User Tag List

Էջ 11 23-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

  1. #151
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, այս վերջին գրածներդ նո?ր ես գրել, թե շուտվա գրածներդ ես տեղադրում??....
    լավն են

  2. #152
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    /Ցվետաևայի մոտիվներով/

    Այդ թախիծն աչքերիցդ հեռացրու,
    Գիտե՞ս, ինձ համար էլ հեշտ չէ,
    Եվ ոչինչ, ոչինչ մի հարցրու,
    Ժամանակը կբուժի գուցե:

    Ես գիտեմ այս հանդիպումից էլ
    Թերևս ոչինչ չի ստացվի,
    Խնդրում եմ գնա՛ քո ճանապարհով
    Ու ինձ էլ, ինձ էլ մի տանջիր:

    Քեզ թվում է թե հպարտությունի՞ց է,
    Որ քայլում ու հետդ չեմ խոսում,
    Հպարտությունից չէ, այլ վշտից է,
    Որ գլուխս բարձր եմ քայլում:

    Չեմ ցանկանում, որ տեսնես իմ վիշտը
    Ու դու էլ վշտանաս, գուցե,
    Որ մեր հանդիպման բոլոր ճամփաների
    Դռնակները վաղուց գոց են.....

    07.09.04թ. Երևան
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.09.2010), E-la Via (26.09.2010), enna (03.08.2013), Malxas (04.11.2010), Nadine (30.09.2010), Nare-M (06.01.2011), rainbow (27.09.2010), Renata (09.09.2011), Sambitbaba (28.09.2010), Tig (26.09.2010), Ալիք (06.12.2010), Արևածագ (26.09.2010), Արևհատիկ (30.09.2010), Ինչուիկ (04.11.2010), Կաթիլ (26.09.2010), ՆանՍ (18.01.2011), Ուլուանա (26.09.2010)

  4. #153
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վոռլդ, շատ լավն է: Բանաստեղծության հատու ռիթմը Ցվետաևայի շունչը շատ կենդանի է փոխանցում : Կեցցե'ս:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.09.2010), E-la Via (26.09.2010), My World My Space (26.09.2010), Կաթիլ (26.09.2010), Ուլուանա (26.09.2010)

  6. #154
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մութ գիշերում դու կլսես
    Աղմուկ մի զիլ`
    Լաց ու ճիչը դեռ չծնված մեր մանկիկի,
    Որը երբեք չի էլ ծնվի

    Թող դժոխքով լցվի տունդ
    Ու չգտնես երբեք քունդ,
    Թող բալիկի ծիծաղի տեղ միշտ լաց լսես
    Ու այդ արդար լացի ձայնից խելագարվես:

    Գուցե այդժամ վիճակը իմ կհասկանաս,
    Աղոթք կանեմ որ աստծո մոտ դու բարձրանաս
    Ու օրորես մեր բալիկին,
    Իսկ ես մնամ իմ բախտի հետ խավարչտին...


    Գիտեմ, էղածը մի բան չի, բայց պոռթկում ա: Գրել եմ 2004-ին, աբորտների մասին հաղորդում դիտելուց հետո, խմած վիճակում....


    Հ.Գ. Արխիվներս եմ քրքրում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.09.2010), enna (03.08.2013), Nare-M (06.01.2011), rainbow (27.09.2010), Syuni (10.02.2011), Tig (27.09.2010), Ալիք (06.12.2010), Ինչուիկ (04.11.2010), Նաիրուհի (26.09.2010)

  8. #155
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Մութ գիշերում դու կլսես
    Աղմուկ մի զիլ`
    Լաց ու ճիչը դեռ չծնված մեր մանկիկի,
    Որը երբեք չի էլ ծնվի

    Թող դժոխքով լցվի տունդ
    Ու չգտնես երբեք քունդ,
    Թող բալիկի ծիծաղի տեղ միշտ լաց լսես
    Ու այդ արդար լացի ձայնից խելագարվես:

    Գուցե այդժամ վիճակը իմ կհասկանաս,
    Աղոթք կանեմ որ աստծո մոտ դու բարձրանաս
    Ու օրորես մեր բալիկին,
    Իսկ ես մնամ իմ բախտի հետ խավարչտին...


