User Tag List

Էջ 8 23-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

  1. #106
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքի նզովքը լքվածին.....

    Կամա՜ց-կամա՜ց նահանջում է մեգը,
    Ու մի նորահույս օրվա մեջ կրկին,
    Գտնում է իրեն մոլորված մեկը`
    Իրեն հանձնելով օրվա խաղերին...

    Ինքը իր հանդեպ խղճահարության
    Անիմաստ դրամա, անփոփոխ սցենար,
    Անհուշ օրերից սկսված պատմություն
    Անվերջ պարտությամբ լճացած պայքար:

    Եվ ևս մի օր....

    Բազում հարցերի հավերժ թանձրացում
    Եվ ծանրացում կասկածների,
    Եվս մի խնդիր, որ չունի լուծում,
    Եվս մի հյուլե ծախված դարերի....

    Հետո նորից կտարածվի մեգը
    Ու երազաբեր գիշերվա շեմին
    Օրվա քաոսում թափառած մեկը
    Հոգնած գլուխը կդնի բարձին....

    Ու ինչ-որ մտքեր` մութ ու անմեկին,
    Մի պահ կայծ կտան , նորից կմարեն
    Այնքան ժամանակ մինչև որ ցրվի շաղը մեգի
    Ու հաջորդ օրը իր նոր նզովքը կբերի կրկին....


    Օ՜, ի՜նչ դժվար է կյանքից նզովված ապրել աշխարհում.....
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 19.05.2010, 16:20: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.04.2010), Chilly (30.04.2010), E-la Via (22.07.2010), KiLa (30.04.2010), Malxas (04.11.2010), MaryMay (03.05.2010), matlev (30.04.2010), Nadine (30.04.2010), Tig (30.04.2010), Արևհատիկ (30.04.2010), Ժունդիայի (30.04.2010), Կաթիլ (30.04.2010), Մաեստրո (27.04.2011)

  3. #107
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Անուրջ.... պոստում.....


    Շուրջբոլորս լռող մեքենաներ,
    Որ իրենց սև համարներն են հառել դեմքիս,
    Անգործ փռված հրանոթներ`
    Դատարկ քթները ցցած երկնքին:
    Ու ակամա հանձնվում եմ անուրջներին,
    Ինչպես մեռնող ցավագարն է տրվում փրկչին`
    Իր հաշիշին.....

    Սակայն մի պահ....

    Ու նորից ես գտնում եմ ինձ
    Դատարկ ու ցուրտ էս պոստերում:
    Ու վառելով կիսածխած ծխախոտս
    Խաբված ինձնից քայլում դանդաղ`
    Ավտոմատս կախած ուսիս,
    Համարներն այս սև ու բազում
    Ծիծաղում են դեռ երեսիս....

    2003թ.
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.05.2010), Malxas (04.11.2010), Nadine (23.06.2010), Tig (17.05.2010), Դատարկություն (16.05.2010), Ինչուիկ (24.06.2010), Շինարար (16.05.2010)

  5. #108
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աներևույթ ջերմությունը....

    Սրտիս խորքի մեծ կրակից
    Մի բոց թռավ դեպի քո կողմն
    .... ու չմարեց....
    Հոգուս աչքը լեզու առավ
    Երբ քեզ տեսավ
    ... ու չլռեց...
    Եվ տես բոցը այդ
    Ահա երգելով
    Սրտիդ դուռն է թակում հիմա
    սակայն ափսոս բացող չկա....
    Ու մի միտք է ծագում հանկարծ
    Մի՞թե այնտեղից և ոչ մի ծաղիկ
    Դուրս չի գալու իմ ջերմությանն ընդառաջ....



    Հ.Գ. Կներեք միանգամից հենց էստեղ էլ գրել եմ.... գիտեմ, որ բանի նման չի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.06.2010), Chilly (23.06.2010), E-la Via (22.07.2010), Nadine (23.06.2010), Tig (23.06.2010), Արէա (23.06.2010), Երկնային (23.06.2010), Ինչուիկ (24.06.2010), Փոքրիկ (04.07.2010)

  7. #109
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկալի լռություն

    Ինչո՞ւ եմ լուռ,
    Լուռ հարցնում ես,
    Բայց ես լուռ չեմ`
    Ես չեմ խոսում....

    Ես չեմ ուզում
    Իմ հույզերը
    Լույս աշխարհ հանել
    Այն նույն բառերով
    Որ վաղուց փտում են
    Մարդկանց ժանգոտած
    Հիշողությունում
    Ու գրքերի մեջ...

    Ես շատ եմ ուզում
    Որ դու լուռ լսես
    Թե ինչ երանգներով ես
    Ապրում սրտիս մեջ ....

    Ու հիմա նայիր
    Սրտիս ձայների
    Տաք լռության մեջ
    Ես շշնջում եմ
    Օ, ոչ ,ճչում եմ....
    Ես սիրում եմ քեզ....
    Ու նորից լռում եմ,
    Որ չխաթարեմ
    Քո լուռ ճպիտը
    Ինձ վերագրած....
    Լռիր և դու....
    Եվ լուսնի խոհուն
    Լռության ներքո
    Թող երգեն մեր սրտերը
    Երգեն այն ամենաերգը
    Որ սիրո լռություն է կոչվում

    Այնպես որ
    Ես հիմա լուռ չեմ
    Ես երգում եմ.
    Լուռ երգիր դու էլ...

    Խնդրում եմ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.06.2010), Agni (25.06.2010), E-la Via (22.07.2010), Meme (23.06.2010), Nadine (23.06.2010), RADIOmanyachka (18.01.2011), Renata (08.09.2011), Tig (23.06.2010), Երկնային (23.06.2010), Ինչուիկ (24.06.2010), Նաիրուհի (17.01.2011), Ուլուանա (23.06.2010)

  9. #110
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում ե՞ս, որ ասում էի չկարդամ գրածներդ, իսկ դու ասում էիր ՝ չէ, կարդա Եթե պոեզիա, ապա միայն "օրենքները" հարգելով, գոնե հանգերը, իսկ եթե մտքին եկածը թղթին/ակումբին հանձնել ՝ ապա "արձակ": Հաշվի առնելով քո պոտենցիալը, մի լսի ընկերներիդ գովասանքին, այլ փորձի գրել ամեն անգամ ավելի լավը, որովհետև վարկանիշն էնքան էլ կարևոր չի

    Հ.Գ. Ոչ մի չարություն չունի գրառումս, հավատա

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010), Դարք (23.06.2010)

  11. #111
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում ե՞ս, որ ասում էի չկարդամ գրածներդ, իսկ դու ասում էիր ՝ չէ, կարդա Եթե պոեզիա, ապա միայն "օրենքները" հարգելով, գոնե հանգերը, իսկ եթե մտքին եկածը թղթին/ակումբին հանձնել ՝ ապա "արձակ": Հաշվի առնելով քո պոտենցիալը, մի լսի ընկերներիդ գովասանքին, այլ փորձի գրել ամեն անգամ ավելի լավը, որովհետև վարկանիշն էնքան էլ կարևոր չի

    Հ.Գ. Ոչ մի չարություն չունի գրառումս, հավատա
    Ես օրագրի մասին էի ասում Դայանա ջան.....
    Անկեղծ հավատում եմ..... բայց պրոֆեսիոնալ չեմ, կարողանում եմ միայն զգացմունքներս թղթին հանձնել, էնպես որ կարդալուց կարդա միայն ներողամիտ ժպիտով....մոտավորապես սենց....
    3242a5e4902a.jpg
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.06.2010)

