով.

    Թե կյանքի մեջ մի չար դիպված,
    Մի ամոթ է քեզ ճնշում,
    Թե չարաչար հիասթափված
    Կյանքն ատում ես և գարշում,

    Լավ իմացիր, ողջ անօգուտ
    Պիտի հուզեն միմիայն քեզ,
    Մի՛ սպառիր ուժը հոգուդ
    Մտածմունքով կարճատես.

    Հանգիստ եղիր, աղոթք արա,
    Անհիշաչար եղիր միշտ,
    Թող քո լացով չուրախանա
    Քո թշնամին ամբարիշտ:

    Կյանքի ցավը, բախտի խաղը,
    Ատելությունն անմըտի,
    Հավատացի՛ր, երբեք չարժեն
    Վրդովմունքին քո սրտի:

    Եվ այդ սիրտը քեզ չի տված,
    Որ դու մաշես ամեն օր,
    Այնտեղ պիտի ապրի Աստված,
    Ոչ թե ցավեր նորանոր:

    Ամեն հարցի լուծումը մարդու Սրտի մեջ է և մարդն է հենց ամեն չափվելիքի չափման միավորը...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.01.2010), Tig (14.01.2010), Yeghoyan (05.02.2010), Եկվոր (17.01.2010), Ինչուիկ (15.04.2010)

  13. #53
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ գրվածքներ ունես... ուժեղ, հուզական ու սրտից եկող...
    Շատ հավանեցի որոշները. հատկապես նրանք, որոնք շատ խորը զգացմունքային էին,
    բայց

    մյուս կողմից էլ հիշում եմ Մեծն Իմաստունի` Հ. Թումանյանի տողերն.


    ***
    Թե հոգնել ես հաղթահարված
    Կյանքի անվերջ հոգսերով,
    Թե տանջվում ես արհամարհված
    Բոցավառվող քո սիրով.

    Թե կյանքի մեջ մի չար դիպված,
    Մի ամոթ է քեզ ճնշում,
    Թե չարաչար հիասթափված
    Կյանքն ատում ես և գարշում,

    Լավ իմացիր, ողջ անօգուտ
    Պիտի հուզեն միմիայն քեզ,
    Մի՛ սպառիր ուժը հոգուդ
    Մտածմունքով կարճատես.

    Հանգիստ եղիր, աղոթք արա,
    Անհիշաչար եղիր միշտ,
    Թող քո լացով չուրախանա
    Քո թշնամին ամբարիշտ:

    Կյանքի ցավը, բախտի խաղը,
    Ատելությունն անմըտի,
    Հավատացի՛ր, երբեք չարժեն
    Վրդովմունքին քո սրտի:

    Եվ այդ սիրտը քեզ չի տված,
    Որ դու մաշես ամեն օր,
    Այնտեղ պիտի ապրի Աստված,
    Ոչ թե ցավեր նորանոր:

    Ամեն հարցի լուծումը մարդու Սրտի մեջ է և մարդն է հենց ամեն չափվելիքի չափման միավորը...

    Շնորհակալ եմ..... ես էլ շատ եմ սիրում Թումանյանի էդ գործը, սակայն ես էլ Սևակից մեջբերում կանեմ ու իմ խոսքերով կշարունակեմ....


    ՋԱՀԵԼՈՒԹՅՈՒՆՍ


    Գնո՞ւմ ես,գնա՜,
    Բայց խորհիր նաև,
    Թե քո ծերության անխուսափ հարցին
    Դու ի՞նչ ես մի օր պատասխանելու....

    Պ. Սևակ

    Ինձ ասում են` դարձ՛ր, ճամփադ շատ է երկար
    Որ իմ ջահելության լույս օրերն են մթնում,
    ես ասում եմ կյանքում այն է ամենից թանկ
    Ինչ որ երկա՜ր փնտրում, նոր են գտնում....

    Գնում ետ են գալիս թռչունները չվող,
    Գնում,ետ են գալիս գարունները նորեն,
    Որ քեզ կորցրել եմ, չե՛մ ափսոսում, չէ՞ որ,
    Քեզ գտնելու համար .... չե՜մ որոնել....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (14.01.2010), Tig (14.01.2010), Եկվոր (17.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Մաեստրո (27.04.2011)

  15. #54
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՍՊԱՍՈՒՄ

    Սպասում եմ առավոտից,
    Ուշանում է գնացքը քո,
    Հոգնել եմ ես սպասումից,
    Օ՜, ինչ ծանր է այս երեկոն...

    Թվում է, թե ետ է փախչում
    Գնացքդ` ետ, ոչ թե առաջ,
    Թվում է, թե սարերն իջնում,
    կանգնում են քո ճամփի առաջ...

    Թվում է, թե կրակ դարձաձ`
    Սիրտս պիտի պոկվի, թռչի,
    Ու տակավին քեզ չհասած`
    Ճանապարհին պիտի հանգչի....

    Թվում է.... Բայց ականջս խոր
    Ում է դրել սրտիս ձայնին.
    Հազար կապեր կան մեզ կապող...
    Դու չե՛ս մնա ճանապարհին....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.11.2010), Nadine (14.01.2010), Sambitbaba (19.09.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (18.01.2010), Եկվոր (17.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (14.01.2010), Նաիրուհի (17.09.2010)

  17. #55
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ԳԻՆՈՎՑԱԾ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ....

    Գինուս բաժակի կարմիրի ներքո
    լողում է ճերմակ պատկերդ լռին
    Սերն ու բաժանումը իմ ու քո
    Բաժակիս հետ մոտենում են շուրթերիս....

    Կենացդ լինի անցած կորած սեր,
    Աղբյուր հաճելի հոգեվարքների,
    Սպասման ժամանակ զուր կորցրած ժամեր,
    Որ ինձ այլևս չեք հյուրընկալվի....

