User Tag List

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

  1. #31
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես փոքրիկ ու աննշան են իմ աչքում,
    Այն մեծերը,որոնք համառ ջանում են, որ
    Ուրիշ մեծեր չհայտնվեն շրջապատում:
    Իմ սուր աչքը նրանց փայլող մեծության մեջ
    Քստմնելի պստիկություն է նկատում.....
    Շատ լավ էր ասված - դժբախտաբար ճիշտ ես...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #32
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    World ջան, հիանալի ես գրում: Ինձ շատ շատ դուր եկան բոլոր գրածներդ: Ինչ վերաբերվում է խմբագրելուն, ապա կարծում եմ իրոք չարժե խմբագրել, կարելի է մի 2 տեղ մի 2 շտրիխներ «ուղղել», բայց ընդհանուր շատ լավա

    հ.գ. ափսոս 24 ժամս չի լրացել վարկանիշ տալու համար
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.01.2010)

  4. #33
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    World ջան, հիանալի ես գրում: Ինձ շատ շատ դուր եկան բոլոր գրածներդ: Ինչ վերաբերվում է խմբագրելուն, ապա կարծում եմ իրոք չարժե խմբագրել, կարելի է մի 2 տեղ մի 2 շտրիխներ «ուղղել», բայց ընդհանուր շատ լավա

    հ.գ. ափսոս 24 ժամս չի լրացել վարկանիշ տալու համար
    Մի մտածի Տիգ ջան հլը կհասցնես, Սանտա Բարբարայում ո՞նց էին ասում "Վսյո եշո տոլկո նաչինայեցա......."
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.05.2011), Tig (13.01.2010)

  6. #34
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՔԱՐՈԶԻՉԸ

    Ճշմարտություն եմ ծախում.... սարքովի՜.....
    Պ. Սևակ

    Լսո՞ւմ ես այս խուլ ու բութ աղմուկը,
    Դա՛րն է աղմկում, շառաչում վայրագ,
    Դա՛րն է ծառս եղել մարդկության գլխին,
    Իսկ դու մաշում ես դեռ քո տաղտուկը,
    Դու դեռ խաղում ես` իբր անտեղյակ....

    Օրերը լցվել մեկ-մեկու գլխի,
    Ու հռնդյունով շարժվում են առաջ,
    Իրենց ծանրությամբ ճժմելով ճամփին`
    Ճակատագրերը դեռ խակ ու կանաչ....
    Իսկ դու եզային քո հանգստությամբ
    Մեխվել ես տեղում,
    Ճառում ես խաբված մի ճշմարտություն,
    Որ դարն է հերքում:

    Քո լայն ճամփեքին ամեն ինչ պաղ է,
    Ու կրակ չկա՛ քո ճոխ ճառերում,
    Հուսալը զո՜ւր է, սպասելը` ցավո՛տ,
    Երբ կողքիդ պարում ու մերկանում է
    Կյանքը արյունոտ....

    Քո ստրկությունը անիմաստ խաղ է,
    Երբ հենց քո շուրջը, և հենց քո ներսում,
    Իրար են ձուլվել` անոդ ու կատոդ,
    Ցավ ու վայելքներ, սեր, ատելություն,
    Գգվանք ու կարոտ....

    դարն է աղմկում, դարն է ծառս եղել,
    Իսկ դու քո անիմաստ խաղով,
    Դեռ գովերգում ես երկինքդ սառած,
    Երկինքդ անօդ......

    2001թ. երևան
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.05.2011), E-la Via (11.02.2012), KiLa (11.04.2010), Nadine (13.01.2010), Ohanyan (09.10.2010), Sambitbaba (18.09.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (13.01.2010), Yeghoyan (05.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011)

  8. #35
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ

    Ասֆալտին գամված ճակատագրեր անտուն,
    Քաղցով առլեցուն հայացքներ անհուն,
    Որոնց հատակում վախով շղթայված,
    Բորբ ատելության վրեժ չլուծված,
    գազանային կիրք ու վայրագ ավյուն....

    Հասարակության խճճված ցանցում
    Մանուկներ` հիվանդ, լքված, անտեսված,
    Փոքրիկ ափերը դես ու դեն պարզած
    Փողի հետ մեկտեղ ժպիտ են մուրում....

