Lion (13.01.2010)
Թեման ի սկզբանե ստեղվել էր այսօր աշխարհին մեր պատմությունը տարբեր եղանակներով ներկայացնելու հաջող օրինակները քնարկելու, ինֆորմացիայով կիսվելու, նոր գաղափարներ առաջարկելու համար, բայց սկսվեց մեր պատմության մանրամսնությունների քննարկում, որը եկավ հասավ այսօրվա մեր պատմության «ակնառու» ներկայացուցիչներին…
խնդրում եմ մի օֆֆտոպեք,
մի հետաքրքիր նյութ
ինպե՞ս ենք մենք ներկայացնում մեր պատմությունը ԱՇԽԱՐՀԻՆ
այսինքն այն ինչը տեսնում է աշխարհը, այլ ոչ թե այն ինչ մենք ենք տեսնում կամ գիտենք
նշվեց Հ1ի՝ պատմական ֆիլմ նկարելու մասին, Հ1ի ֆիլմը հայերն են մենակ նայելու, լավագույն դեպքում տաս տոկոսն ա օտարերկրացի լինելու,
Lion (13.01.2010)
Կարծում եմ, փաստ է, որ հիմա ամբողջ աշխարհում հայերի մասին գիտեն առաջին հերթին ցեղասպանության հետ կապված:
Վերջերս ինձ իսկապես ցնցեց մի եվրոպացի հետազոտողի կարծիքը, որ այսպիսով հայերը ուզում են ապացուցել, որ իրենց բնաջնջել են, այսինքն մենք ասում ենք, որ մենք չկանք, դե, հետևաբար, էլ ինչ կարելի է սպասել էդպիսի ժողովրդից:
Հպարտանում ենք, թե ի տարբերություն ուրիշ հին ազգերի մենք պահպանվել ենք, իսկ իրական գործողությունները ցույց են տալիս մի ուրիշ բան:![]()
Lion (13.01.2010)
Lion (13.01.2010)
Համբերությամբ նայեցի միչև վերջ: Հայերս նման կադրերից շոյվող ենք:
Բայց մի բրդոտի մեկը կասի տեսար ախպեր -քրիստոնեական աշխարհի ամենակարևոր մասունքը Հայաստանում ա, մերն ա, մենք ենք ու կանք: Իսկ ես էլ այդ ամենից միայն մի բան հասկացա, որ մեր եկեղեցի ասածն էլ է խայտառակ կոդլ:
Մի ուրիշն էլ հաստատ կասի ամոթ քեզ, բա դու հայրենասեր չես՞ ու գնաց~~~~:
Ես մի այլ բան կառաջարկեի, որ կայքում զրից -բալամուտին զուգահետ շնորհալի ջահելները միանային որպես խումբ, որը մեր պատմությունն էլ, այժմյան կյանքն էլ ստեղծագործաբար կվերլուծեր ու իր հումորով, երիտասարդի աչքերով ու տեսակետներով կպատկերացներ ու ցույց կտար մեզ էլ, աշխարհին էլ: Դա կարող է լինել, կոմպ -գրաֆիկա, նկարների շարք, հումորիստական էնցիկլոպեդիա, սարի լանջին կամ մի ձորում ստեղծված ունիկալ զարմանահրաշ աշխարհ: Չգիտեմ ջահելները թող մտածեն ու գտնեն: Բայց վաղուց խոսելը կարելի էր զուգահեռել նաև որևէ գործով:
Ambrosine (13.01.2010)
Գայլ ջան, Էն պատմական կեղծիքների բաժնում տեսանք, թե ոնց ենք ներկայացնում մեր պատմությունը աշխարհին:
ՄԻ հատ չտես, որի ձեռը ոչ թե միկրոֆոն, այլ կիրկա-լապատա պտի լիներ, մեզ էր ներկայացնում: Դրանից հետո էլ քննարկելու, խոսելու բան է մնացել՞: Հենց էդ իդիոտով էլ ներկայանում ենք աշխարհին: Հիմա դու ինչն ես ուզում քննարկել՞ :
Եթե լրջություն կա, ապա մեր մեջից հրապարակ դուրս պրծած անամոթների, անլուրջ, բառադի, անասունների հարցն է պետք քննարկել:
Երեկ նայում էի կայքի ժողովրդի ստեղծագործությունները ու մտածում էի, բա լավ, ես հոյակապի կողքին ինչու ջրի երեսին միայն տականքն է՞: Հասկանում եմ, մեծ փոփոխությունների ալիք էր, եկավ տականքին հանեց ջրի երես: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե արդեն 20 տարի է ես ջուրը ինչու չի զուլալվում՞:
Գործի տեղը մի ռուսաստանից եկած բավական հայտնի գիտնական կար- /սկզբնապես հակասովետական էր եղել, հետո դառավ հակառակը ու հետ գնաց ռուսաստան/ իմ հետ խոսելիս հաճախ ասում էր չեմ հասկանում ձեր ազգին - երկու բացահայտ բևեռներ ունեք, կամ լավ եք, կամ վատը -մեջտեղը չկա:
Սկսել եմ քիչ- քիչ հավատալ դրան ու մտածում եմ որ այդ ամենի պատճառը մեր հասարակական ծայրահեղ հանդուրժողականությունն է հանդեպ գեշը, սրիկան, անարժանը, տականքը:
Դե էդ որակներով էլ մատուցում ենք: Նայող ու լսողն էլ իր եզրակացություննէ անում: Դրա համար էլ գոնոցիդը մնաց տեղահանություն, Ղարաբաղը- անկապ անկախություն, Նիկոլը բանտում, իսկ հակառակներն էլ բեմի վրա ու մարդ ծեծելիս:
Դե հիմա Գայլ ջան շարունակեք ապացուցել, որ տրակտորով դես դեն ցրած կոլխոզի ստեղծագործ բրգադավարի արածը 5000 տարվա աստղադիտարան ա: Դեռ որ լավ էլ գործը առաջ ա գնում:
Մենակ հիշեք, որ եթե հանկարծ մի հրեայի հետ էլ էս հարցը ռազբիրատ արվեց, հետևանքները լացացնող են լինելու:
Էնպես որ ես հարցը քաղաքականացրել էի հենց էս վերջը ի նկատի ունենալով:
Բիձա (13.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