Լավ, համոզեցիր, որովհետև ես սխալ էի հասկացել «հեղինակային երգիչ» տերմինը, այն շփոթել էի անգլերեն singer-songwriter(երգիչ-երգահան) տերմինի հետ, այնինչ հեղինակային երգիչը անգլերեն bard-ն ա:
Հեղինակային երգիչն իրոք ինքն է գրում երգը ու միայնակ է կատարում այն (հիմնականում դասական կիթառով), այնինչ երգիչ-երգահանը գրում է երգը, սակայն պարտադիր չէ, որ այն միայնակ կատարի: Կարող է backing խումբ ունենա, ով նվագակցի, կարող է ինքը ընդհանրապես չնվագի, մենակ երգի: Երգիչ-երգահան է Բոբ Դիլանը, Ջոննի Քեշը, Լեոնարդ Քոհենը, Նինա Սիմոնը, չնայած իրենք բոլորը տարբեր ոճերում են հանդես գալիս՝ ռոք, ֆոլկ, ջազզ, քանթրի և այլն:
Մի խոսքով համաձայն եմ Հախվերդյանի հետ, որ Մեսչյանը հեղինակային երգիչ չէ, այլ երգիչ-երգահան է, ով հանդես է գալիս ռոք ոճումԲայց իր ասած մնացած բաների հետ ընդհանրապես համաձայն չեմ
![]()
Էջանիշներ