Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
Իրավունք ունի չսիրելու, ոչ ոք չի բռնանում ու չի էլ կարա բռնանա մարդու իրավուքներին, բայց թող ճիշտ բան ասի... Այո երգեն կան , որ Մեսչյանը երգել ա Թամրասզյանի , կամ էլ Մուշեղ իշխանի երգերը, բայց երգեր էլ կան որոնց մեեեծ մասը ինքնա գրել ։
Օրինակ
1.Օրեր (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
2.արմանումմ եմ (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
3.Իմաստազուրկ է լինում (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
4.Բարով մնաք (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
5.Խաչմերուկ (խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
6.Միգուցե ես խենթ եմ(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
7.Հիմա հասկացա(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
8.Աշխարհը այս բաժնվել է(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
9.Որովհետև սիրել եմ ես((խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան) այս երգը հանդիսանում է ցնորված ջութակահաիր օպերայի երգերից մեկը(օպերան գրել է Մեսչյանը)
Անառակ որդու վերադարձը(խոսք և երաժշտություն Ա.Մեսչյան)
և շաաատ ու շաաաատ երգեր. որոնք անիմաստ կլինի այստեղ այդքանը գրել
Իսկ ամենակարևորը, որ ասում է <<Ու՞ր էիր Աստված>> երգը էլի Մեսչյանը չի գրել այ դա շաաաատ աբսուրդ ու անհեթեթ բան է ասում, որոհետև դա գրել է Մեսչյանը 17 տարեկանում, այո դա ասել է Հենց ինքը Մեսչյանը, բայց չեմ կարծում, որ հեռուստատեսությամբ ամբողջ աշխարհին խաբի։
Դե Հախվերդյանն ասում ա՝ չեմ լսել վերջին երգերը։ Գուցե քո նշածները դրանց մեջ են մտնում։
Իսկ «Ու՞ր էիր, Աստված» երգի վերաբերյալ չգիտեմ, հավաստի ինֆորմացիա չունեմ, որպեսզի կարողանամ էս կամ էն կողմին պաշտպանել։ Չնայած հակված եմ մտածել, որ Մեսչյանն ա հեղինակը։
Ինչևէ կարծում եմ Մեսչյանը սա անպատասխան չի թողի։ Կապրենք կտեսնենք։
Ի դեպ, Հախվերդյանի հետ հարցազրույցը ե՞րբ ա եղել։