    Գիտեմ, էղածը մի բան չի, բայց պոռթկում ա: Գրել եմ 2004-ին, աբորտների մասին հաղորդում դիտելուց հետո, խմած վիճակում....


    Հ.Գ. Արխիվներս եմ քրքրում....
    Վորլդ դաժան էր, սա ավելի շատ անեծքի էր նման… Աչքիս իրոք լավ խմած ես եղել, որ նամն բան ես գրել:
    Էդ արխիվներիցդ ավելի լավ բան չե՞ս կարողանում գտնել:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (19.01.2011), My World My Space (26.09.2010), rainbow (27.09.2010), Կաթիլ (26.09.2010)

  10. #156
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ դաժան էր, սա ավելի շատ անեծքի էր նման… Աչքիս իրոք լավ խմած ես եղել, որ նամն բան ես գրել:
    Էդ արխիվներիցդ ավելի լավ բան չե՞ս կարողանում գտնել:
    Կգտնեմ, Way ջան, արխային.... գիտե՞ս ինչ մեեեեե՜ծ արխիվ ունեմ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (27.09.2010)

  12. #157
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐՆԵՐԸ

    Ասֆալտին գամված ճակատագրեր անտուն,
    Քաղցով առլեցուն հայացքներ անհուն,
    Որոնց հատակում վախով շղթայված,
    Բորբ ատելության վրեժ չլուծված,
    գազանային կիրք ու վայրագ ավյուն....

    Հասարակության խճճված ցանցում
    Մանուկներ` հիվանդ, լքված, անտեսված,
    Փոքրիկ ափերը դես ու դեն պարզած
    Փողի հետ մեկտեղ ժպիտ են մուրում....

    Եվ օր ու գիշեր քաղաքն են չափում
    Այս հին քաղաքի սանիտարները
    Ու որպես անկեղծ, անգութ հայելի
    Մեր դեմ են կանգնում հասարակության խորթ զավակները
    Ցուցադրելով իրենց ցավերը....

    Ուշադի՜ր նայենք նրանց աչքերին,
    Որ լա՜վ ճանաչենք... մե՛ր իսկ դեմքերը....

    Վահան Տերյան

    ***
    Դալուկ ու կնճռոտ, դեմքերով տխուր,
    Կյանքի որբերն են անցնում համրորեն.
    Աչքերն անարցունք, շրթունքները լուռ,
    Մենակ, դժնադեմ...

    Ա՜խ, ես սիրում եմ այդ վշտածրար
    Դեմքերը դաժան՝ տառապած մարդոց,
    Որ մենակ շավղով օրորում են հար
    Նոր արևի բոց....

    Կյանքի որբերը.... վշտերով սնված,
    Փըշոտ ճամփեքից ոտքերը արնոտ,
    Մարդկանցից մերժված, բախտից հալածված,
    Ճակատներ կնճռոտ...

    Ուրուրների պես մտքերի հետքին
    Գնում են անդուլ, գնում են անվերջ —
    Անլուր աշխարհի անմիտ անեծքին
    Գնում են հավերժ...

    Մենակ ոգիներ, մերժված խոսքի պես,
    Հոգուս եղբայրներ, սև կյանքի որբեր,
    Եկեք իմ գիրկը, գուրգուր եմ ես ձեզ,
    Մենակ ոգիներ...

    ---------- Ավելացվել է՝ 09:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:28 ----------

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՈՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


    Հանուն գալիք վառ խարույկի
    Ես պատրաստ եմ այսօր ծխալ....
    Պ. Սևակ


    Վազվզուքից քրտնած երկիր,
    Պատերազմով շնչող երկիր,
    Իսկ մենք` մարդիկ, որպես զեռուն,
    Վխտում ենք քո սև երեսին....
    Ու քրտինքիդ աղը լիզում,
    Որ համեմենք օրերը մեր անվերնագիր:
    Ինչքան էլ որ խաղերը քո կիրքս հեգնեն,
    Կիրքս` անկիրթ ու մանկամիտ,
    Մեկ է, ես պիտի որպես աներես արմատ եղեգնի`
    Մխրճվեմ անհաս խորքերը տիղմիդ:
    Խորքերը ճահճի, որ քեզ է գրկել
    (Որի անընդհատ եռքն ու դիֆուզիան
    Ժամանակով մարդը չափել` կյանք է կոչել):
    Ու սնեմ նրան` այն վեր սլացող ճկուն եղեգնին
    Հումուսով կյանքի, սննդով երկրի,
    Թող զգա համը քո ջերմ քրտինքի,
    Բայց չկեղտոտվի ու չցեխոտվի,
    Թող վեր սլանա ու ացավ շնչի,
    Թող երկինքը երկունք դարձնի կյանքի....

