Kuk-ի խոսքերից
Ճիշտն ասած ես լսում եմ Մեսչյանի երգերը ու ինձ, մեղմ ասած, դուր են գալիս էդ երգերը: Էն, որ Հարութի կատարմամբ «Ո՞ւր էիր Աստված»-ը թափելու բան ա, էդ ասել եմ հենց առաջին անգամ Հարութի կատարմամբ էդ երգը լսելուց անմիջապես հետո, բայց ես մի բան չեմ ընդունում, որ Մեսչյանի երգերը իրա կյանքն ա, թող ոչ ոք չհամարձակվի վերցնել դրանք ապրել: Ես որ Մեսչյանի երգերը լսում եմ, ես չեմ լսում Մեսչյանի կյանքը, չեմ էլ ուզում լսել: Ու ինձ մի բան էլ հետաքրքրեց. Մեսչյանը Մուշեղ Իշխանից համաձայնություն ստացել ա՞, որ սկսել ա երգել իրա գրածը: Իսկ եթե նենց ստացվեր, որ Մուշեղ Իշխանի հետ նույն ժամանակներում չապրեին, Մեսչյանը չէր երգելո՞ւ էդ երգերը:
Ու որ ասում ես՝ Հարութը Հախվերդյանի երգերը գողանում երգում էր, հետո հանդիպեցին համաձայնության եկան: Դու ներկա ես եղել, կամ ինչ որ հավաստի ինֆորմացիա ունե՞ս, թե՞ էնքան որ ասում ես: Որտև Հախվերդյանը մի առիթով ասեց, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում, երբ իրա երգերը ուրիշներն են երգում, ինքը նորմալ ա վերբերվում էդ երևույթին:
Ուզում եմ ասել՝ ինչքան էլ Մեսչյանին համակրում ես, իսկ Հախվերդյանին ու Հարութին՝ ոչ, չարժի էդ աստիճան սուբյեկտիվ լինել ու երևույթը ներկայացնել՝ ոնց քեզ հարմար ա:
Էջանիշներ