User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Ինչպե՞ս ենք մենք ներկայացնում մեր պատմությունը աշխարհին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինպե"ս ենք մենք ներկայացնում մեր պատմությունը աշխարհին

    Ակումբում իմ կարծիքով խելացի և հետաքրքիր շատ մարդկանց կողմից Տիգրան Մեծի մասին իրենց գրառումներում հանդիպել եմ բացասական տեսակետների: Ինքս էլ որոշակիորեն երկակիորեն եմ տրամադրված այս հարցում, սակայն փորձենք այն ու ամենայնիվ արդարացնել պատմության ընթացքում մեր ունեցած միակ կայսրին: Քանի որ այդ թեմայով վերջին գրառումն այստեղ է, այստեղ էլ կիսվեմ իմ անգրագետ կարծիքով:
    Տիգրան Մեծը ոչ Հանիբալ էր, ոչ էլ Միհրդատ, նա մի պետության ղեկավար էր, որի բնակչությունը իր հայրենակիցներն էին, նա իր ժողովրդի առաջնորդն էր, իր հայրենիքի ղեկավարը, նրան չէր ձգում Ալեսանդրի փառքը, նա ուզում էի ապահով Հայաստան, հզոր Հայաստան: Հիշենք միայն Կապադովկիայի նվաճման փաստը, Կապադովկիա տարածքը նրան չէր հետաքրքրում, նրան հետաքրքրում էր Հայաստան բերել Կապադովկիայի ունեցած ներուժը, շենացնել Հայաստանը: Ութսունամյա Տիգրանին պետք չէր համաշխարհային պատմության մեջ մնալ որպես Հռոմի սարսափ, Հռոմը կործանող, ուստի և նա գնաց այն զիջումներին, որոնց մասին գիտենք: Իսկ որդիները… Տիգրան Կրտսերը ինձ համար հայոց պատմության ամենահետաքրքրական կերպարն է, բայց նա Տիգրանի որդին լինելուց զատ Միհրդատի թոռն էր ու Ալեքսանդրի ծոռը, երիտասարդ էր, երազող, թերևս տարված իր մեծ պապի հովերով: Ես վստահ եմ, որ Տիգրանը երբեք չէր հաղթի Հռոմին, ինչպես Հանիբալը չհաղթեց, ինչպես Միհրդատը չհաղթեց, ու չէր էլ հաղթի նույնիսկ եթե Տիգրանը իր հայրենիքը վտանգելով օգներ նրան: Ի վերջո, բոլոր այդ Լուկուլլոսների ու Պոմպեոսների հետ պատերազմները տեղի էին ունենում Հայաստանի տարածքում, նույնիսկ եթե Լուկուլլոսը ջախջախվեց, հռոմեացի գյուղացին ու քաղաքացին դրանից չտուժեցին, իսկ այդ հաղթանակից հայ գյուղացին ու քաղաքացին տուժեց: Տիգրանը դա տեսնում էր: Սա իմ կարծիքն ա, որի հետ հակասության մեջ ա իմ մյուս կարծիքը, բայց ամեն դեպքում հակված չեմ Տիգրան Մեծին այդքան շատ մեղադրելու, այդքան ուրանալու նրա արածը: Մենք բոլորս էլ նախ և առաջ խաղաղություն ենք ուզում մեր երկրի համար, Տիգրանը այդ օրվա հայերի արքան էր, նա նախ և առաջ պետք է հոգար իր ժամանակակիցների մասին և ոչ թե համաշխարհային պատմության մեջ իր անունը փառքով պսակելու, դե քանի երիտասարդ էր մի փոքր ոգևորվել էր, բայց երկարատև պատերազմների ընթացքում արդեն տեսել էր, թե դրաք ինչ են բերում իր ժողովրդին: Ու երբ ասում ենք, թե որդիները այսպես կամ այնպես, եկեք այնուամենայնիվ չմոռանանք, որ Արտավազդը, ըստ իս մեր պատմության մեջ ամենաճկուն, ամենախելացի ու խորամանկ ղեկավարներից մեկը, շարունակեց հենց Տիգրանի բռնած գիծը:
    Եսիմ, կարծում եմ, որ ասածիս մեջ տրամաբանություն կա, ի վերջո, այսօր էլ այդ տարիների իրադարձություները փոխել չենք կարող, իսկ մեր պատմությունը ավելի հետաքրքիր է Տիգրան Մեծ արքայից արքայով, դպրոցում այնուամենայնիվ նրա սխալներին անդրադառնում են, դրանից ավելի փոքրացնել նրան պետք չի, էլ ընդհանրապես հետաքրքիր չի լինի հայոց պատմություն անցնելը, որովհետև սկսած արաբական արշավանքներից հայոց պատմություն կարդալը կոնկրետ ինձ համար անհետաքրքիր ու ձանձրալի էր դպրոցում…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.01.2010), Lion (08.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս ենք մենք սնվում աշխատանքային ընդմիջման ժամանակ
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 09.09.2015, 18:41
  2. Հայդիզայնը ներկայացնում է
    Հեղինակ՝ New_Comment, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.10.2011, 00:30
  3. Ներկայացնում է Հայֆիլմ կինոստուդիան…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Կինո
    Գրառումներ: 4
    Վերջինը: 31.03.2010, 07:51
  4. pagefile.sys ինչ ա իրանից ներկայացնում
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 05.08.2008, 01:07
  5. Կարմիր Խաչը և Աստրալ ակումբը ներկայացնում են
    Հեղինակ՝ Rock&Roll, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.03.2008, 14:38

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •