Ambrosine (07.01.2010)
Պապ թագավորի սցենարը բավականին հարուստ կարա լինի,,, սկսեն էն պահից, որ իրան մանուկ հասակում պաշարված Արտագես ամրոցից հանում և տանում էն Հռոմ… հետո «տարիներ անց»… հաղթանակներ, սեր, դավաճանություններ, և դավադրություններ,,, վերջում դրամատիկ ավարտ,, ամենինչ առկա է հզոր պատմական դրամայի համար... փող ունենայի կնկարեի.
Սերխիո (07.01.2010)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
[QUOTE=Astgh;1909129]Իսկ կարելի՞ է ավելի մանրամասն. արտասահմանյան կազմակերպությունների եք ուղարկե՞լ, ի՞նչ արձագանքներ կան, եթե գաղտնի չէ, կարո՞ղ եք տեղադրել ակումբում
ավելի շատ 1915-ի ողբերգական դեպքերին են վերաբերվում. կարող եմ տեղադրել
Ambrosine (07.01.2010)
արձագանքները այն զգացմունքներն են որ արթնացնում են նման կադրերը
Արդեն պատկերացրի՞ր, շատ հզոր ֆիլմ կարող է ստացվել, լավ ֆիլմեր կարող ենք ստանալ, էն որ անկապ փող են տալիս հիմար սերիալներ են հանում, օրինակ Որոգայթ կամ չգիտեմ ինչ թող դրա տեղը այսպիսի պատմական ֆիլմեր հանեն կամ անգամ եղեռնի մասին նորմալ ֆիլմ չկա, մի հատ կա էն էլ իտալացի ռեժիսորներն են նկարել, այդպիսի ֆիլմեր մեզ շատ են պետք, նաև այնպիսի պատմական դրվագներ երբ մենք հաղթանակ ենք տարել, անֆայմ մեռնում են գումար ներդրեք հետո եկամուտ ստացեք համ լավ գործ կանեք համ էլ գրպան կլցնեք:
Lion (08.01.2010)
Եթե Պապի մասին ֆիլմը պտի իրանց նկարած սերիալների նման նկարեն ավելի լավ ա չնկարեն
«Արտույտների ագարակի մասին» այս հոդվածն էի կարդացել, որով հասկանում ես, որ երկու ժամանոց ֆիլմով շատ ավելի մեծ արդյունքի կարող ես հասնել, քան մի քանի տարվա ակցիաներով.
ի դեպ երբ նման թեմաներ օտարներն են ներկայացնում, ավելի հաջող է ստացվում, պատճառները բազում են:
Ես ավելի շատ հավանում եմ Արշակ Երկրորդի թեման,այ այդ պատմությունը նույնպես հետաքրքիր սյուժե ունի ...
Չէ դա նկատի չունեի, ուզում էի ասեի, այդպիսի հիմար բաները ֆինանսավորելու փոխարեն թող նորմալ պատմական ֆիլմ նկարեն:Չեմ կարծում որ օտարների ներկայացրածը կարող է ավելի հաջող լինել, պատճառներից մեկը այն է որ մեր պատմությունը օտարների մոտ կարող է աղավաղված լինի կամ էլ ինադու աղավաղեն:
Չեմ հոգնի կրկնել, որ Ավարայրի ճակատամարտը ամենաիսկական մի ռազմական հաղթանակ էր և միայն ռազմական գործից հեռու ու կրոնականացված մեր հոգևորականների ու գաղափարականացված սովետահայ պատմաբանների ջանքերով է այն վերավել միայն "բարոյական հաղթանակի": Ցավալի է, որ մեր ժողովրդի միջից այս մտայնությունը դեռևս չի մաքրվել...
Օրինակ, որ տխմարավարի կգրեն, թե հայերը կորցրին 1.036, իսկ պարսիկնեը` 3.544: Կամ էլ մի ուրիշ տխմարություն կկրակեն, չարչրկելով "ռազմական պարտություն-բարոյական հաղթանակ" մաշված թեզը...Օրինակ փղերը մեր կողմից կռվեի՞ն կամ էլ սպարապետը վերջում կենդանի ա մնում
Հիմա էլ էտ կինոի էրեսից պարսիկներին դառնանք թշնամի
Վստահ եմ, որ նման էպիզոդ ուղղակի չի եղել և դա հռոմեական քարոզչամեքենայի ամենահիմար, բայց նաև ամենուժեղ հորինվածքներից մեկն է: Այդ սուտը այնքան լավ է հնարվել, որ արդեն 2.000 տարի է, որ այն կրկնվում է, ընդ որում, լիովին անտեսելով մեր հայկական աղբյուրները, որոնք գծում են լրիվ ուրիշ մի պատկեր: Պետք չէ հավատալ հռոմեական քարոզչամեքենային ուղիղ այնպես, ինչպես հիմա մենք չենք հավատում ազդրբեջանականին:Հզոր թագավո՞ր... որը իր թագը դրեց հռոմեական /ընդամենը/ զորավարի առա՞ջ:
Բոլոր կայսրությունների վերջն էլ դա է...Այս տողն են միայն գրում՝ առանց հետագա վերլուծության: Պարտվել էր մարդը, իր թագի գոյությունն ու չգոյությունը դնում էր Հռոմից կախման մեջ: Ճիշտ է կնքվեց եղբայրության մասին պայմանագիր, բայց դա պարտություն էր: Ստացվեց, որ նրա 40 տարվա հաղթական պատերազմները մի ակնթարթում դարձան պարտություն: Նա այդպես վարվեց, որովհետև այլ ելք չուներ: Սա չի նշանակում, որ հզոր թագավոր էր, կամ խորամանկություն բանեցրեց, որ հետագայում հետ խլի կորցրածը: Նրա կորուստը անդառնալի էր:
Որ առիթ լինի, ծանոթացիր այս գրքին -Մի մոռացի, որ ինքը Միհրդատին մենակ թողեց,
Մանասերյան Ռ. Լ. "Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ", Երևան 2007
Այնտեղ կգտնես այդ հարցիդ պատասխանը...
Կներես, բայց ընդամենը ծեծված դասագրքային ճշմարտություններ ես կրկնում, որոնք տարածվել են այս մեծ արքային նսեմացնելու նպատակով:հռոմեացիներն էլ իրենց սկզբունքով հաղթանակ տարան՝ divide et impera. սկզբում հաշիվները մաքրեցին Միհրդատի հետ, հետո՝ Տիգրանի: մթա 1-ին դարում Հռոմը իր հզորության գագաթնակետին էր, վեր էր ածվել կայսրության. դա պատահեց նաև Արտաշեսի պատճառով, նրանք չկարողացան կոալիցիա կազմել Հռոմի դեմ: Հռոմի մեծությունը հենց դրանում էր, որ դա թույլ չէր տալիս: Թագը ինչ-որ մեկի ոտքերի առաջ դնելն էր արդյունք էր անհեռատես քաղաքականության: Բա հեչ չես մտածու՞մ, թե ինչու նրա որդին ապստամբեց իր դեմ, որովհետև այդ շրջանում շատերն էին դեմ նրա վարած քաղաքականությանը: Իր սահմանների մոտ պատերազմ է, իսկ նա չի միջամտում՝ հավատալով ինչ-որ հռոմեական զորավարի հավաստիացման, թե զորքերը Հայաստան չեն մտնելու: Բա ո՞նց, չեն մտնելու...
Չհաշված` Միջագետքյան կայսրերին /այսպես կոչված "կուտիներ"/, Արամ Առաջինին, Արիական արշավանքները կազմակերպած հայկազունի արքաներին, Արգիշտի Առաջինին, Սարդուր Երկրորդին, Տիգրան Առաջինին, Խոսրով Առաջինին:մեր ունեցած միակ կայսրին:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sagittarius (09.01.2010)
Դասագրքայի՞նԿներես, բայց ընդամենը ծեծված դասագրքային ճշմարտություններ ես կրկնում, որոնք տարածվել են այս մեծ արքային նսեմացնելու նպատակով:
Չհաշված` Միջագետքյան կայսրերին /այսպես կոչված "կուտիներ"/, Արամ Առաջինին, Արիական արշավանքները կազմակերպած հայկազունի արքաներին, Արգիշտի Առաջինին, Սարդուր Երկրորդին, Տիգրան Առաջինին, Խոսրով Առաջինին:Թեկուզ թագը չդներ, մեկ է՝ պարտվել է:
Արիական արշավանքներ, հայկազունի արքաներ... տեսնես՝ ով է այս անունները դնում![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Նայած ինչպես նայես - եթե "պարտության" չափանիշ ընդունենք կայսրության փլուզումը, ապա` այո: Իսկ եթե չափանիշ համարենք ամուր պետականության և հսկայական ձեռքբերումների հիմքեր դնելը` ոչ: Այ Միհրդատն, օրինակ, միանշանակ պարտվեց բոլոր չափանիշներով, իսկ Տիգրանը...
Անունները կան, Astgh ջան, դրանք ոչ-ոք էլ չի դնում... Կոնկրետ դեպքում կրկնում ենք պատմիչներին կամ նկարագրում ենք երևույթի իրավա-քաղաքական պատկերը ընդունված տերմիններով...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