    Իսկ ես ճանկերով կյանք կփորեմ,
    կյանք կծնեմ քո խորքերց,
    Երակներով ցավ կլափեմ,
    Միայն թե նա` վեր բարքերից,
    Ինձնով սնվի ու բարձրանա,
    կապրիչներով գեղեցկանա,
    Ու մոռանա սահման-եզերք
    Ձեռնոց նետի երկնին նույնիսկ
    Ու իր առջև բացի տիեզերք,
    Թող հենց ինքը ԿՈՍՄՈՍ դառնա,
    Հրամայի ու պահանջի,
    ինքն իրենով թող հիանա,
    Ու մեկ-մեկ էլ իր արմատով հպարտանա....

    Իսկ ես ամուր կկառչեմ քո սև խորքերից,
    Ու ինչքան որ հրեշտակն այդ վեր բարձրանա,
    Թո ես այնքան ճյուղավորվեմ ու խորանամ,
    Թող ես այնքան քո ընդերքում,
    Այրվեմ, շիկնեմ ու մոխրանամ քո կրակից.....

    Սա գրելուց առաջ նորից ու նորից կարդում էի Սևակի "Որդուս"-ը

    ՈՐԴՈՒՍ

    Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
    Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
    Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
    Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
    Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
    Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
    Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
    Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
    Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
    Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
    Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
    Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
    Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
    Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
    Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
    Եվ տաք տեղն է ապահովված…
    Այդպես ապրել դու չե՜ս կարող:
    Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
    Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
    Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
    Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
    Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
    Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
    Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
    Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
    Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
    Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
    Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
    Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
    Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
    Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
    Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
    Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
    Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
    (Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
    Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
    Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
    Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
    Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

    Ժամանակն ու բարքերն են փոխվել փոքր ինչ, ու մի քիչ վերաձևակարպվել են արժեքները.,...
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 30.09.2010, 08:42:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.09.2010), E-la Via (30.09.2010), Nadine (30.09.2010), rainbow (30.09.2010), Tig (30.09.2010), Ալիք (06.12.2010), Արևածագ (30.09.2010), Ինչուիկ (04.11.2010), ԿԳԴ (25.12.2010), Նաիրուհի (30.09.2010), ՆանՍ (18.01.2011)

  14. #158
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճորտությունը


    Քայլեր` անզոր, գետնատարած,
    Շոշափելով թիզը մետրին,
    Ոլոր-մոլոր հարբած հետքեր,
    Մոտենում են մեծ կանգառին....

    Ներդաշնակված հողին, փոշուն,
    Քայլ` լռություն, քայլ` զսպված ճիչ,
    Քայլեր` չոքած հանց ճորտություն,
    Գլխի վերև անգղի կռինչ....

    Քայլ` անաղմուկ, քայլ` վախվորած,
    Քայլ` անիմաստ, նոր թշնամի,
    Ու այս ճամփին կոտորվում են
    Միշտ անկաշառ ու "կաղ" մարդիկ

    Այսպես անզոր, գետնատարած,
    Շոշափլով թիզը մետրին,
    Քայլեր դիտմամբ, քայլ` պատահմամբ
    Մոտենում են վերջաբանին....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.09.2010), davidus (06.10.2010), E-la Via (30.09.2010), enna (03.08.2013), Lusinamara (05.04.2011), Nadine (30.09.2010), Ohanyan (06.10.2010), Tig (30.09.2010), Արևածագ (30.09.2010), Դեկադա (30.09.2010), Ինչուիկ (04.11.2010), Կաթիլ (30.09.2010), ԿԳԴ (25.12.2010), Նաիրուհի (30.09.2010), ՆանՍ (18.01.2011), Ուլուանա (01.10.2010)

  16. #159
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճորտությունը


    Քայլեր` անզոր, գետնատարած,
    Շոշափելով թիզը մետրին,
    Ոլոր-մոլոր հարբած հետքեր,
    Մոտենում են մեծ կանգառին....

    Ներդաշնակված հողին, փոշուն,
    Քայլ` լռություն, քայլ` զսպված ճիչ,
    Քայլեր` չոքած հանց ճորտություն,
    Գլխի վերև անգղի կռինչ....

    Քայլ` անաղմուկ, քայլ` վախվորած,
    Քայլ` անիմաստ, նոր թշնամի,
    Ու այս ճամփին կոտորվում են
    Միշտ անկաշառ ու "կաղ" մարդիկ

    Այսպես անզոր, գետնատարած,
    Շոշափլով թիզը մետրին,
    Քայլեր դիտմամբ, քայլ` պատահմամբ
    Մոտենում են վերջաբանին....
    Վորլդ խոսքդ հզոր ուժ ունի , քանի որ հետևում իմաստն է թաքնված:

    Միայն մի բան եմ ուզում ասել, վերջաբանին տանող քայլերը, հենց միայն այդ վերջաբանի անխոսափելիության պատճառով, պետք է ու կարող են ուրախ գցվել: Հենց միայն այն, որ կարող ես այդ քայլը գցել, արդեն իսկ ուրախության պատճառ է… Թե չէ ինչքան մարդիկ կան, որ դոփում են տեղում ու այդ տեղում կանգնած սպասում վերջաբանին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.10.2010), Tig (30.09.2010), Արևածագ (30.09.2010)

  18. #160
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Վորլդ խոսքդ հզոր ուժ ունի , քանի որ հետևում իմաստն է թաքնված:

    Միայն մի բան եմ ուզում ասել, վերջաբանին տանող քայլերը, հենց միայն այդ վերջաբանի անխոսափելիության պատճառով, պետք է ու կարող են ուրախ գցվել: Հենց միայն այն, որ կարող ես այդ քայլը գցել, արդեն իսկ ուրախության պատճառ է… Թե չէ ինչքան մարդիկ կան, որ դոփում են տեղում ու այդ տեղում կանգնած սպասում վերջաբանին:
    Way ջան սա նվիրված էր հարգարժան ճորտություններին, որոնք միայն սողալով են առաջ գնում.... էդտեղ ուրախություն չի կարող լինել, քանի որ մի անգամ սողացողը պարտավոր է անվերջ սողալ....մնացածներն այն "կաղ մարդիկ" են ում վրայով անցնում են սողունները....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.10.2010), Արևածագ (30.09.2010)

  20. #161
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Way ջան սա նվիրված էր հարգարժան ճորտություններին, որոնք միայն սողալով են առաջ գնում.... էդտեղ ուրախություն չի կարող լինել, քանի որ մի անգամ սողացողը պարտավոր է անվերջ սողալ....մնացածներն այն "կաղ մարդիկ" են ում վրայով անցնում են սողունները....
    Վորլդ ջան ես մի փոքր այլ կերպ էի գրածդ ինձ համար վերծանել, դրա համար էլ գրել էի այդ տողերը :
    Համաձայն եմ, որ սողալու մեջ ուրախություն չի կարող լինել, բայց ուրախություն կարող է լինել այն քայլից, որը չի "կաղում", էլ ավելի մեծ ուրախություն կլինի, երբ տեսնես, որ հաստատուն քայլից, սողունները հետ են քաշվում, այլ ոչ թե վրայովդ անցնում… Բայց սա արդեն այլ պատմություն է
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (30.09.2010), Tig (30.09.2010), Արևածագ (30.09.2010)

  22. #162
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկիր բարոյականության պինդ ճաղերով,
    Խենթության մեծ գազանանոց,
    Գուցե արդեն մեռածների գարշահոտով
    Բաց աղբանոց.......
    Համառոտ բայց և շատ դիպուկ է ասված… պատկերները տեսանելի են, միաժամանակ բողոք արտահայտող պատկերներ ու սեփական բարոյականությունից զզվանք առաջացնող տագնապ կա… ու չնայած շատ կարճ է, այնուամենայնվ, մանավանդ վերջին երկու տողերը կես պատմականին, կես հենց մեր ժամանակներին անդրադարձող իսկական քննադատություն է… ինձ դուր եկավ, շնորհավորում եմ, իսկապես իմաստալից գործ է…

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.10.2010), My World My Space (06.10.2010), Tig (06.10.2010), Շինարար (06.10.2010)

  24. #163
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2010
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

    Ես մեկն էի այն փոքրիկներից,
    Որ պատերազմի սերուդ է կոչվում...