  13. #112
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրագրի մասին էի ասում Դայանա ջան.....
    Անկեղծ հավատում եմ..... բայց պրոֆեսիոնալ չեմ, կարողանում եմ միայն զգացմունքներս թղթին հանձնել, էնպես որ կարդալուց կարդա միայն ներողամիտ ժպիտով....մոտավորապես սենց....
    3242a5e4902a.jpg
    նեա, համաձայն չեմ Եթե կարդալ միայն ներողամիտ ժպտալու համար, չգովել ու չքննադատել, կնշանակե զոմբի դառնաց (c), իսկ եթե կարդալ ու գովաբանել կամ ներողամիտ ժպտալ, ուրեմն դառնալ շահամոլ (օճառ վ ստուձիու)... Մի խոսքով դու ինձ հասկացար: Համ էլ որ կարող ես լավ գրել, ինչի՞ վատ կամ միջին գրես, էն էլ պոեզիա Եթե ես ոչինչ չասեմ, հետագայում գովելու իրավունք էլ չեմ ունենա, իսկ եթե ուղղակի գովեմ "երբ հարմար է", ուրեմն նախանձ եմ ու ուզում եմ պլանկադ գցես, որ "ես" միշտ շանս ունենամ քեզնից լավ գրելու. ազնիվ չի:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (23.06.2010)

  15. #113
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով շատ լավ ես գրում ինձ շատ են դուր գալիս քո գրած արձակները

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.06.2010), Ժունդիայի (23.06.2010)

  17. #114
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    նեա, համաձայն չեմ Եթե կարդալ միայն ներողամիտ ժպտալու համար, չգովել ու չքննադատել, կնշանակե զոմբի դառնաց (c), իսկ եթե կարդալ ու գովաբանել կամ ներողամիտ ժպտալ, ուրեմն դառնալ շահամոլ (օճառ վ ստուձիու)... Մի խոսքով դու ինձ հասկացար: Համ էլ որ կարող ես լավ գրել, ինչի՞ վատ կամ միջին գրես, էն էլ պոեզիա Եթե ես ոչինչ չասեմ, հետագայում գովելու իրավունք էլ չեմ ունենա, իսկ եթե ուղղակի գովեմ "երբ հարմար է", ուրեմն նախանձ եմ ու ուզում եմ պլանկադ գցես, որ "ես" միշտ շանս ունենամ քեզնից լավ գրելու. ազնիվ չի:
    Չէ, Դայ ջան, արխային քննադատի, բայց մի մոռացի, որ ես պրոֆեսիոնալ չեմ, ուստի իմ կատարած սխալներն ու որոշ տեղերի անհարթությունները չեն կարող չլինել... իսկ ես գերադասում եմ որոշ անհարթությունները խիստ հանգավոր ու չափված-ձևված տողերից..... էնպես որ կարող ես արխային քննադատել, հաստատ իմացի որ կընդունեմ հարգանքով, իսկ կատարված դիտողությունները անպայման կհարթեմ` բայց հաշվի առնելով այն որ սկզբնական տողերի միտքը դրանից չփոխվի....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 23.06.2010, 18:08:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (22.07.2010)

  19. #115
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ցանկալի լռությունը» հետաքրքիր էր։ Մտքերը, պատկերները հաջող են, համենայնդեպս, ինձ դուր եկան, բայց անհարթություններ իրոք կան, ու տվյալ դեպքում հարցը միայն անհանգ լինելը չի, այլ նաև հստակ ռիթմի բացակայությունը։ Բոլորս էլ գիտենք, որ սպիտակ (անհանգ) բանաստեղծությունն էլ է պոեզիա համարվում (թեև, օրինակ, ես էնքան էլ չեմ սիրում), բայց ռիթմը ցանկացած բանաստեղծության համար կարևոր գործոն է։ Էդ առումով աշխատիր գոնե ռիթմը պահել։

    Միշտ վախեցել եմ քո թեմայում քննադատական բան գրելուց։ Էս անգամ ասեցի՝ բախտս փորձեմ։