    Գնացին, անցան, անցար նաև դո՛ւ.
    մենակ եմ հիմա շշով գինու հետ,
    Գինին անհագուրդ խմում եմ, հարբում,
    Ու օրորվելով փորձում հասնել քեզ....

    Գինուց թմբիր է իջնում աչքերիս
    Բայց մշուշի մեջ էլ գտնում եմ ես քեզ.
    Գինին կաթում է իմ չորս պատերից,
    Գինու շշի մեջ եմ ընկել արդեն ես......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.01.2010), Malxas (04.11.2010), Nadine (14.01.2010), Renata (08.09.2011), Sona_Yar (14.01.2010), Դատարկություն (16.01.2010), Եկվոր (17.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (14.01.2010)

  19. #56
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ԼՈՒՍՆԻ ԳՈՂԸ....


    Այսօր լուսինը միայն լուսին է,
    եվ իր մեջ ոչ մի գաղտնիք չի պահում.
    Այսօր լուսինը լուռ ու մթին է
    Այսօր ոչ ոքի հեքիաթ չի պատմում...

    Այսօր երազներ չեն շնորհվելու,
    այսօր անջատում է հովհարային,
    Այսօր լուսինը իմն է լինելու,
    վա՛ղը ետ կտամ, վա՛ղը կլինի....

    Այդ ես եմ տարել, ներեցե՛ք մարդիկ,
    Ե՛ս եմ գողացել հմայքը նրա,
    նրա ժպիտըէ կաթնագույն, գողտրիկ,
    Ինձ մոտ է պահված, վա՛ղը ետ կտամ....

    Ուղղակի այսօր տոն է, տարեդարձ
    Ուղղակի արևն ա՛յս օրն էր ծնվել
    եվ իմ` այնտեղ լինելու համար
    Մի ամբողջ լուսնի երազանք է պետք....

    Ուղղակի այնտեղ իմ խելառ սրտի
    Փոթորկուն սերն ու կարոտներն են պետք,
    Ուղղակի այնտեղ ողջ տիեզերքի
    Անծայրության չափ երազ եմ թողել....

    Այսօր երազում ես պտի քամեմ
    Պայծառությունը բոլոր աստղերի,
    Ստացված նեկտարով կենացը խմեմ
    Իմ նախկին սիրո, ներկա կարոտի.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (11.04.2010), Malxas (04.11.2010), Nadine (14.01.2010), Renata (08.09.2011), Sambitbaba (19.09.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (18.01.2010), Եկվոր (15.01.2010), Երվանդ (19.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (14.01.2010), Շինարար (14.01.2010)

  21. #57
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    12-ին

    Կեսգիշեր է,
    շուտով կհատվի
    Եզրագիծը
    Տասներկուսի....
    Պիտի գայիր,
    Սպասում էի.....

    Տասներկուսն անց մեկ վայրկյան է,
    Սպասում էի, ու դու չեկար,
    Հիմա արդեն դա երեկ էր` անցած տարի՜,
    Ու նոր տարում ացած տարի դու չկայիր.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.01.2010), Malxas (04.11.2010), Nadine (20.01.2010), Renata (08.09.2011), Եկվոր (17.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (17.01.2010)

  23. #58
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆԸ....

    Զինվորը տուն է դարձել բանակից,
    Պատվով ծառայել,վերադարձել է,
    Հավաքվել են բարեկամ, դրկից,
    Մաղթանքի խոսք են ասում մեծերը.....

    Պտտվում է մայրը նրա շուրջ,
    Թաքուն հայացքով աչք ածում նրան,
    Ե՞րբ դարձավ այսքան խոհուն ու լուրջ,
    Երեկվա երես առած էն տղան....

    -Կե՛ր,- հորդորում է մայրը փաղաքուշ,
    Հայրը բաժակն է լցնում սիրազեղ,
    Սակայն թախիծ կա զինվորի հոգում
    նա ինչ որ բան է փնտրում ամեն տեղ....

    Փնտրում է տենդոտ` անկյուններում տան,
    Իրերի մեջ իր, դեմքերին մարդկանց,
    Ա՜խր, միասին դուրս եկանք տանից,
    Ես վերադարձա, բա նա ո՞ւր մնաց.....

    Ո՞ւր մնաց պատանեկությունը............
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.01.2010), ars83 (03.03.2011), KiLa (11.04.2010), Nadine (20.01.2010), Tig (18.01.2010), Եկվոր (04.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (18.01.2010), Նաիրուհի (15.11.2010), Փոքրիկ (19.01.2010)

  25. #59
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՏԱԼ-ԱՌՆԵԼՍ

    Առնելիքս քիչ է եղել,
    Քան տալիքս.
    Պարտք վերցնել
    Պարտք փակելն է անելիքս....

    Չեմ տրտնջում,
    Գիտե՛մ, մի օր
    Ետ կստանամ....
    Ապառիկս...
    (Տոկոսներո՜վ.....)
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.01.2010), KiLa (11.04.2010), Malxas (04.11.2010), Nadine (20.01.2010), Renata (08.09.2011), Tig (19.01.2010), vigs (24.01.2010), Արևհատիկ (01.02.2010), Եկվոր (04.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (18.01.2010)

  27. #60
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏԱԼ-ԱՌՆԵԼՍ

    Առնելիքս քիչ է եղել,
    Քան տալիքս.
    Պարտք վերցնել
    Պարտք փակելն է անելիքս....

    Չեմ տրտնջում,
    Գիտե՛մ, մի օր
    Ետ կստանամ....
    Ապառիկս...
    (Տոկոսներո՜վ.....)
    Ինչ լավն էր

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (11.04.2010), My World My Space (18.01.2010), Ինչուիկ (15.04.2010)

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •