Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
դե , հիմա ես ինչ ասեմ քո հոկտեմբերյանցի ընկերների մասին, մի հատ լավ որ քաշեն կարող ա ծիծաղից մեռնեն… կատակով իհարկե, բայց համեմատությունդ լիովին անտեղի ա … դու իհարկե կարող ես քո հոկտեմբերյանցի ընկերներին լսել ու հետևել… ես էլ իմ իմացածին… ամեն մարդ իրա գյորա…
Մեֆ ջան ասածիս իմաստն էն էր, որ պետք չի հայտնի մարդ լինել, որպեսզի պարզ ճշմարտություններ ասես, ու առավել ևս այդ ճշմարտությունները ասելու համար հայտնիներին մեջ բերես
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
պարզվում է որ ոչ միայն Պիակասսոյի նկարներն այլ և խոսքն է շատ բարդ… չնայած ես դրանք այնքան էլ բարդ չեմ համարվում… արվեստի խնդիրն ու նրան մոտեցումները =ամանակի հետ փոխվում են, սա պատք ա լավ հասկացվի Վարզօր ջան… արվեստից պահանջները նախկինում և այսօր լրիվ տարբեր են… արվեստագետը և ընդհանրապես ստեղծագործեղն անընդմեջ բանավեճի, երկխոսության ու հակասության մեջ է իր ժամանակի, ժողովրդի և իր հետ… և դրա արդյունքը միշտ նույնը լինել չի կարող…
բարդություն մի ման արի, ոչ մի բարդ բան չկա
Ճիշտ ես, արվեստը փոփոխվում է ժամանակի հետ` այն ինչ երեկ "զիբիլ էր", վաղը "բարձրաշխարհիկ արվեստ է": Պիկասսոն քեզ օրինակ Կամ էլ ասենք ջազը` ստրուկների արվեստ էր ու զզվանքի արժանի, բայց արի ու տես որ արդեն դասական ա դարձել
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
ես գնահատում եմ որ հարցը փորձում ես պարզեցնել, բայց երբեք չարժե իջեցնել պարզունակության աստիճանի…
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
լսելը լսում են… Արմենչիկին էլ են լսում… Թաթային էլ են լսում… ուղղակի պոպուլյարությունը միշտ չի որ որակի նշան է… ես չեմ նեւյնացնի դրանք միշտ
Երաժշտության և երգչի պոպուլյարությունը որոշ առումներով չափելի մեծութուն է, իսկ որակը` ընդամենը ՓՈՔՐԱԹԻՎՆԵՐԻ ԿԱՐԾԻՔ: Երաժշտական որակի չափանիշները որոշվում են ինչ-որ կոնկրետ տիպի երաժշտությունը որպես պլանկա համարելով,ու փորձում են եդ պլանկայուվ որակ որոշել? Հիմա ով ա որակով գրել Պուչինին, թե Ջիվանին ?
բան չունեմ ասելու, կան դեպքեր, երբ զուտ տրամաբանորեն ընկալելի է երգի և երաժշտության անիմաստությունը: Բայց աշխարհը էսօր ենքան անիմաստ բաներ ա լսում, որ լրիվ Քրեյզի Ֆրոգ ա դառել
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
ես ճաշակի մասին չեմ խոսում, միշտ էլ կարելի է ասել ճաշակին ընկեր չկա ու անցնել առաջ, բանավեճը ստիպողաբար փակելով… ես ուղղակի երգից ու երաժշտությունից ուրիշ սպասելիքներ ունեմ… օրինակ Բիթլզի Yesterday երգը Փոլ ՄքՔարտնին գրել ա շատ վաղ տարիքում, բայց դարձել ա շատ օրկեստրների, ջազմենների ու երգիչների ռեպերտուարների անբաժանելի մասը և այդպես շատ երգեր…Էդ տեսանկյունից Մեսչյանի երգերը գրված են մի մարդու մեկ անգամ կատարման համար
Ճիշտ ա, ճաշակին ընկեր չկա, անճաշակին` առավել ևս
Սենց ասեմ, իմ համար, քանի կա Ջիվանին` Փոլ Մակկարտնին կարա ձվաձեղ սարքի (Yesterday-ը կարծեմ տենց ագրել )
Բայց արի ու տես, որ Մեսչյանի երգերը ոչ միայն բազմիցս են կատարվել, այլև տարբեր մարդկանց կողմից (այ քեզ սարսափելի բան )

Մեֆ ջան, դու չես սիրում, դա քո րիավունքն է, բայց սենց ձևակերպումներ իրեն նույնիսկ Պիկասսոն թույլ չէր տալիս, որովհետև "նկարիչ" էր