User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Տարվա հերոս

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տարվա հերոս

    Հարգելի ակումբցիներ վերջապես թեման բացվել է: Այստեղ հիշեցնեմ, որ մենք առաջադրում ենք մեր հերոսներին և վերջիններիս մասին կարծիքների փոխանակում է տեղի ունենում: Այստեղ յուրաքանչյուրը պետք է իր հերոսին առաջ տանի:

    1. հերոսի ընտրություն
    ա. ընտրում ենք հերոսներ հայ հերոսներ ցանկացած բնագավառից, առանց ժամանակային սահմանափակման: Այսինքն քաղաքականություն, արվեստ, սպորտ, գիտություն և այլն
    բ.յուրաքանչյուրը պետք է ընտրի 1 հերոս, համատեղ հերոսի ներկայացում չի թույլատրվում
    գ.այս նախագծի ողջ ընթացքում հերոս փոխել չկա:
    2.հերոսի ներկայացում
    ա.նկար, եթե կա, եթե չկա նրան վերաբերող այլ նկարներ կարելի է դնել
    բ. նախաբան
    գ. կենսագրական ակնարկ
    դ.կատարած գործերը
    ե. ավարտական խոսք հերոսի մասին
    3 հերոսին վերաբերող քննարկումներ ներկայացնողի և ակումբի այլ մասնակիցների միջև
    ա. նշվում են տվյալ հերոսի մասին նոր տեղեկություններ
    բ. եթե կան բացասական կարծիքներ դրվում են քննարկման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (06.01.2010)

  3. #2
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարվա հերոս

    Ես որպես այս թեմայի հիմնադիր ներկայացնեմ իմ հերոսին:

    Կիլիկյան հայկական պետությունը , որը գտնվում էր այժմյա Թուրքիայի հարավ արևելքում, Միջերկրական ծովի ափին, գոյություն է ունեցել ավելի քան 3 հարյուրամյակ`սկսած 1080-ից վերջացրած 1375թ-ով: Այս պետության դերը հայոց պատմության մեջ շատ մեծ է: Այն ոչ միայն դարձավ հայ ժողովրդի ինքնահաստատման, հայ ժողովրդի զարգացման աղբյուր այլ նաև հույս էր երկու Հայաստանների միավորման համար: Մշակույթային արժեքները, որոնք ստեղծվեցին կիլիկյան հայերի կողմից, մտան հայկական մշակույթային ընդհանուր գանձարանի մեջ նաև: Կիլիկյան Հայսատանը 11-14-րդ դարերում դարձել էր միջազգային քաղաքական կենտրոններից մեկը: Նրա անկախությանն էին ձեռք մեկնում խաչակիրները, մոնգոլները, մամելուկները և սելջուկները: Սակայն հայերը, հայ թագավորները, որ իշխում էին այս երկրում կարողացան բարձր պահել հայոց իշխանությունը, ոչ միայն ներքին ժողովրդի աչքերում, այլ օտարերկրյա օկուպանտների աչքերում: Իմ հերոսը պատկանում է այս հրաշք երկիրը ղեկավարող ռուբինյանների դինաստյային: Ինչպես գիտենք Կիլիկյան հայկական պետության ձևավորումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլում, այսինքն 1080-1198 թթ հայկական պետությունը ձևավորվել է , որպես խոշոր կնյաժեստվոյի, այս ժամանկաշրջանի թագավորները`մասնավորապես երկրի հիմնադիր Ռուբեն I զբաղվել է երկրի ձևավորման և ամրապնդման խնդիրներով: Հաջորդ փուլը, 1187-1375 թթ վերաբերում է հայկական կիլիկյան պետության ծաղկմանը, որպես թագավորություն: Ահա այս ժամանակահատվածում էլ գործել է իմ հերոսը: Նա Կիլիկյան թագավորության ամենաուժեղ թագավորներից մեկն է եղել: Իմ հերոսը [COLOR="rgb(139, 0, 0)"]Լևոն II[/COLOR]-ն է: Իմ կարծիքով նա մեծ բան է կատարել ողջ հայ ժողովրդի և հայկական պետության կայացման գործում: Վերջինս գործելով ծայրահեղ ծանր լարված միջազգային քաղաքական պայմաններում, կարողացել է բարձր պահել Կիլիկյան հայկական պետության պատիվը: Նախքան նրա գործերին անդրադառնալը մի քանի խոսքով ներկայացնեմ իմ հերոսին.

    Լևոն II -ը ծնվել է 1150թ-ին: հայկական կիլիկյան պետությունը թագավորել է սկսած 1198թ-ին: Հայկական Կիլիկյան պետությունը իր զարգացման ամենաբարձր կետին է հասել այս թագավորի օրոք, երբ 1198 թ-ին արքեպսիկոպոս Մայնցը թագադրեց իրեն: Ինչպես նշվում է պատմության էջերում, վերջինիս թագադրումը մեծ քաղաքական իրադարձություն էր, որով հիմք դրվեց հայոց թագավորության զարգացմանը: Լևոն II ոչ միայն կարողանում էր իր ձեռքում պահել երկրի ներքին քաղաքական կյանքը, իսկ մենք գիտենք թե ինչ կարգի դավաճաններ ենք ունեցել, այլ նաև կարողացավ մի շարք արտաքին զավթողական պատերազմների միջոցով ընդլայնել հայկական թագավորության սահմանները: Նրա օորոք զարգանում էր ողջ տնտեսությունը, Կիլիկյան թագավորի շնորհիվ, որը լավ հարաբերությունների մեջ էր Գերմանացիների և Հռոմի պապի հետ կարողացավ Կիլիկյան դարձնել միջազգային առևտրի կենտրոն: Զարկ տրվեց հայկական նավատորմի զարգացմանը: Լևոն II նաև շատ մեծ ուշադրություն էր դարձնում հայ եկեղեցուն: Այն ժամանակներում երբ Բյուզանդյան մի կողմից, արաբները մյուս կողմից, ցանկանում էին զրկել հայերին ինքնուրույն կրոնից, այս թագավորը վարելով խորամանկ դիվանագիտական քաղաքականություն կարողացավ պահել հայկական եկեղեցու ինքնուրույնությունը, այլ եկեղցիներից: Սակայն այս թագավորը կողմնակից էր երկրի կառավարման գործում եկեղեցու երկրորդական դերին: Այս թագավորի շնորհիվ Կիլիկյան մեծ կապեր ուներ իտալական քաղաքների հետ, մերձավոր արևելքի խոշոր տերությունների հետ:

    Ավարտելով իմ հերոսի ներկայացումը նշեմ, որ այս թագավորը դեռ այն ժամանակներից, հույս ուներ, Կիլիկյայի զարգացման շնորհիվ, որպես վերջին նպատակ արևմտյան և արևելյան հայերի միավորումն էր: Սա իմ կարծիքով գովելի է: եվ ես կարծում եմ, որ այս թագավորը իր ուրույն տեղը գտավ հայոց զարգացման գործում:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (06.01.2010)

  5. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարվա հերոս

    Լավ է, ժողովուրդ ես իսկականից հիասթափվեցի, ուրեմն փաստորեն Ադլոֆ հիտլեր թեման ավելի հետաքրքիր, ավելի կարևոր էր քան հայկական պատմական և ժամանակակից հերոսների մասին խոսելը: Չեմ հասկանում ինչու չեք ներկայացնում ձեր հերոսներին: Լավ դուք գիտեք, համենայն դեպս տարօրինակ է, երևի որ բացվի Ժիրինովսկիի մասին թեմա ավելի շատ մարդ կներգրավվի այդ թեմայում քան այստեղ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.01.2010), Շինարար (31.01.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տարվա հերոս

    Հարգելի Adriano

    Անձամբ ես չմասնակցեցի այս թեմային, որովհետև տրադիցիոն կերպով չեմ սիրում նման "հերոսների ընտրություն": Ամեն մի "հերոս" անփոխարինելի ու անկրկնելի է իր պատմական ժամանակահատվածում և տարածքում և առանց մեկի մյուսը հնարավոր է, որ չլիներ: Այս պայմաններում միշտ էլ մի քիչ անիմաստ եմ համարել... "հերոս"-ներին համեմատելը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարվա ամփոփում...
    Հեղինակ՝ Universe, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.01.2013, 00:46
  2. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  3. Ես հերոս եմ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.03.2011, 03:28
  4. Տարվա Ակումբցին
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 14.07.2010, 13:10
  5. Սելինջերի հերոս Հոլդեն Քոլֆիլդ
    Հեղինակ՝ Moon, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 22.08.2008, 18:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •