Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչպե՞ս թե իրավիճակին չեմ տիրապետում: Բա իրավիճակին տիրապետելը ո՞րն է, եթե ոչ այդ շրջանի պատմությունը իմանալը: Իսկ ես այդ շրջանը ուսումնասիրելով իմ համար պարզել եմ, որ մեր թագավորը շատ պարզունակ սխալներ է թույլ տվել: Կոնկրետ առաջարկ էիր ուզու՞մ, հենա գրել էի, որ չեմ նստի ու չեմ սպասի. կմասնակցեի Միհրդատյան պատերազմներին:

Հա, այդ Տիգրանի հետ եմ: Կոտակը շատ խելոք քայլ էր անում. սրում էր իրեն թշնամի իշխանական տների միջև հակասությունները, միջամտում նրանց վեճին, խլում կալվածքները, կոտորում շատերին...



Բնականաբար, դա էլ սխալ էր: Իսկ Մակեդոնացին կատարյալ չէր, ուղղակի նրա արշավանքների մասին լեգենդները և մնացյալ շատ տվյալներ պահպանվել են, եթե Տիգրանի մասին էլ պահպանվեին, նա էլ համաշխարհային հերոսներից կլիներ:

Իսկ Տիգրանի մասին ֆիլմը ոչ պակաս հետաքրքիր կարող է լինել: Կարևորը մի քիչ անցում կատարվի Ցեղասպանության թեմայից, արդեն հոգնեցրին հարատև սգից: Ամբողջ տարին էս երկրում ողբում ենք, եկեք մի քիչ էլ գովերգենք, փառաբանենք:
Չեմ կարծում որ այդ տարբերակը Տիգրանի նման հզոր զորավարը չի քննարկել, եթե այդ քայլը չի արել ուրեմն իմացել ա ինչ ա անում, որովհետև կարար այնպես ստացվեր, որ անգամ երկուսով չհաղթեին, իսկ եթե չհաղթեին այ նոր 40 տարվա աշխատանքը ջուրը կգցեր մի անմտածվաց քայլով:
Հա, այդ Տիգրանի հետ եմ: Կոտակը շատ խելոք քայլ էր անում. սրում էր իրեն թշնամի իշխանական տների միջև հակասությունները, միջամտում նրանց վեճին, խլում կալվածքները, կոտորում շատերին...
Տիգրանը իշխանատենչ շան լակոտ էր, օտարից ծնված եթե չեմ սխալվում այդ երեք որդիններն էլ նախանձ շներ են եղել:
Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ Տիգրանի մասին ֆիլմը ոչ պակաս հետաքրքիր կարող է լինել: Կարևորը մի քիչ անցում կատարվի Ցեղասպանության թեմայից, արդեն հոգնեցրին հարատև սգից: Ամբողջ տարին էս երկրում ողբում ենք, եկեք մի քիչ էլ գովերգենք, փառաբանենք:
Ցեղասպանության մասին ֆիլմ անպայման հարկավոր է, ես էլ եմ այն կարծիքին որ պետք է հաղթանակած թագավորների մասին ֆիլմեր նկարահանեն ուստի առաջնահերթ Տիգրանի անունը տվեցի, բայց եղեռնի մասին ֆիլմ մեզ պետք է, չեմ ասում նայենք ու մեզ ողորմելիներ զգանք, չէ պետք է ինքնագիտակցությունը պահպանենք, այսօր մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ ու ամբողջ ճամփեն բարձրաձայն ծիծաղելով, այսինքն գնում են գնալու համար: