Էէէ՜, էլի միմյանց վրա ցեխ շպրտելու հիմար սովորության հետևանքները: Հա բոլորս էլ գիտենք, որ մանավանդ էս վերջին տարիներին Հարութն ու Հախվերդյանը Մեսչյանի հետ աչքով աչք չունեն, բայց դե ի՞նչ կարիք կար նման անպատասխանատու հայտարարություն անելու: Ախր բոլոր առումներով Մեսչյանը եթե չի գերացանցում, ապա չի էլ զիջում Հախվերդյանին կայացվածությամբ: Որ մի քիչ էլ ուրիշ կերպ նայենք Մեսչյանը գոնե բացի երգելուց Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն ա, այլ ոչ թե կյանքին օղու շշի պրիզմայով ա նայում: Մի թեմայում վիդեո կար դրված (ցավոք, չկարողացա գտնել) ուր 1988-ին Օպերայի հրապարակում Մեսչյանն ու Հախվերդյանը գիշերով երգում էին, հետաքրքիր ա էդ ժամանակ էլ էր Ռուբիկը նույն կարծիքի: Հետո չգիտեմ Վիկն ինչ ի նկատի ուներ, բայց ես Շանթի հարցազրույցը նայել եմ ու ոչ մի վիրավորական բառ չեմ հիշում: Նոր էլ Առավոտում մի հոդված կարդացի (իդեպ հեղինակը Պետրոս Ղազարյանն է/Պետրոսների մատը ամենուր խառն ա/), ուր շատ ճիշտ էր նշվում այս երկուսի տարբերությունները: Ախր երկուսն էլ մերն են, երկուսնել մնայուն գործեր ունեն ու չեմ հասկանում գզվռտոցի իմաստը:
![]()
Էջանիշներ