    Եվ օր ու գիշեր քաղաքն են չափում
    Այս հին քաղաքի սանիտարները
    Ու որպես անկեղծ, անգութ հայելի
    Մեր դեմ են կանգնում հասարակության խորթ զավակները
    Ցուցադրելով իրենց ցավերը....

    Ուշադի՜ր նայենք նրանց աչքերին,
    Որ լա՜վ ճանաչենք... մե՛ր իսկ դեմքերը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (13.01.2010), Ohanyan (09.10.2010), Tig (13.01.2010), Դատարկություն (13.01.2010), Դեկադա (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010)

  10. #36
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

    Ես մեկն էի այն փոքրիկներից,
    Որ պատերազմի սերուդ է կոչվում...

    Եվ ռումբերի տակ, մահվան բռի մեջ
    Կյանքի էրազն էր նոր-նոր բողբոջում:
    Նրանք,որ ընկան դաշտերում մարտի,
    Սիրում էին կյանքը մեզնից ոչ պակաս,
    Մեկը երազն էր փայփայու սրտի,
    Մյուսն իր մանկան դայլայլը կակազ:
    Իր տունն էր ուզում զինվորը տարեց,
    Որ իր աճյունը ի՛ր հողում թաղվի,
    Եվ այն զինվորը որ խոելագարվեց,
    Չէ՛ր ուզում աշխարհն արյամբ թաթախվի:
    Իսկ ռումբերի տակ,մահվան բռի մեջ
    Կյանքի երազն էր նոր-նոր բողբոջում:
    Թատերաբեմում պատերազմների
    Ամեն երազ չէ, որ կյանք է դառնում,
    ամեն ասուպ չէ, որ լույս է տալիս....

    Ինչպիսի՜ ոճիր....

    Թող ոչ մի սեունդ աշխարհում երբեք
    Էլ պատերազմի սերունդ չկոչվի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.01.2010), CactuSoul (11.10.2010), Nadine (13.01.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011)

  12. #37
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ ՏԱՊԱՆԱԳԻՐ

    Նորից կանգառ.... ու խավարում կրակը այն, որի հետքով
    Հոգնած սիրտս սիրատոչոր տրոփյունով,
    Իմ մութ կյանքի լաբիրինթով է թափառում....
    Հեռու է այդ, բայց լսվում է սև մեղեդին....

    Ու սրտիս ամեն տրոփյունով, չօգտագործված, չվայելած
    Եվս մի պահ խեղդվում է խուլ մտքերի գորշ ճահճուտում,
    Նախերգանքի տեղ նույն վերջերգն է իմ շուրթերին` ծեծված, ծամված,
    Բռնադատված ուղեղների հորձանուտում միտքն է մեռնում....

    Քայլել տեղո՛ւմ, պետք չէ շեղվել,
    Քայլե՛նք, մինչև մի օր մութը ցրվի,
    Պետք չէ մեռնել, պետք չէ վառվել
    Առանց հեռո՜ւ այն կրակի....

    Նորից կանգառ.... Ու խավարում
    իմ մութ կյանքում այս դժվարին,
    Նորից կասկած ու թափառում
    Եվ լսվում է սև մեղեդին.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.02.2012), Lion (13.01.2010), Nadine (13.01.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011)

  14. #38
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՍԿԻԶԲ ՈՒ ՎԵՐՋ

    Որպես երկու հակառակ գույներ,
    Որպես սև ու սպիտակ,
    Որպես սկիզբ ու վերջ
    Զուլվել են իրար
    Աղմուկ ու անդորր,
    Վեեճ ու հաշտություն:
    Ժամանակն իմն է,
    Կամ... գուցե քո՞նը,
    համենայն դեմս այն էլ չի շարժվում:
    Պահն էր, որ ասես ձգվո՜մ, երկարո՜ւմ,
    հավերժանում էր օրվա սահմանում....

    Որպես սկիզբ ու վերջ
    Ծնունդ ու վախճան,
    Ձուլվել են իմ դեմ երկու հրաշքներ`
    Ժպիտդ անշեջ ու մի միտք դաժան,
    Որ ամեն ինչին կա ավարտ կամ վերջ:
    Ու վերջիվերջո այս պատմություն էլ,
    Որպես լուսավոր հեքիաթի մի էջ,
    Իմ մռայլ գրքում
    Պիտի հուշ դառնա, որպես հուշ գրվի.
    " Երևանյան մի խղճուկ բակում
    Մարդու և աստծո շատ կարճ հանդիպում..."
    Ու էջն այդ կորչի իմ մռայլ գրքում,
    Ձուլվի նրա հետ նրա խորքերում`
    Որպես սկիզբ ու վերջ,
    Որպես լույս ու մութ,
    Ծնունդ ու... թաղում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.01.2010), Jarre (13.01.2010), Nadine (13.01.2010), Sambitbaba (18.09.2010), Sona_Yar (14.01.2010), Tig (13.01.2010), Դատարկություն (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011)

  16. #39
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    World ջան, հիանալի ես գրում: Ինձ շատ շատ դուր եկան բոլոր գրածներդ: Ինչ վերաբերվում է խմբագրելուն, ապա կարծում եմ իրոք չարժե խմբագրել, կարելի է մի 2 տեղ մի 2 շտրիխներ «ուղղել», բայց ընդհանուր շատ լավա

    հ.գ. ափսոս 24 ժամս չի լրացել վարկանիշ տալու համար

    Տիգ ջան,քանի որ գրելուց գրում եմ "մի շնչով" հետո չեմ ուզում խմբագրել, փոփոխել, քանի որ կարամ կորցնեմ էն շուչն ու ոգին, որ սկզբում դրել եմ տողերի մեջ......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. #40
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիչս սև
    Լռին ու հեզ
    Ճռճռում է մատներիս մեջ
    Սպիտակ թուղթս նրա քայլքից
    Թեև տխուր թանաքոտվում,
    Բայցևայնպես հղում է ինձ
    մագնիսական երջանկություն:
    Հեռու ես դու
    Մենակ եմ ես,
    Մնացել են նամակներս....
    Որբևայրի.....

    Տողերս գրվող ձգվում են հեռու,
    Ուզում են հասնել ճերմակ ափերիդ,
    Հանդարտ սահելով բարձրանալ դեպ վեր,
    Համբույրով գրկել շուրթերդ կարմիր:
    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են շրթունքներս...
    Որբևայրի....

    Հուշերս պառկած մահվան մահիճում
    Մի վերջին անգամ նայում երկնքին,
    Ու գոլորշու պես սավառնում են վեր
    Մնաս բարովի շշունջը շուրթին:
    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են լոկ հուշերս....
    Որբևայրի.....

    Գիսհեռվա միջից անձրևն արտասվում,
    Թափվում է սրտիս, զուլալվում, պարզվում,
    Դառնում արցունքի փոքրիկ զույգ կաթիլ
    Ոի համառորեն աչքերիս սառում:
    Հեռու ես դու,
    մենակ եմ ես,
    Մնացել են զգացմունքներս....
    Որբևայրի...

    Այսօր ինձ հետ չես, հեռու ես անգամ
    Իմ անհուն սիրուց գեթ մի բան մնաց,
    Որն ինձ հետևում ամեն մի վայրկյան,
    Ամեն անկյունում գտնում, քրքջում,
    Մի սոսկալի բառ` կարոտ, կարոտել....
    Ախ, թե ում են պետք
    Անփարատելի
    Ու անկշռելի
    Կարոտներն իմ այս...
    Որբևայրի.....
    Այ սա էլ շատ հավանեցի, մենակ թե այս քառատողի կրկնությունը, կարծում եմ առաջին տան մեջ լրիվ բավարար է՝

    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են լոկ հուշերս....
    Որբևայրի.....

    Մնացած տեղերում մի տեսակ ավելորդ է…
    Մանավանդ որ վերջի տան մեջ էլ է համարյա «երևում»…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010)

  19. #41
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Գազե՞լ

    Գազել մո՞րս. Ի՞նչ կարիք կա,
    Մի՞թե պիտի ճոխ բառերով,
    Հանգին տված սեղմ տեղերով ես քեզ գովեմ.....
    Ո՞ւմ եմ ուզում ես զարմացնեմ,
    Քե՞զ եմ ուզում սիրաշահեմ:
    Կամ, ո՞րն ասեմ, ինչպե՞ս ասեմ,
    Ավելի լավ, արի նստենք մեր բազմոցին,
    Ես կպատմեմ, սուրճ կխմենք
    մենք իրար հետ,
    Հանգիստ թողնենք էս աշխարհին,
    ի՜նչ գործ ունենք էս խելագար ամբոխի հետ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (17.02.2010), Nadine (13.01.2010), Tig (13.01.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (13.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Շինարար (13.01.2010)

  21. #42
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    էնպես եմ ուրախանում, որ տեսնում եմ ակումբում նոր ստեղծագործող ա հայտնվել…
    My World My Space, գնալով ավելի լավն են դառնում բանաստեղծություններդ, կարող ա առանձնապս հետաքրքիր չի, բայց առանձնացնեմ ինձ ամենից շատ դուր եկածները
    1. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ
    2. Գազե՞լ
    3. ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ
    4. ՍԿԻԶԲ ՈՒ ՎԵՐՋ-ի 2-րդ մասը

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (17.02.2010), My World My Space (13.01.2010)

  23. #43
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    X-ին՝ հզորա դուրս շատ եկավ:

    Մենակ 2 բան, եթե կարելի է
    Էս տողերում «ծալելովի» փոխարեն ուղղակի «ծալած», Նախավերջի տողում էլ «ու»-ն ավելորդ ե ոնցոր թե…

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը

    X-ին

    .................

    Ծալած ցամաքած ու կախ կրծքերիդ

    .................

    Ինչքան անցավ էր դիտել մեզ համար
    Թռչունների չուն...........
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (13.01.2010)

  25. #44
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Շնորհակալ եմ........ կարծիքների, իսկ ավելի շատ դիտողությունների համար....... սպասեք նոր զարգացումների.....

    ի դեպ իմ առաջին հրատարակված գիրքը կոչվում է Բազմակետեր...., համանուն բանաստեղծությունը այս թեմայի առաջին էջում է.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 13.01.2010, 15:14:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.01.2010), Tig (13.01.2010), Կաթիլ (13.01.2010)

  27. #45
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    ՀՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

    Հանուն գալիք վառ խարույկի
    Ես պատրաստ եմ այսօր ծխալ....
    Պ. Սևակ


    Վազվզուքից քրտնած երկիր,
    Պատերազմով շնչող երկիր,
    Իսկ մենք` մարդիկ, որպես զեռուն,
    Վխտում ենք քո սև երեսին....
    Ու քրտինքիդ աղը լիզում,
    Որ համեմենք օրերը մեր անվերնագիր:
    Ինչքան էլ որ խաղերը քո կիրքս հեգնեն,
    Կիրքս` անկիրթ ու մանկամիտ,
    Մեկ է, ես պիտի որպես աներես արմատ եղեգնի`
    Մխրժվեմ անհաս խորքերը տիղմիդ:
    Խորքերը ճահճի, որ քեզ է գրկել
    (Որի անընդհատ եռքն ու դիֆուզիան
    Ժամանակով մարդը չափել` կյանք է կոչել):
    Ու սնեմ նրան` այն վեր սլացող ճկուն եղեգնին
    Հումուսով կյանքի, սննդով երկրի,
    Թող զգա համը քո ջերմ քրտինքի,
    Բայց չկեղտոտվի ու չցեխոտվի,
    Թող վեր սլանա ու ացավ շնչի,
    Թող երկինքը երկունք դարձնի կյանքի....

    Իսկ ես ճանկերով կյանք կփորեմ,
    կյանք կծնեմ քո խորքերց,
    Երազներով ցավ կլափեմ,
    Միայն թե նա` վեր բարքերից,
    Ինձնով սնվի ու բարձրանա,
    կապրիչներով գեղեցկանա,
    Ու մոռանա սահման-եզերք
    Ձեռնոց նետի երկնին նույնիսկ
    Ու իր առջև բացի տիեզերք,
    Թող հենց ինքը ԿՈՍՄՈՍ դառնա,
    Հրամայի ու պահանջի,
    ինքն իրենով թող հիանա,
    Ու մեկ-մեկ էլ իր արմատով հպարտանա....

    Իսկ ես ամուր կկառչեմ քո սև խորքերից,
    Ու ինչքան որ հրեշտակն այդ վեր բարձրանա,
    Թո ես այնքան ճյուղավորվեմ ու խորանամ,
    Թող ես այնքան քո ընդերքում,
    Այրվեմ, շիկնեմ ու մոխրանամ քո կրակից.....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 13.01.2010, 15:34:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (17.02.2010), Ambrosine (16.01.2010), E-la Via (11.02.2012), KiLa (11.04.2010), Nadine (13.01.2010), Tig (13.01.2010), Արևհատիկ (12.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010), Մաեստրո (27.04.2011)

Էջ 3 23-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •