Վերջերս Ակումբի ֆորումի թեմաներից մեկում ակտիվ քննարկվում էր ադրբեջանցիների կողմից կազմակերպված դիզինֆորմացիոն քարոզչությունը և դրան հակադրվելու անհրաժեշտությունը:
Այսօր մի այդպիսի թյուրիմացության ես բախվեցի
բայց արդյո՞ք մենք պետք է կենտրոնանանք սրա վրա և փորձենք ապացուցել որ դա սուտ է… ես կարծում եմ՝ ո՜չ, սա այնքան մեծ անգրագիտություն է, որ նույնիսկ դրա շուրջ վիճելը սխալ է, դրանով մենք ավելի կնպաստենք այդ ստերի տարածմանը և մեր ռեսուրսները կուղենք անիմաստությունները հերքելուն
մինչ դեռ մենք աշխարհին ներկայացնելու բան ունենք, մենք իրոք ունենք հարուստ պատմություն, և նման ստերի լավագյուն պատասխանը մեր իրական պատմությունը հիմնավորված ներկայացնելն է աշխարհին. և իմ կարծիքով այսօր մարդկանց ինչ որ ինֆորմացիա փոխանցելու ամենազդեցիկ միջոցը ԿԻՆՈՆ է
որքան հրաշալի կլիներ եթե մեր պատմության լավագույն էջերը ներկայացվեին բլոքբաստերների միջոցով
ինչպե՞ս կարող ենք մենք մեր մշակույթը և պատմությունը ներկայացնենք աշխարհին, ձեր ունեցած տեղեկությունները, ձեր կարծիքը, խնդրեմ…
թեման պայմանական է տեղադրված այս բաժնում, խնդրում եմ մոդերատորներին տեղադրել ճիշտ բաժնում

Էջանիշներ