    Լավ, գրել գրել է, մի բան էլ ասեմ՝ ավելի ընդհանուր, հուսով եմ՝ ոչ ոքի չեմ վիրավորի, թեև կարծեմ նման մի բան ուրիշ թեմայում էլի եմ գրել, ինչևէ. ցանկացած դեպքում, երբ մարդ ինչ–որ ստեղծագործություն է դնում Ակումբում, այսինքն՝ այն ներկայացնում է հանրության դատին, ուրեմն, իմ կարծիքով, պիտի առանց արդարացումների լսի նաև քննադատությունները։ Մասնավորապես՝ քննադատությանն ի պատասխան արված «Ես ինձ բանաստեղծ չեմ համարում», «Ես ընդամենը գրում եմ ինձ համար, մտերիմներիս համար» և նմանատիպ արդարացումները, իմ խորին համոզմամբ, ավելորդ են ու դրանք որպես թերություններն արդարացնելու կամ դրանց նկատմամբ ավելի ներողամիտ վերաբերմունք ակնկալելու «գործիք» օգտագործելն էնքան էլ ազնիվ չի։ Տրամաբանորեն եթե մարդն էնքան համեստ կարծիք ունենար իր գրվածքների վերաբերյալ, որ դրանք միայն իր կամ մտերիմների համար գրած լիներ՝ համապատասխանաբար միայն գովեստի խոսքեր ակնկալելով, ուրեմն չէր ներկայացնի էդքան ահռելի լսարանին, ինչպիսին, ինտերնետն է, տվյալ դեպքում՝ Ակումբը։ Հետևաբար քննադատողներին ասել՝ գիտե՞ս, ես բանաստեղծ չեմ, դրա համար էսքանն էլ որ գրում եմ, լավ է, ու դրանով փորձել կանխել քննադատությունը, սխալ է։ Էլի եմ կրկնում, հատուկ քեզ նկատի չունեմ, Հովո ջան, տարբեր ստեղծագործողների մոտ եմ նկատել էս մոտեցումը, որն, իմ կարծիքով, սխալ մոտեցում է, ու արժե վերացնել։ Պարզ է, որ էստեղ պրոֆեսիոնալ գրողներ ու բանաստեղծներ համարյա չկան, համարյա բոլորն էլ կայացման ճանապարհին են ու փորձեր են անում՝ մեկն ավելի հաջող, մեկն՝ ավելի անհաջող, ու եթե ինքնաարդարացման ուղիներ փնտրենք, բոլորս էլ կարող ենք էդպես ասել ու մեզ ապահովագրել քննադատությունից։ Բայց իմաստը ո՞րն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010), Արևածագ (23.06.2010), Երկնային (23.06.2010), Չամիչ (23.06.2010), Ռուֆուս (23.06.2010)

