Հարգելի ակումբցիներ վերջապես թեման բացվել է: Այստեղ հիշեցնեմ, որ մենք առաջադրում ենք մեր հերոսներին և վերջիններիս մասին կարծիքների փոխանակում է տեղի ունենում: Այստեղ յուրաքանչյուրը պետք է իր հերոսին առաջ տանի:
1. հերոսի ընտրություն
ա. ընտրում ենք հերոսներ հայ հերոսներ ցանկացած բնագավառից, առանց ժամանակային սահմանափակման: Այսինքն քաղաքականություն, արվեստ, սպորտ, գիտություն և այլն
բ.յուրաքանչյուրը պետք է ընտրի 1 հերոս, համատեղ հերոսի ներկայացում չի թույլատրվում
գ.այս նախագծի ողջ ընթացքում հերոս փոխել չկա:
2.հերոսի ներկայացում
ա.նկար, եթե կա, եթե չկա նրան վերաբերող այլ նկարներ կարելի է դնել
բ. նախաբան
գ. կենսագրական ակնարկ
դ.կատարած գործերը
ե. ավարտական խոսք հերոսի մասին
3 հերոսին վերաբերող քննարկումներ ներկայացնողի և ակումբի այլ մասնակիցների միջև
ա. նշվում են տվյալ հերոսի մասին նոր տեղեկություններ
բ. եթե կան բացասական կարծիքներ դրվում են քննարկման
Էջանիշներ