«Աշխարհի բժիշկների նվագախումբը» (World Doctors Orchestra) հիմնադրվել է 2007 թվականին, ունի ավելի քան 400 անդամ աշխարհի տարբեր երկրներից, ոչ առևտրային կազմակերպություն է, տարեկան ունենում է երկու համերգ աշխարհի տարբեր անկյուններում: Բոլոր համերգները բարեգործական են:
Երևանյան համերգը տեղի կունենա այս տարի, հունվարի 17-ին, Ա. Խաչատրյան մեծ համերգասրահում:
Ծրագրում՝
1. Չայկովսկի, համերգ ջութակի համար, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան
2. Բեթհովեն, սիմֆոնիա N3
Համերգի մասին այլ մանրամասներ կարողեք գտնել այստեղ:
Էջանիշներ