Դասագրքերի հետ գործ չունենք այնտեղ թերությունները շատ են:
Դա խորամանկություն չէր, նա ինքն իրեն ցածրացրեց առաջինը որպես հզոր զորավար և թագավոր, բայց..., էտ բայցը ամենավերջում կգրեմ:
Շատ հեշտ է լինում քննել օրինակ թագավորի գործերը երբ երբեք թագավոր չես եղել, հիմա պատկերացնենք Տիգրանը պատերազմ հայտարարեր, կհաղթե՞ր արդյոք, իհարկե չգիտեմ, դու գիտե՞ս, դու էլ չգիտես, եթե պարտվեր այդ ժամանակ ինչ կկատարվեր, ես չգիտեմ, միայն կարող եմ ենթադրել, դու գիտե՞ս, դու էլ չգիտես, բա ինչու պետք է ասենք սխալ վարվեց, միթե այդ նրանից ավելի լավ իմացող կար, խոսքը այնպիսի զորավարի մասին է, ով տասնյակ պատերազմներում հաղթած է դուրս եկել, հետևաբար Տիգրանը գիտեր ինչ էր անում, հռոմեացիների տարածքները վերադարձվեց ու հաշտություն, իսկ եթե նա դա չաներ ու... ու էլ չեմ էլ ուզում պատկերացնեմ այ էտ ժամանակ հռոմեացիները մեզ իշխող կլինեին:Աստղ բա ով ա եղել լավ դիվանագետ Վարդա՞նը, թե՞ Տրհդատը, այ Պապը իսկական դիվանագետ էր, բայց նա էլ Տիգրան չէր, ափսոս չկարողացավ, դե թշնամին տնից ա լինում:
Բայց քիչ են այն հաղթանակած զորավարները ովքեր իրենց ազգի համար սեփական եսը կցածրացնեն, համոզված եմ նրա համար ավելի հեշտ էր մեռնել քան թե թագը դներ օտարի ոտքերի տակ, դա մահից ավելի անտանելի զգացում է այն էլ թագավորի համար, մենք Տիգրանների պակաս ենք ունեցել մինչև այսօր էլ ունենք, մեր պատմության ամենավառ ու լուսավոր էջը Տիգրան Մեծի ժամանակաշրջանն ա, եթե գիտես ավելի լուսավոր ժամանակաշրջան ասա ես էլ իմանամ:
Էջանիշներ