  21. #116
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ ես խառնվեմ այս խոսակցությանը ահա թե որ մասով. Ակումբում հաճախ եմ հանդիպում «պրոֆեսիոնալ գրող» հասկացությանը: Կուզենայի իմանալ՝ դա ի՞նչ է, որտե՞ղ են սովորեցնում այդ մասնագիտությունը: Գոնե Հայաստանի բանասիրական ֆակուլտետներում գրելու արհեստի հմտություններին տերապետելու մասին հեռավոր ակնարկ անգամ չի արվում: Խորհրդային ժամանակների մեր գրողներից ,կարծեմ, Չարենցը, Սևակն ու Մաթևոսյանն են ուսանել Մոսկվայի Գրականության ինստիտուտում, գուցե մեկ- երկուսն էլ, որոնց անունները չեմ հիշում: Բայց դա պետպատվերի երանելի ժամանակներն էին, երբ ամեն հանրապետությունից կանչում էին առավել շնորհալիներին: Մենք այս երեքից բացի ուրիշ գրող չունե՞նք, կամ համաշխարհային գրականության տիտաններից ո՞վ ունի մասնագիտական կրթություն:
    Ցանկացած գործում արածի նկատմամբ պիտի ունենալ բարձր պատասխանատվության ու պահանջկոտության զգացում: Երբե'ք չասել «Էդպէս էլ ոչի'նչ»: Նույնիսկ անզուգական «Մորս համար գազելի» հեղինակ Չարենցն իր այդ բանաստեղծության մասին արտահայտվել է, թե «լուցկու հատիկի նման է այրվում, մինչդեռ հրդեհ է պետք...»: Ասելս այն է, որ շատ վտանգավոր է անմշակ, հում գործն ընթերցողին ներկայացնելը: Դրանով առաջին հերթին ճաշակ է փչացվում: Եթե բան եք գրել, թողեք մի երկու օր «հասունանա», գուցե շտկումներ անեք, մտքեր ավելացնեք, ամենակարևորը, ուղղագրական սխալներն ուղղեք: Ամեն ստեղծագործություն իր կատարյալ ձևով պիտի մատուցվի, դրանով ընթերցողն էլ իրեն հարգված կզգա:
    Եթե մեկին հյուր եք կանչել, նրա առաջ դնում եք տոնական, համեղ կերակուրը, ոչ թե տակն այրած հնգօրյա հնության բորբոսահամ ճաշը: Գրական ստեղծագործությունն էլ յուրատեսակ «ուտելիք» է, որով պատվում են հյուր- ընթերցողներին: Այն կատարյալ դարձնելու համար ջանք չպիտի խնայել: Որովհետև ընթերցողդ, երբ այն ժամանակը ծախսեց քո գրածը կարդալու համար, կարող էր ծախսել մեծանուն հեղինակի որևէ նոր գործ կարդալու վրա ու դրանից ստանալ երաշխավորված բավականություն: Հարգիր ընթերցողիդ:

    Ճիշտ է, Հովհաննեսի բախտը բերեց կամ չբերեց այն առումով, որ իր թեման սարքեցինք «քննադատի ամբիոն», բայց այստեղ գրածները բոլոր ստեղծագործողներին է վերաբերում, ինձ էլ ներառյալ:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 23.06.2010, 19:58:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.07.2010), My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010), Ուլուանա (23.06.2010), Ռուֆուս (23.06.2010)

  23. #117
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ էլ ես խառնվեմ այս խոսակցությանը ահա թե որ մասով. Ակումբում հաճախ եմ հանդիպում «պրոֆեսիոնալ գրող» հասկացությանը ...
    Հմմմ : Պրոֆեսիոնալ գրողը այն մարդն է, ով գրելով փող է վաստակում (ինչպես և ցանկացած մասնագիտության դեպքում պրոֆեսիոնալը նա է, ով այդպես փող է աշխատում):
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  25. #118
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dark Night-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով շատ լավ ես գրում ինձ շատ են դուր գալիս քո գրած արձակները
    թու՜, ին՞չ մի արձակ եմ գրել, պոեզիան Հով ջան

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (25.06.2010)

  27. #119
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմմ : Պրոֆեսիոնալ գրողը այն մարդն է, ով գրելով փող է վաստակում (ինչպես և ցանկացած մասնագիտության դեպքում պրոֆեսիոնալը նա է, ով այդպես փող է աշխատում):
    Այդ դեպքում, խնդրում եմ նշիր ժամանակակից հայ գրականության որևէ «պրոֆեսիոնալի», որ գրելով փող է վաստակում:
    Իհարկե, պրոֆեսիոնալիզմը ենթադրում է մասնագիտական հմտությունների առավելագույն իմացություն ու դրանք լավագույնս օգտագործելու կարողություն: Գրողին առաջին հերթին հարկավոր են «պրոֆեսիոնալի» այս հատկությունները, բայց ցանկացել եմ ասել, որ Հայաստանում այդ մասնագիտությունը չեն սովորեցնում:

  28. #120
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. գրողի պրոֆեսիոնալությանը վերաբերող հետագա քննարկումներն անցկացրեք համապատասխան թեմայում, ինքս համապատասխան թեմա չգտա, խորհուրդ եմ տալիս բացել, այս թեմայում դրանք դիտարկվելու են թեմայից դուրս:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (23.06.2010)

Էջ 8 23-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •