Վիկ ջան, կներես թույլ տուր չհամաձայնվեմ: Մեսչյանի վերաբեմունքն ավելի քան արդարացված եմ համարում: Հաստատ էն մարդը, ով երաժշտական գրագողությամբ է զբաղվում, չունի բավարար արժանիք շփվելու Մաեստրոյի հետ: Կամ էլ թե չէ Հարութը կյանքում է հաջողված երգ գրել, եթե ընդհանրապես գրել է, որ «Ո՞ւր էիր Աստվածը» գրեր: Երևի արդեն հասկացար, որ տվյալ անձնավորության (անձնավորության և ոչ կատարողի) հանդեպ ես խիստ բացասական կարծիք ունեմ: Ու Մեսչյանի պատասխանը շատ էլ ադեկվատ եմ համարում, դժվար թե որ.է մեկը սեփական ստեղծագործության գողի հնադեպ ավելի լավ կարծիքի լինի:
Ինչևէ խոսքը Հարութին չի վերաբերվում, իսկ Մեսչյանը Հախվերդյանի հանդեպ անհիմն վիրավորանքներ չի շաղ տվել, ինչը տեսանք Պետրոսի հարցազրույցում, իսկ Հարութի հասցեին ասվածը զուտ իրականության փաստումն էր:
Էս մտքի հետ էլ լիովին համաձայն եմ: Մեսչյանն ինքն իրեն առաջին հերթին ճարտարապետ է համարում, հետո նոր երաժիշտ: Ու «ես ձերոնցից չեմ»-ը նշանակում է, որ Հարութի պես չի հավակնում ռեստորանային երգերով փող աշխատելու (ինչին ականապես եղանք Հարութի Համալիրի համերգին):
Էջանիշներ