    Եվ ռումբերի տակ, մահվան բռի մեջ
    Կյանքի էրազն էր նոր-նոր բողբոջում:
    Նրանք,որ ընկան դաշտերում մարտի,
    Սիրում էին կյանքը մեզնից ոչ պակաս,
    Մեկը երազն էր փայփայու սրտի,
    Մյուսն իր մանկան դայլայլը կակազ:
    Իր տունն էր ուզում զինվորը տարեց,
    Որ իր աճյունը ի՛ր հողում թաղվի,
    Եվ այն զինվորը որ խոելագարվեց,
    Չէ՛ր ուզում աշխարհն արյամբ թաթախվի:
    Իսկ ռումբերի տակ,մահվան բռի մեջ
    Կյանքի երազն էր նոր-նոր բողբոջում:
    Թատերաբեմում պատերազմների
    Ամեն երազ չէ, որ կյանք է դառնում,
    ամեն ասուպ չէ, որ լույս է տալիս....

    Ինչպիսի՜ ոճիր....

    Թող ոչ մի սեունդ աշխարհում երբեք
    Էլ պատերազմի սերունդ չկոչվի....
    Այս խոսքդ միշտ արդիական կլինի, ցավալի փաստ է, այնուամենայնիվ, քո այս գործի խորագիրը մեր սերնդակիցներից յուրաքանչյուրի հոգեբանության մեջ նստած սեպ է, Մենք տեսել ենք պատերազմը այնպես, ասես կյանքը հենց այդպիսին էլ պետք է լիներ… Վանաձորում կա Արցախ պուրակ, այդտեղից վանաձորցիները վերջին հրաժեշտն էին տալիս Արցախում ընկածներին… եթե այսօր տեսնեք այդ պուրակ կոչվածը, առնվազն կզարմանաք, թե այդ պատերազմի սերունդը ո՛ր աստիճանի իր իրավունքները չպաշտպանող և շրջապատի հանդեպ անտարբեր մեծացավ… Ձեր այս գործը ինձ շատ հոգեհարազատ թվաց, կներեք եթե թեմայից մի փոքր շեղվեցի

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.10.2010), My World My Space (09.10.2010), Nadine (14.10.2010), Tig (10.10.2010), Արևածագ (09.10.2010), ՆանՍ (18.01.2011)

  26. #164
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անտառում կա մի արահետ,
    Մի արահետ մենավոր,
    Ուր ոչ մեկ, ոչ մի անգամ,
    Ոտք չի դրել մինչ այսօր...

    Այնտեղ քեզ եմ ես սպասում
    Տեսքիդ սիրավառ,
    Ուր ես արի իմ քնքուշ,
    Բե՛ր կանթեղդ վառ

    Բեր ու մոխրում անթեղած
    Մեր սերը վառենք
    Մեր սերը գարնան նման
    Անտառում փռենք...

    Տերև հագնի կեչին,
    Ու բույն շինի կկուն,
    Մեր սերը երփնավառ
    Թող հուրհուրա հեռվում...

    Ու թող ժպտան բոլորը
    Նախամարդու նման
    Մեր սերն անվանելով
    Հրաշք... կամ ծիածան....


    1997թ.

    առաջին սիրային տաղիկս.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  27. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.11.2010), Agni (14.10.2010), E-la Via (15.10.2010), enna (03.08.2013), Nadine (14.10.2010), Tig (19.10.2010), Արևածագ (14.10.2010), Արևհատիկ (14.10.2010), Ինչուիկ (04.11.2010), ԿԳԴ (25.12.2010), ՆանՍ (18.01.2011), Շինարար (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  28. #165
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ա վերջում տարեթիվը կարդացի Թե չէ հիասթափվելու էի պոետ ՄՎՄՍ-ից

    Էդ տարիքի համար նորմալ տվայտանք ա
    I may be paranoid but no android!

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (14.10.2010)

Էջ 11 23-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •