Աչքերիս առաջ դեռ քո աչքերն են
Եվ ափերիս մեջ քո իրանն է նուրբ,
Մեր ոտքերի տակ այն զուլալ գետն է,
Որում այն օրը մեր սերն էր լողում....
Աչքերիս առաջ օրն այդ երեկ էր
Երեկ վաղն էր այն, որն այսօր չկա,
Երեկվա վաղը անդուլ երազ էր,
Որից ես միայն այսօր արթնացա....
Աչքերիս առաջ իմ առօրյան է
Տեղի անտեղի դիպվածներով լի
Հասկացա կարծես,ամեն ինչ պարզ է,
ես լոկ գերին եմ իմ ճակատագրի....
Աչքերիս առաջ ուշագնաց եմ
Հոշոտում է իմ մարմինը ներկան,
Ապագաս ցնդած մի մուրացկան է,
Որ կյանք է մուրում ձեռքերը պարզած....
Աչքերիս առաջ ես հեռանում եմ
Ժամային տաղտուկ այս համակարգից
Նեղլիկ սենյակիս ցածր աթոռն է
Ժամադրավայրը լուրթ երազներիս....
Ու մղվում եմ ես դեպ անհունություն
Գետի հոսանքով գլորվում եմ վար
Ներքևում փոշոտ իմ անցյալ օրն է
Ափի ցեխի մեջ իմ սերն ադամանդ....
Աչքերիս առաջ նույն այն կամուրջն է
Եվ փակ աչքերդ համբույրի պահին,
Աչքերիս առաջ քո սրտի տերն եմ
Եվ դու տիրուհին իմ երազների....
Աչքերիս առաջ այն զուլալ գետն է
Որում այն օրը մեր սերն է լողում
Իմ այս երազից չեմ զարթնի, գիտե՛մ,
Ես կորսվել եմ ջրի ընդերքում....
Էջանիշներ